fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էլվիս Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի այս 4 դերասաններից մեկը

«Մուլեն Ռուժ»/«Moulin Rouge» և «Մեծն Գեթսբի»/«Great Gatsby» ֆիլմերի ռեժիսոր Բազ Լուրմանը հայտնի երաժիշտ ու դերասան Էլվիս Փրեսլիի և նրա մենեջեր Քոլոնել Թոմ Փարքերի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանում. այս մասին գրում է Deadline-ը: Լուրմանը ֆիլմը չի հիմնել ինչ-որ ստեղծագործության հիման վրա, նա ինքն է սցենար գրել սցենարիստ Քրեյգ Փիրսի հետ:

Մենեջեր Փարքերի դերն արդեն ստանձնել է Թոմ Հենքսը, իսկ երիտասարդ երաժիշտ Էլվիս Փրեսլիի դերում հանդես եկող դերասանը դեռ ընտրված չէ: Անցած հանգստյան օրերին Լուրմանն արդեն մի քանի երիտասարդ դերասան-երաժիշտների է քասթինգի կանչել և նշվում է, որ հաջորդ շաբաթ արդեն նա կընտրի նրանցից մեկին այդ դերի համար:

Դերասանները, որոնք կարող են այս ֆիլմում դառնալ Էլվիս Փրեսլի, կարողանում են նաև երգել ու պարել: Բազ Լուրմանը ընտրելու է Էնսել Էլգորթի, Մայլզ Թելլերի, Օսթին Բաթլերի և Հարի Սթայլզի միջև:

Էնսել Էլգորթը առավել հայտնի է իր «Աստղերն են մեղավոր»/«The Fault in Our Stars» և «Փոքրիկը վարելիս»/«Baby Driver» ֆիլմերով:

Մայլզ Թելլերը, որը գրեթե փոխարինել էր Ռայան Գոսլինգին «Լա լա լենդ»/«La La Land» ֆիլմում, նկարահանվել է «Լավագույն դիպուկահար. Մավերիք»/«Top Gun: Maverick» և «Մոլեգնություն»/«Whiplash» ֆիլմերում:

Օսթին Բաթլերը հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»/«Once Upon a Time In Hollywood» և Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում»/«The Dead Don’t Die» ֆիլմերով:

Դե իսկ Հարի Սթայլզն էլ, որը առավել հայտնի է որպես երաժիշտ, One Direction բրիտանական հայտնի խմբի նախկին անդամ, դերասանական կարիերան սկսել է «Դյունկերկ»/«Dunkirk» հայտնի ֆիլմով:

Այլ աղբյուրներ հայտնում են, որ Ահարոն Թեյլոր Ջոնսոնը նույնպես մասնակցել է քասթինգին և հնարավոր է, որ նա նույնպես մարմնավորի Փրեսլիին:

Warner Bros.-ի այս ֆիլմը, որի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, պատմելու է աղքատ ընտանիքում ծնված ու մեծացած երիտասարդ Էլվիսի մասին, որը փոխել է ողջ երաժշտական պատմությունը: Նրան այդ հարցում օգնում էր իր մենեջեր Քոլոնել Թոմ Փարքերը, որը վերցրել է Փրեսլիի կարողության կեսը՝ նրան մեծ անուն դարձնելու դիմաց:

Իսկապես՝ հզոր նախագիծ է սպասում ֆիլմասեր-երաժշտասեր հասարակությանը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Մի լուսանկարի պատմություն

5 հոլիվուդյան բանտարկված աստղ

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

Հարի Սթայլզը կարող է մարմնավորել Disney-ի «Ջրահարսը» ֆիլմի արքայազն Էրիկին

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Քվենտին Տարանտինոն նոր “Star Trek” է նկարահանում

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Disney-ը «Սպիտակաձյունիկը» վերածում է ֆիլմի

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողները

Դիտել հունիսին կինոթատրոնում

Էլվիս Փրեսլին ասում է…