fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էդիթ Պիաֆ. իմ կյանքը [հատված ինքնակենսագրականից]

Ես սկսեցի խոսել նրա մասին և կանգ առա…
Կանգ առա, քանի որ ինձ չափազանց դժվար է:
Ինձ համար անկախ ամեն ինչից դժվար է:
Ու կապ չունի՝ գլխովս ինչեր են անցել,
Տխրություն թե երջանկություն են բերել իմ կյանք:
Անգամ վերջին սերս այս պահին կարևոր չէ:
Գիտեմ՝ Թեոն հաստատ կողքիս է, անկախ ամեն ինչից կողքիս է:
Եւ հիմա, ամեն դեպքում, շատ լավ է, որ խոսում եմ իմ և Մարսելի մասին:
Դա մի զարմանահրաշ սիրո պատմություն է:
Պատմություն, որն ուրիշ ոչ մեկի հետ չես համեմատի:
Սեր, որը երեսուն տարեկանում այցելելով, մեկ զարկով մաքրեց, ջնջեց անցյալս:
Ջնջեց անցողիկ կապերս, վեճերն ու թռուցիկ արկածներս:
Ախ այդ անցյալս…
Քանի՜ անքուն գիշերներ եմ ունեցել անցյալիս պատճառով:
Այդ դեմքերի երկա՜ր շարանը, որ անդադար հետապնդում են ինձ…
Հայրս, որ ստիպում էր՝ երգեմ փողոցներում, նրա սիրուհիները, որ մեկ շոյում, մեկ ցավեցնում էին ինձ, փոքրիկ Լուին՝ առաջին սիրեցյալս, Ալբերտը՝ այդ սուտենյորը, որի հետ ապրում էի, Լեպլեն, որի սպանության մեջ ինձ էին մեղադրում, և այն բոլոր-բոլոր տղամարդիկ, որոնց հետ զվարճանում էի, կամ, որոնք իրենք էին ինձ հիմարեցնում:
Այս ամենը միշտ չէ, որ սիրուն էր…
Ահա թե ինչու եմ ուզում խոսել Մարսելի մասին,
Իմ և Մարսելի մասին:
Ես լռում էի կյանքիս այդ երկու տարվա մասին:
Չէի կարող անգամ մտածել:
Բայց հիմա…
Չեմ ուզում մեռնել, մինչև իմ և Մարսելի մասին ողջ ճշմարտությունը չպատմեմ:
Աստված իմ…
Ինչեր ասես, որ չէին խոսում մեր մասին:
Մեզ հետևում էին, մեր մասին ահավոր բաներ էին խոսում, ասում էին՝ ամուսնու գող եմ, որ հորը խլել եմ երեխաներից…
Հիմա ուզում եմ պատմել ողջ ճշմարտությունը մեր մասին…
Այո, ես սիրել եմ նրան:
Ես նրան Աստծո նման պաշտել եմ:
Ինչերի՜ էի պատրաստ հանուն նրա…
Ուզում եմ, որ նա ապրի մարդկանց հիշողություններում, ուզում եմ՝ իմանան՝ որքա՜ն զարմանալի և մեծահոգի էր Մարսելը…
Ուզում եմ ողջ աշխարհով գոռալ՝ Մարսելը փոխել է կյանքս…
Նրանից առաջ չկար ոչինչ…
Չէ, կներեք, ես հայտնի երգչուհի էի, նույնիսկ շատ հայտնի…
Բայց…
Ոչինչ էի…
Կյանքն ինձ այնքան անիմաստ մի բան էր թվում, իսկ տղամարդիկ՝ անասուններ:
Մտածում էի, որ պետք է միայն ծիծաղել, երգել, զվարճանալ ու սպասել մահվանը,
Եւ որքան շուտ գար այն, այդքան ավելի լավ կլիներ…

Թարգմանությունը՝ VNews-ի


Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

սերը եկավ… [Տաթև Հովակիմյան]

սերը եկավ… [նոր շարք սիրո մասին]

Կոմիտասի բանաստեղծությունները [չքնաղ]

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Էլվիս Փրեսլին ասում է…

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

“The Swingles” վոկալ խումբը ելույթ կունենա Հայաստանում

Էմմա Ուաթսոնն ասում է…