Էդ Շիրանը հրապարակել է իր նոր ալբոմի թրեքլիսթը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էդ Շիրանը հրապարակել է իր նոր ալբոմի թրեքլիսթը

Բրիտանացի փոփ երաժիշտ Էդ Շիրանն իր instagram-յան էջում հրապարակել է իր “No. 6 Collaborations Project” նոր ալբոմի թրեքլիսթը: Ալբոմում տեղ են գտել երաժշտի դուետներն այլ հայտնի կատարողների հետ:

«Շնորհակալ եմ այն բոլոր անհավանական արտիստներին, որոնց հետ աշխատեցինք այս ալբոմի ստեղծման համար: Շնորհակալ եմ, որ համաձայնեցին ինձ հետ կիսվել իրենց տաղանդով: “No.6 Collaborations Project”-ը կթողարկվի հուլիսի 12-ին, և, հույս ունեմ, որ այն կհավանեք այնքան, որքան ես եմ հավանում»: – գրում է Շիրանը:

Շիրանի նոր ալբոմում ընգրկված է 15 երգ, որոնք երաժիշտը ձայնագրել է Բրունո Մարսի, Թրեվիս Սքոթի, Քարդի Բիի, Ջասթին Բիբերի, Skrillex-ի և այլոց հետ:

Rolling Stone-ի հետ զրույցում Շիրանն ասել է.

«Ես այս բոլոր արտիստների մեծ երկրպագուն եմ: Կապ չունի՝ երբ եմ սկսել նրանց հետևել: Նրանք արտիստներ են, որոնք ինձ ոգեշնչում են և ինչ-որ յուրահատուկ բան են նվիրում յուրաքանչյուր ստեղծագործությանս: Չեմ կարողանում համբերել… Ուզում եմ այն Ձեր դատին հանձնել»:

Ավելի վաղ Շիրանը ներկայացրել էր իր նոր ալբոմի “I Don’t Care” և “Cross Me” երգերը, որոնք ձայնագրել էր Chance the Rapper-ի, PnB Rock-ի և Ջասթին Բիբերի հետ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Հրապարակվել է Forbes-ի մեծահարուստ հայտնիների ցանկը

Բրունո Մարսը, Էդ Շիրանն ու Քրիս Սթեփլթոնը ֆեմինիստական տեսահոլովակ են թողարկել

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Էդ Շիրանը նոր ալբոմ է թողարկում

Էդ Շիրանն ու Ջասթին Բիբերը թողարկում են ամռան հիթը

Met Gala 2019-ի խնջույքը միանգամայն այլ լուքերով

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Մադոննան նոր երգ է թողարկել «Madame X» ալբոմի համար