Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից

Մեր օրերի ամենահայտնի հաղորդումներից մեկի՝ «The Ellen DeGeneres Show»-ի հաղորդավարուհի, բարեգործ Էլլեն ԴեՋեներեսը պատմել է, որ 15-16 տարեկան հասակում սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից:

61-ամյա Էլլենն օրերս եղել է Netflix-ով թողարկվող «My Next Guest Needs No Introduction with David Letterman»/ «Իմ հաջորդ հյուրը կարիք չունի ներկայացման՝ Դեյվիդ Լեթերմենի հետ» թոք շոուի հյուրը, որի ընթացքում պատմել է, որ խորթ հայրը մի քանի անգամ ձեռք է գցել իրեն, երբ ինքն ընդամենը 15-16 տարեկան էր: Խորթ հայրը շոշափել է նրա կրծքերը՝ պնդելով, որ դա անում է քաղցկեղածին գնդեր գտնելու համար:

«Երբ մայրս քաղաքում չէր լինում, նա ասում էր, որ ինքն է հայտնաբերել մորս քաղցկեղը և պետք է իմ կրծքերն էլ շոշափի՝ տեսնելու համար քաղցկեղածին գնդեր կան, թե ոչ: Այն ժամանակ ես չափազանց երիտասարդ էի և ոչինչ չգիտեի մարդկանց մարմինների մասին… Նա մի քանի անգամ համոզել էլ ինձ թույլ տալ այդ պատճառով ձեռք տալ կրծքերիս: Մի անգամ նա նույնիսկ փորձեց կոտրել սենյակիս դուռը, բայց ես փախա իմ պատուհանից ու գիշերեցի հարևան հիվանդանոցում, քանի որ սկսել էի հասկանալ՝ այդ ամենն ավելի վատ բանի է հանգեցնելու: Չէի ուզում պատմել մորս, քանի որ ուզում էի պաշտպանել նրան ու նրա երջանկությունը»,- հիշում է Էլլենը:

Էլլեն ԴեՋեներեսի մայրը՝ Բեթթին, որը նախկինում տառապել է կրծքի քաղցկեղով և բուժվել, սկզբում չի հավատացել աղջկա խոսքերին և 18 տարի շարունակ ապրել է այդ մարդու հետ: Էլլենը չի նշել խորթ հոր անունը, սակայն հայտնի է, որ 1973թ.-ին, երբ Էլլենն իր նշած տարիքում էր, նրա մայրն ամուսնացած է եղել ծնունդով Տեխասից մի մարդու՝ Ռոյ Գրասենդորֆի հետ, որը մահացել է 1997թ.-ին:

«Բարկանում եմ ինքս ինձ վրա, քանի որ չկարողացա այնքան ուժեղ գտնվել, որ պայքարեմ նրա դեմ: Երբ վերջապես պատմեցի մորս, նա չհավատաց ինձ ու ևս 18 տարի մնաց նրա հետ: Աստիճանաբար նա հասկացավ, որ այդ մարդը ստում է ու հեռացավ նրանից, երբ իմ պատմածները հաստատվեցին: Ես միշտ խնամել ու հոգ եմ տարել մորս մասին և չեմ թողել, որ այդ դեպքն ազդի մեր հարաբերությունների վրա, սակայն վերջերս սկսել եմ մտածել՝ երանի՜ իմ մասին էլ հոգ տանող լիներ: Երանի՜ մայրս հավատար ինձ: Նա հիմա զղջում է ինձ չհավատալու համար, բայց արդեն շատ ուշ է»:

Սա առաջին անգամն է, որ Էլլենը խոսում է այս դեպքերի մասին, չնայած 2005թ.-ին Allure-ին տված հարցազրույցում նշել էր, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից, սակայն չէր մեկնաբանել ասածը:

Այս մասին խոսելու պատճառը մեկն է՝

«Կանայք չեն զգում, որ արժանի են լավագույնին, կամ վախենում են իրենց ձայնը լսելի դարձնել ու ոչ ասել նման դեպքերում: Սա, կարծում եմ, պատճառ է, ինչի համար պետք է բարձրաձայնենք նման դեպքերը: Այնքան երիտասարդ աղջիկներ կան, որոնք նույն բանի միջով են անցնում: Թեպետ կարևոր չէ, թե քանի տարեկան ես, նման դեպքերը պետք է կանխել: Երբ կանայք խոսում են այս մասին, բարկանում եմ, երբ նրանց չեն հավատում: Ես տղամարդկանց դեմ ոչինչ չունեմ, ուղղակի այնքան տղամարդիկ կան, որոնք վատ բաներ են անում, բայց կարողանում են ջրից չոր դուրս գալ: Ժամանակն է, որ մեր ձայնը լսելի դարձնենք: Ժամանակն է, որ հզորանանք»:  

Էլլեն ԴեՋեներեսի և այլ աստղերի հարցազրույցները «My Next Guest Needs No Introduction with David Letterman»/ «Իմ հաջորդ հյուրը կարիք չունի ներկայացման՝ Դեյվիդ Լեթերմենի հետ» թոք շոուի շրջանակներում կթողարկվեն Netflix-ում մայիսի 31-ին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հրապարակվել են Դրակուլայի մասին պատմող նոր սերիալի առաջին կադրերը

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Էկրաններ է բարձրացել «Փոքրիկ սև հայելի» մինի-սերիալը

«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում

“La La Land” ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը նոր մինի-սերիալ է նկարահանում