fbpx

Էդվարդ Մունկն ասում է…

  • Ծնվելուս պահից անհանգստության, խուճապի ու մահվան հրեշտակներն իմ կողքին են եղել: Նրանք հետևում էին ինձ խաղալուս ընթացքում, գարնան արևի ու ամռան փայլի ներքո: Նրանք կանգնում էին կողքիս, երբ գիշերը փակում էի աչքերս և մահվան, դժոխքի ու հավերժ անիծված լինելու սպառնալիքներով ահաբեկում էին ինձ: Եվ ես հաճախ վեր էի թռչում գիշերները, ապշած նայում շուրջս ու մտածում՝ «Դժոխքում եմ»:

 

  • Մեռնելը նման է ինչ-որ մեկի աչքը հանելուն, որից հետո նա ոչինչ չի կարողանում տեսնել: Գուցե նման է նաև բանտում փակված լինելուն: Նրան մեկուսացնում են ամեն ինչից, նրա երեսին շրխկացնում են դուռն ու հեռանում և դրանից հետո նա ոչինչ չի տեսնում և նկատում է միայն նեխման խոնավ հոտը:

 

  • Այլևս չեմ նկարի պատկերներ, որտեղ տղամարդիկ կարդում են, իսկ կանայք՝ շյուղով գործում: Կնկարեմ ապրող մարդկանց, որոնք շնչում են, զգում, տառապում ու սիրում:

 

  • Բնությունը միակ բանը չէ, որ մարդ կարող է իր աչքով տեսնել: Հոգու ներքին տեսքը նույնպես կարելի է տեսնել:

 

  • Ես դեռ վաղուց գիտեի կյանքի տառապանքների ու վտանգների, մահից հետո կյանքի, և ներքին տանջանքների մասին, որոնք դժոխքում սպասում են մահացու մեղքեր գործած մարդկանց:

 

  • Ես միշտ ինչ-որ պատ եմ ստեղծում իմ ու նկարածս մոդելի միջև, որպեսիզի հանգիստ նկարեմ: Հակառակ դեպքում նա կարող է ինձ շփոթեցնող ու շեղող ինչ-որ բան ասել:

 

  • Ինչքան հիշում եմ ինձ, ես միշտ տառապել եմ անհանգստության խորը զգացումով, որը փորձել եմ արտահայտել իմ արվեստում:

 

  • Մարդը հավատում է, որ բոլոր դիմանկարներն իրար նման են և տարբեր է միայն իր դիմանկարը:

 

  • Երբ որևէ մարդու եմ նկարում, նրա թշնամիները միշտ նմանություն են գտնում դիմանկարի ու այդ մարդու իրական կերպարի միջև:

 

  • Կյանքի հանդեպ տածած վախս անհրաժեշտ է, ինչպես իմ հիվանդությունը: Առանց անհանգստության ու հիվանդության ես կնմանվեմ նավի առանց ղեկի: 

 

  • Իմ փտած մարմնից ծաղիկներ կբուսնեն և ես նրանց մեջ կլինեմ: Սա է հավերժությունը:

 

  • Երիտասարդությունը պետք է առաջ գնա ու ծաղկի:

 

  • Այն հարուստ մարդիկ, որոնք լավություն են անում, երկու անգամ գողություն են անում: Սկզբում նրանք փողն են գողանում, իսկ հետո՝ մարդկանց սրտերը:

 

  • Ի՞նչ է արվեստը: Այն ստեղծվում է ուրախության ու տառապանքի արդյունքում, բայց ավելի հաճախ՝ տառապանքների: Արվեստն ստեղծվում է մարդկանց ապրած կյանքի արդյունքում:

 

  • Մարդկանց ճակատագրերը նման են մոլորակների, 
    Աստղերի, որոնք առաջանում են մթության մեջ,
    Հանդիպում մեկ այլ աստղի,
    Փայլում մեկ րոպե նախքան մթության մեջ
    Կրկին անհետանալը:
    Այսպես են հանդիպում
    Տղամարդիկ ու կանայք,
    Սահում միմյանց ընդառաջ,
    Լուսավորվում սիրո կրակներում,
    Հետո անհետանում
    տարբեր ուղղություններով:
    Միայն մի քանիսին են հանդիպում
    Միևնույն բոցում, որտեղ նրանք կարող են
    Ամբողջապես միավորվել: 

 


«Ուրախ ավտոբուսն» ասում է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Րաֆֆին ասում է…

Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարն» ասում է…

Էմմա Ուաթսոնն ասում է…

Հուլիոս Կեսարն ասում է…

10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից [երջանկանալու ու երջանկացնելու արվեստը]

Գուստավ Կլիմտն ասում է…