Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր - VNews

Էդուարդ 8-րդ – Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

wallis simpson wallis in love ht mem 180209 12x5 992 1 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Ինչ-որ հեքիաթներում կամ վեպերում կարելի է հանդիպել այնպիսի իրավիճակների, երբ հերոսները մեկը մյուսի համար մեծ զոհողություններ և հերոսություններ են անում։ Սակայն իրական կյանքում տեղի ունեցած որոշ պատմություններ ավելի գրքային են ու անհավատալի։

Այդպիսին է արքայազն Էդուարդի և Ուոլլիս Սիմփսոնի սիրո պատմությունը, որի մասին էլ հետագայում արդեն արքա Էդուարդը ասաց.

 «Ես անհնար եմ համարում կրել այսքան ծանր պատասխանատվություն և կատարել իմ արքայական պարտականությունները առանց այն կնոջ օգնության ու աջակցության, որին սիրում եմ»:

Նա այն կինն էր, ում հետ ունեցած հարաբերությունները թանկ էին և՛ արքայական տիտղոսից, և՛ թագից։

613464450 612x612 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Ճակատագրական կինը

Բեսսի Ուոլլիս Ուորֆիլդը ծնվել է Փենսիլվանիայում 1896 թվականի հունիսի 19-ին: Չնայած մեծ սիրուն՝ նրա ծնողները պաշտոնապես ամուսնացած չէին, այդ իսկ պատճառով Ուոլլիսը համարվում էր ապօրինի երեխա, որը այդ ժամանակ եթե չէր որակվում իբրև ողբերգություն, ապա ամեն դեպքում համարվում էր լուրջ խնդիր: Նրա հայրը, ըստ որոշ աղբյուրների, մահացել էր, երբ Ուոլլիսը 5 ամիսական էր, իսկ որոշները պնդում են, որ պարզապես լքել է կնոջը և նորածին երեխային:
Ինչ էլ չլիներ, Ուոլլիսը լավ հասկանում էր, որ ամուսնուն պետք է ուշադրությամբ ընտրել, իսկ ամենակարևորը՝ պաշտոնապես հաստատել ամուսնությունը (հենց այս համառությունն էլ հետագայում վճռորոշ դերակատարում ունեցավ Մեծ Բիրտանիայի թագավորի կյանքում):
Առաջին ամուսնությունը գրանցվեց ծովային օդաչու Ուինֆելդ Սփենսերի հետ, որը տևեց ընդամենը հինգ տարի:
Հետագայում նա սկսեց հանդիպել ամերիկացի մեծահարուստի հետ, սակայն ոչինչ չստացվեց, և Ուոլլիսը տեղափոխվեց Չինաստան, որտեղ էլ 1927-ին հանդիպում է Էռնեստ Սիմփսոնին և արդեն տիկին Սիմփսոնի կարգավիճակում վերադառնում ԱՄՆ, ապա Լոնդոն:
Լոնդոնում Ուոլլիսը մեծ ճանաչում է ձեռք բերում վերնախավի մոտ, որն էլ նրան 1931 թվականին բերում է Անգլիական Թագի համար ճակատագրական հանդիպման…

Wallis Simpson and Edward VIII - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Թագավորը

Այս պատմության մյուս գլխավոր հերոսը ծնվել է 1894 թվականի հունիսի 23-ին աշխարհի մյուս ծայրում՝ Հարավային Անգլիայում: Նա Վիկտորիա Թագուհու ավագ տղա ծոռնիկն էր, այսինքն, նա էլ պիտի ժառանգեր գահը:
Ուելսի արքայազն Էդուարդ Ալբերտ Քրիստիան Էնդրյու Պատրիկ Դեյվիդը (ընտանիքում նրան անվանում էին Դեյվիդ) դեռ մանկուց գրքերը գերադասում էր հավաքույթներից:
Նա գրեթե ընկերներ չուներ, իսկ կանանց հետ չէր կարողանում շփվել չափից դուրս ամաչկոտության ու անինքնավստահության պատճառով: Սակայն 24 տարեկանում սիրահարվում է Ֆրիդա Ուորդին, որը բացի այն փաստից, որ ամուսնացած էր, նաև մեծ էր իրենից 16 տարով:

ed 2968759b - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Նրանց հարաբերությունները տևեցին տասը տարի և ավարտվեցին անպասելի կերպով՝ Էդուարդը առաջարկություն արեց Ֆրիդային:

Այդ ժամանակ արքայական ընտանիքում մեծ սկանդալ բարձրացավ: Ֆրիդան հեռացավ Լոնդոնից՝ այնտեղ թողնելով ապագա թագավորին: Իսկ վերջինիս ընտանիքը հանգիստ շունչ քաշեց: Ի՞նչը կարող էր ավելի վատ լինել: Թվում էր, թե ոչինչ, սակայն երկու տարի անց Էդուարդը առաջին հայացքից սիրահարվում է Լոնդոնի ամենահայտնի և ամենակասկածելի վարք ունեցող կանանցից մեկին՝ Ուոլլիսին:

Wallis Simpson and Edward VIII 1 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Նա 37 տարեկան էր, իսկ Ուոլիսը 35.  Ուոլիսը կարծում էր, որ ամեն ինչ արագ կավարտվի, իսկ Էդուարդը… իսկ Էդուարդը կրկին մտածում էր ամուսնության մասին:

1936 թվականին մահացավ թագավորը՝ Էդուարդի հայրը։ Հետևաբար, Էդուարդը դառնալու էր նոր թագավորը։ Նա, այդ մասին հայտնվելով Ուոլլիսին՝ խոստացավ, որ ոչինչ երբեք չի ազդի իրենց սիրո վրա։

wallis edward 1937 5 960x699 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

42 տարեկանում նա դարձավ թագավոր, հայտարարելով, որ հենց այդ պահին էլ պատրաստ է ամուսնանալ սիրելի կնոջ հետ: Եվ կրկին թագավորական ընտանիքը ու բոլոր պալատականները հայտնվեցին անելանելի իրավիճակում: Տարածվեցին բազմաթիվ խոսակցություններ: Ընտանիքի անդամները նրան համարում էին վուլգար և անդաստիարակ: Պալատականները փսփսում էին, որ նա Չինաստանում աշխատել է հասարակաց տանը, իսկ հասարակ անգլիացիները… նրանք պարզապես չէին ուզում գահին տեսնել ամերիկուհու:

Ուոլլիսը ամեն օր հարյուրավոր վիրավորական նամակներ էր ստանում, մայրաքաղաքի բնակիչները ցույցեր էին կազմակերպում թագավորական նստավայրի մոտ, որտեղ էլ պարզ երևում էր նրանց վերաբերմունքը Էդուարդի ընտրյալի հանդեպ:

wallis simpson wallis in love ht mem 180209 12x5 992 960x402 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Նախարարներից մեկը խոստովանեց, որ ո՛չ հասարակ ժողովուրդը, ո՛չ ազգականները թույլ չեն տա, որ  հարսանիքը տեղի ունենա: Էդուարդը միշտ կարծում էր, որ սերը հրաշքներ է գործում: Նա, ի դեպ, ավելի ու ավելի վեր դասելով սերը, չսպասեց նույնիսկ թագադրման պաշտոնական արարողությանը՝ հրաժարվելով գահից: Էդուարդ VIII-ը թագավորեց 325 օր և 13 ժամ:

article 2627060 12D845D5000005DC 276 310x566 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Հրաժարումից հետո նա լքեց հայրենիքը հարսնացուի հետ: Հեռանալուց առաջ նա հրաժեշտ տվեց եղբորդը՝ Գեորգին, որն էլ, շնորհիվ Էդուարդի անկանխատեսելի քայլերի, ստացավ արքայական թագը՝ դառնալով Գեորգ VI թագավոր:

Նրանք ամուսնացան 1937 հունիսի 3-ին Ֆրանսիայի Շատո-դե-Կանդեում՝ ստանալով Վինձորի հերցոգի և հերցոգինիայի տիտղոս:

2006ab4063 beaton duke and duchess of windsor 960x960 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Ուոլլիսին ոչ ոք չէր սիրում: Նա գրեթե բոլորին կասկածելի էր թվում, իսկ իր ազդեցությունը էդուարդի վրա՝ կործանիչ: Ամերիկուհու կերպարի հետևում բոլորը փնտրում էին լրտեսի, որի միակ ցանկությունը արքայազնի միջոցով Բրիտանիայի գաղտնիքներն իմանալն էր: Թվում էր, որ հրաժարումից հետո այս ամուսնությունը վերջ կդնի բոլոր խոսակցություններին, սակայն ամենևին էլ այդպես չէր: Նրանք նոր սկանդալի կիզակետում հայտնվեցին, երբ պարզվեց, որ Գերմանիայում ծանոթացել են Ադոլֆ Հիտլերի հետ: Կարծում էին, որ Ուոլլիսը ցանկանում էր Հիտլերի միջոցով հետ բերել ամուսնու գահը:

JS4287879Library filer date 960x720 - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Կա՞ր պայմանավորվածություն նրանց և Հիտլերի մեջ, թե՞ ոչ, պարզ չդարձավ այդպես էլ։ Աշխարհամարտի տարիներին Էդուարդին ծառայության ուղարկեցին Բահամյան կղզիներ՝ հեռու Եվրոպայից ու Հիտլերից:

Պատերազմից հետո նրանք տեղափոխվեցին ԱՄՆ, որտեղ ապրում էին ամենասովորական մարդկանց կյանքով: Ուոլլիսը հարսանեկան արարողություն չունեցավ Էդուարդի հետ, արգելեց նրան խմել, իսկ ինքը հրաժարվեց հավաքույթներից: Նախկին թագավորը երջանիկ էր: Կամ գուցե ոչ: Ո՞վ գիտի…

wallis edward - Էդուարդ 8-րդ - Ուոլլիս Սիմփսոն. կործանող սեր

Հոդվածը գրեց Անահիտ Ղազախեցյանը