Էմանուել Մակրոնն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էմանուել Մակրոնն ասում է…

  • Մենք հաջողության կհասնենք, քանի հավատարիմ ենք այն ամենին, ինչ անում ենք, քանի որ որտեղ էլ որ ապրենք, ով էլ որ լինենք, պատասխանատվություն ենք կրում մեր արարքների համար, այո՛, մենք ցանկանում ենք, որ մեր մոլորակը նորից հզորանա:

 

  • Փառասիրությունն այնքան էլ լավ բան չէ: Եթե փառասիրություն ասելով հաջողակ լինելը նկատի ունենք, ապա ես կարող եմ ասել, որ հետաքրքրված չեմ: 

 

  • Ես հավատում եմ, որ ընթերցանությունը և գրականությունը կարող են օգնել, որ մարդիկ միմյանց ավելի լավ հասկանան:

 

  • Ինձ համար Եվրոպան երեք տարրից է բաղկացած, դրանք են՝ ինքնիշխանությունը, միասնությունը և ժողովրդավարությունը: 

 

  • Գուցե ասածս մի փոքր ապշեցուցիչ թվա, բայց ես ինձ թագավորի կարգավիճակում չեմ պատկերացնում: 

 

  • Չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է օրինակ ֆրանսիական մշակույթը. Ֆրանսիայում կա մշակույթ և այն բազմազան է: 

 

  • Ազգայնականությունը պատերազմ է, և ես դա գիտեմ, քանի որ ծնունդով Ֆրանսիայի Ամյեն շրջանից եմ, որը լի է գերեզմաններով: 

 

  • Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան պատրաստ է բարեփոխումների, ամեն դեպքում ոչ այս ժամանակաշրջանում: Բարեբախտաբար այս պահին մենք փորձարկում ենք բացառիկ հանգամանքներ, և  ապրում ենք այն ժամանակներում, որտեղ ամեն ինչ հնարավոր է:

 

  • Իհարկե չարախոսություններ և բամբասանքներ լսելը շատ ցավալի է, սակայն ամենասարսափելին այն չէ, որ դրանք քեզ վրա են ազդում, այլ այն, որ վերջիններս ազդում են ընտանիքիդ անդամների վրա: Ես կարծում եմ, որ դու պետք է կարողանաս զատել, հեռու պահել քեզ այդ խոսակցություններից, այլապես դժբախտ կլինես: 

 

  • Բոլոր ճակատամարտերի մայրը հիմնական դպրոցն է:

 

  • Ֆրանսիան պատրաստ է հարձակվել Սիրիայի վրա, եթե նրան ապացույցներ ներկայացնեք այն մասին, որ սիրիական բանակը խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է կիրառել: 

 

  • 2018 թ. Եվրոպայի համար որոշիչ է լինելու: Ես ամբողջությամբ կլանված եմ այդ պայքարի մեջ, քանի որ վստահ եմ, որ Եվրոպան լավ է ազդելու Ֆրանսիայի վրա, և որ Ֆրանսիան առանց Եվրոպայի չի կարող հաջողության հասնել, և բացի այդ Ֆրանսիայի օգնությամբ Եվրոպան ավելի կուժեղանա:

 

  • Իմ ընտանիքում երաժշտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցրել, հատկապես գերմանական երաժշտությունը՝ Յոհան Սեբաստիան Բախից  մինչև Լյուդվիդ վան Բեթովեն: Ես դեռ մանկուց շատ եմ դաշնամուր նվագել, հատկապես Բախի գործերը: Ես սիորւմ եմ երաժշտությունը: 

 

  • Ես պարտավոր եմ ասել, որ ինչ-որ բան պետք է փոխել, այո, եկել է փոփոխությունների ժամանակը: Ես դա շատ անկեղծ և հասկանալի բառերով  եմ ասում, սխալ մի հասկացեք ինձ: Ես հավատում եմ շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստման մեր նոր նախաձեռնությանը: Ֆրանսիացիների համար, որոնք իրապես սոցիալապես վատ իրադրության մեջ են, սա իսկական հրաշք կլինի: 

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Դոստոևսկին ասել է…

Ջոն Լենոնն ասել է…

Վիրջինիա Վուլֆն ասել է…

Ֆրիդան ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Օփրա Ուինֆրին ասում է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Ժան Պոլ Սարտրն ասել է…

Նիցշեն ասել է…