Էլթոն Ջոնը խոսել է իր մասին նկարահանված ֆիլմի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էլթոն Ջոնը խոսել է իր մասին նկարահանված ֆիլմի մասին

Էլթոն Ջոնը հոդված է գրել «The Guardian» բրիտանական ամսագրի համար, որտեղ խոսել է իր մասին նկարահանված «Rocketman» կենսագրական ֆիլմի մասին: Լեգենդար ռոք երաժիշտը պատմում է, որ ստիպված է եղել երկար բանակցել ֆիլմի ստեղծագործական կազմի հետ՝ իր կենսագրության սեփական տարբերակը ներկայացնելու համար.

«Ֆիլմի ստեղծագործական կազմն ուզում էր, որ քիչ լինեին կադրեր, որտեղ կան սեքս և թմրանյութեր: Բայց դա սխալ և անարդար կլիներ: Իրականում ես էլ չէի ուզում, որ ամբողջ ֆիլմը պատմեր երիտասարդ ու ազատ կյանքիս մասին, բայց առանց դրանց ֆիլմն իրականությանը չէր համապատասխանի: Սխալ կլիներ մարդկանց խաբել, որ ամեն համերգից հետո ես հյուրանոց եմ վերադարձել մեկ բաժակ տաք կաթն ու «Աստվածաշունչը» ձեռքումս»:

Լեգենդը նաև ավելացնում է, որ շատ է հավանել Թերոն Էջերթոնի դերասանական խաղը, որը ֆիլմում Էլթոնի դերում է.

«Ես բավական երկար փնտրում էի մեկին, որն իսկապես կերգեր երգերս՝ միայն շուրթերը շարժելու փախորեն: Թերոնն իր առջև դրված խնդիրը փայլուն հաղթահարեց»:

Շատ երկրներում արդեն կայացել են ֆիլմի փակ պրեմիերաները, բայց կինոթատրոններում այն կցուցադրվի ամռան սկզբից: Ֆիլմի ռեժիսորն է Դեքսթեր Ֆլեթչերը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Էլթոն Ջոնի կյանքը և ստեղծագործական ուղին

Էլթոն Ջոնի «Sorry Seems to Be the Hardest Word»-ը հայերեն թարգմանությամբ

 

 


#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով