Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էջմիածին. 10 փաստ քաղաքի մասին

Vnews-ը շարունակում է անդրադառնալ Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներին՝ ներկայացնելով հետաքրքիր և կարևոր տեղեկություններ դրանց մասին: Մեր այսօրվա անդրադարձը Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաք, հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի (Վաղարշապատի) մասին է:

10 փաստ Էջմիածնի մասին, որ արժե իմանալ

1.Անվանումներ

Ըստ Մովսես Խորենացու, մինչև Վաղարշապատ կոչվելը՝ քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ ավելի վաղ՝ Արտիմեդ: Վարդգեսավան անունը կապում են Վարդգես Մանուկի հետ, որը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը։ Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով:

2. Էջմիածի՞ն, թե՞ Վաղարշապատ

Շատերին է հայտնի, որ էջմիածնաբնակ քաղաքացին որոշ փաստաթղթերով կարող է էջմիածնեցի համարվել, մեկ այլ տվյալներով՝ վաղարշապատցի: Բանն այն է, որ Էջմիածինը Վաղարշապատ է անվանցել 1920թ.-ին, իսկ 1945թ.-ին կրկին վերանվանվել է Էջմիածին: Դրանից հետո քաղաքի անվան փոփոխման հետ կապված որևէ որոշում չի հրապարակվել, սակայն 1996թ.-ից կրկին գործածության մեջ է դրվել Վաղարշապատ անունը:

3.Հնամենի բնակավայր

Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. 6-3 հազարամյակներից։ Այստեղ է գտնվում Շրեշ բլուրը, Մեծամորը, որոնք թվագրվում են Էնեոլիթյան ժամանակաշրջանին:

4.Առաջին հիշատակություններ

Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները հայտնել է Վանի թագավոր Ռուսա Բ-ն՝ կոչելով բնակավայրը Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ: Արդեն 3-րդ դարի վերջերի Վաղարշապատի մասին տեղեկություններ է հաղորդում Ագաթանգեղոսը:

5.Հոգևոր մայրաքաղաք

Հայաստանում քրիստոնեության ընդունում հետո Վաղարշապատը դառնում է հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրն է:

6.Էջմիածնի տարածքում վեց եկեղեցի կա՝

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Սուրբ Գայանե եկեղեցի
  • Սուրբ Շողակաթ եկեղեցի
  • Սուրբ Մարիամ Աստվածածին
  • Զվարթնոց տաճար

7.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք ունեցավ, ըստ որի՝ Միածին որդին, իջնելով Արարատյան դաշտավայր, Վաղարշապատ մայրաքաղաքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պիտի կառուցվի տաճարը և հաստատվի Հայոց քահանայապետական աթոռը: Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հենված է հոսող ջրերի վրա, որոնց քարերի դասավորվածությունը թույլ է տալիս երկրաշարժի դեպքում ճոճել կառույցը և խուսափել փլուզումից:

8.Դրոշը

Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Կենտրոնում նարնջագույնով պատկերված հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։

9.Մշակույթ

Քաղաքում գործում են երեք թանգարան Կաթողիկոսարանում՝ Մայր տաճարի թանգարանը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, Հին վեհարանը և չորս թանգարան քաղաքում, ինչպես նաև երկու երաժշտական դպրոց, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը և ութ գրադարան:

10.Հայտնի էջմիածնեցիք

Էջմիածնում են ծնվել կոմպոզիտոր Մակար Եկմալյանը, նկարիչներ Մհեր Աբեղյանն ու Լևոն Մանասերյանը:

 

Տես նաև՝

 


Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գնա՞նք Գյումրի…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

Մահացել է Սամվել Կարապետյանը…

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Մասոնների մասին՝ փաստերով…

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն