fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էդիթ Պրինտի 2018-ի 10 բեսթսելլերները

Ամփոփենք 2018 գրական տարին. ըստ կոնկրետ թվերի՝ այն ռեկորդային է եղել վերջին 25 տարիների ընթացքում վաճառված գրքերի քանակով: Ուրախալի ու ոգևորող փաստ. հայերը սկսել են ավելի շատ գրքեր գնել, գուցե նաև ավելի շատ կարդալ..

Մենք էլ այս հոդվածով անդրադառնում ենք «Էդիթ Պրինտ» հրատարակչության անցած տարվա 10 բեսթսելլերներին:

10. ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏԷՔԶՅՈՒՊԵՐԻ. ՎԻՊԱԿՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի

Այս հատորում զետեղված են Ֆրանսիայի աշխարհահռչակ արձակագիր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» վիպակները՝ բնագրային թարգմանությամբ: Երկերի հաջորդականությունն ընտրված է ըստ ժամանակագրական կարգի:

9. Շարլոթ Բրոնթե. ՋԵՅՆ ԷՅՐ

Թարգմանությունը՝ Արամ Բուդաղյանի

Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) իր սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի:

2018-ի հունվարին լույս տեսած գրքեր, որ անպայման պետք է կարդալ

8. Ջոն Գրին. ԹՂԹԵ ՔԱՂԱՔՆԵՐ

Թարգմանությունը՝ Ալինա Միրզոյանի

Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:

Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:

#1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի:

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

7. Էրիխ Մարիա Ռեմարկ. ԱՐԵՒՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի

Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]

6. Ջոն Գրին. ԱՆՎԵՐՋ ԿՐԻԱՆԵՐ 

Թարգմանությունը՝ Լիա Ասատրյանի

16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում:

​«Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:

1 2