fbpx

Էլդորադոյի լեգենդը. Երկիր, որտեղ գանձերը սովորական են, ինչպես ճամփեզրի քարերը

Ոսկու երկիր Էլդորադոյի լեգենդն աշխարհի ամենահայտնի լեգենդներից մեկն է: Ասում են՝ այստեղ կա այնքան ոսկի, որի մասին անգամ պատկերացում ունենանալ չենք կարող:

Այս երկրի մասին առաջին անգամ հիշատակել է Կոլումբոսը՝ Ամերիկան հայտնագործելուց հետո: Նա Էլդորադոյի պատմությունը լսել էր տեղացիներից, սակայն խոսելով Էլդորադոյի մասին հնդկացիներն ի սկզբանե այլ բան նկատի ունեին. Էլդորադոն քաղաք չէր, այլ բնիկների ավանդական տոնակատարություններից մեկի անվանումը: Տոնակատարության ժամանակ տեղի էր ունենում առաջնորդի ոսկեզօծման արարողությունը: Նրանք օծում էին առաջնորդի մարմինը ոսկով ու թանկարժեք զարդերով և երգի ու պարի ուղեկցությամբ մտցնում իրենց սուրբ լճերից մեկի մեջ: Նրան տրվում էր Էլդորադո տիտղոսը, որը բառացի նշանակում էր «ոսկեզօծված»:

Երբ նոր երկիր ժամանեցին իսպանացիները՝ տեղացիները տեսան նրանց ագահությունը և դադարեցրին այս տոնակատարությունը: Սակայան նորեկները գտան լիճը, որտեղ կատարվում էր նրանց արարողությունը և հայտնաբերեցին ոսկիներն ու թանկարժեք քարերը: Անտեղյակ տոնակատարության մասին՝ նրանք սկսեցին մտածել, որ մոտակայքում պետք է, որ ոսկու մի հարուստ երկիր լինի:

Նրանք սկսեցին փնտրել բոլոր հնարավոր վայրերում, որպեսզի գտնեն այդ քաղաքը: Հնդկացիները, հասկանալով, թե ինչ են փնտրում իսպանացիները, սկսեցին խրախուսել նրանց վառ երևակայությունից ծագած պատմությունները: Նրանք սկսեցին պնդել, որ Էլդորադոն իսկապես երկիր է, որտեղ «գանձերը սովորական են, ինչպես ճամփեզրի քարերը»:

Հենց այսպես 15-16-րդ դարերում Ամերիկա մայրցամաքը նվաճած իսպանացի և պորտուգալացի գաղութարարաների՝ Կոնկիստադորների վառ երևակայության մեջ ստեղծվեց ոսկու ու թանկարժեք քարերի Էլդորադո երկիրը: Էլդորադո երկրի մասին հիշատակեց Կոնկիստադոր Պիսառոյի զինակիցներից մեկը՝ Օրելյանոն։ Ըստ նրա այդ երկիրը գտնվում էր Հարավային Աֆրիկայում՝  Ամազոն և Օրինոկո գետերի միջև, Պարիմե լճի ափերին:

Շատ տարիներ անց Կանադայի Քվեբեք նահանգի հյուսիսում սկսեց ձևավորվել Էլդորադոյի «նմանակ» Սագնեյ երկրի առասպելը, որտեղ իբր ապրում էին սպիտակամաշկ մարդիկ, որոնք տիրապետում էին ոսկու, արծաթի և թանկարժեք մորթիների մեծ պահեստների։

Հենց այս պատմությունների պատճառով մարդիկ տարիներ շարունակ անդադար փնտրել են Էլդորադոն, որը սակայն այդպես էլ չեն հայտնաբերել։ Շատերը դեռ պնդում են, որ այդպիսի քաղաք իսկապես գոյություն ունի, ոմանք էլ հավատացած են՝ դա պարզապես իսպանացիների երևակայության ու ագահության արդյունքն է: Ամեն դեպքում, Էլդորադոյի որոնումներն իրականում հարստացին աշխարհագրությունը, քանի որ որոնումների շնորհիվ բացահայտվեցին բազմաթիվ աշխարհագրական կետեր:

 


Ի՞նչ է դեժավուն. Վարկածներն ու առեղծվածները

Սալեմի վհուկների դատավարությունը. Ի՞նչ է եղել իրականում

Ագաթա Քրիստիի անհետացման առեղծվածը

Անհետացած արքայադուստրը. «Անաստասիա» մուլտֆիլմի իրական պատմությունը

Հրաշագործ Մերլինի լեգենդը. Չարի որդին և Աստծո ծառան

Ջրահարսներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Արյունոտ Մերիի լեգենդը. Ո՞վ է հայելու մյուս կողմում

Անհետացման տարօրինակ դեպքեր, որոնք մինչ օրս չեն բացահայտվել

5 անիծված ու առեղծվածային նկար (մաս 2)

Հրեշտակներ. Մի՞ֆ, թե՞ իրականություն

Տարօրինակ, առեղծվածային սպանություններ

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

5 լեգենդ լուսնի մասին

Իրական Դրակուլան. մի՞ֆ, թե՞…

Ինքնության դիսոցիատիվ խանգարում. մեկ մարդու մեջ ապրում են մի քանիսը

Հայի ու այլ մարդկանց ժամանակի միջով ճանապարհորդություները