fbpx

Էդ Շիրանն ու Ջասթին Բիբերը թողարկում են ամռան հիթը

Պարզվում է՝ շշուկները ճիշտ էին և Ջասթին Բիբերն ու Էդ Շիրանը համագործակցում են՝ խոստանալով թողարկել ամռան հիթը:

Մոտ 4 տարի առաջ արդեն սիրված «Love Yourself» երգը ստեղծելուց հետո այս երկու երաժիշտները կրկին համախմբել են իրենց ուժերը՝ հանդես գալով նոր երաժշտական համագործակցությամբ. այս մասին Էդ Շիրանը պաշտոնական հայտարարություն է արել ժամեր առաջ: Երգիչն ինստագրամի իր էջում գրում է.

«Իմ երգը` «I Don’t Care», որը համագործակցություն  է Ջասթին Բիբերի հետ, կթողարկվի ուրբաթ օրը (Հայաստանի ժամանակով առավոտյան 8-ին)»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

My track with @justinbieber ‘I Don’t Care’ comes out this Friday at 5am bst, pre-add/pre-save link in bio x

Публикация от Ed Sheeran (@teddysphotos)

Նախքան այս պաշտոնական հայտարարությունը երաժիշտների երկրպագուները կասկածներ ունեին հնարավոր համագործակցության մասին, քանի որ և՛ Շիրանը, և՛ Բիբերը, և՛ նրանց մենեջերները՝ համապատասխանաբար Սթյուարտ Քեմփ և Սքութեր Բրաուն, շարունակ ակնարկներ էին անում այդ մասին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

@teddysphotos

Публикация от Justin Bieber (@justinbieber)


Դեռ ապրիլի 25-ից Բիբերն ու Շիրանը միանման նկարներ էին տեղադրում, ինչպես նաև իրենց հրապարակումներում թվեր գրում՝ կարծես հետ հաշվարկ անելով: Այնուհետև թիզեր-հոլովակներ էին տեղադրում ինստագրամում, որտեղ կարող էիք անծանոթ երգից մի քանի վայրկյան լսել: Պարզվում է դրանք հենց նոր երգից հատվածներ էին: Շիրանը նույնիսկ իր համերգներից մեկի ժամանակ «I Don’t Care»-ից մի հատված է «տեղավորել» իր ու Բիբերի հեղինակային «Love Yourself» երգում, ինչը երկրպագուները միայն հետո են հասկացել: Մեզ մնում է սպասել մայիսի 9-ին և հասկանալ՝ արդյո՞ք այս երկու աշխարհահռչակ երաժիշտների նոր թրեքը մեր ամռան հիթն է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Բրունո Մարսը, Էդ Շիրանն ու Քրիս Սթեփլթոնը ֆեմինիստական տեսահոլովակ են թողարկել

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

Էդ Շիրանը հրապարակել է իր նոր ալբոմի թրեքլիսթը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Էդ Շիրանը նոր ալբոմ է թողարկում

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Ջասթին Բիբերը հայտարարել է, որ ուզում է լավ հայր դառնալ

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ