Էմանուել Մակրոն և Բրիջիտ Տրոնիե - Մակրոն. մի սիրո պատմություն - VNews

Էմանուել Մակրոն և Բրիջիտ Տրոնիե – Մակրոն. մի սիրո պատմություն

brigitte emmanuel macron - Էմանուել Մակրոն և Բրիջիտ Տրոնիե - Մակրոն. մի սիրո պատմություն

Բրիջիտ Տրոնիե-Մակրոն

Բրիջիտ Տրոնիե-Մակրոնը լույս աշխարհ է եկել 1953 թ. ապրիլի 13-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Ամյեն քաղաքում: Աղջկա ծնողները՝Ժան և Սինոնա Տրոնիեները շոկոլադի և քաղցրավենիքի խանութների ցանց ունեին և հարկ եղածի պես հոգ էին տանում 6 երեխաների մասին. Բրիջիտն ամենափոքրն էր և ամենասիրվածը: Դեռ մանկուց աղջնակն աչքի էր ընկնում կյանքի հանդեպ իր սիրով և խանդավառությամբ: Դժբախտ պատահարի հետևանքով Բրիջիտը կորցնում է քրոջը, իսկ ավելի ուշ կույրաղիքի բորբոքումից մահանում է նաև քրոջ աղջիկը: Ցավը, սակայն, չի հուսահատեցնում Բրիջիտին, նա շարունակում է սիրել կյանքը…

Արդեն 20 տարեկանում Բրիջիտը աչքի էր ընկնում իր ոճով և գեղեցկությամբ. հայրը ոչինչ չէր խնայում սիրելի դստեր համար և նրան լավագույն ոճաբանների մոտ էր հագցնում: Աղջիկը գերում է բուրժուա Անդրե Լուի Օզիերին, որն առանց երկմտելու նրան ամուսնության առաջարկություն է անում: Երիտասարդ և միամիտ աղջիկը կախարդված էր տղամարդու լավ վերաբերմունքով. նա համաձայնում է: Այս ամուսնությունից լույս աշխարհ են գալիս  Սեբաստյանը, Լորանսը և Տիֆանին. Բրիջիտը կրծքի տակ կրում էր Տիֆանիին, երբ ամուսինը ընտանիքին տեղափոխում է Ստրասբուրգ: Շատերը կերազեին այս տեսակ կյանքի մասին, բայց ոչ Բրիջիտը…

macron fille 960x639 - Էմանուել Մակրոն և Բրիջիտ Տրոնիե - Մակրոն. մի սիրո պատմություն

Նա օր ու գիշեր զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ և ազատ ժամանակ իր սիրելի գրքերն էր ընթերցում. Բրիջիտը շատ էր սիրում Ֆլոբերի «Տիկին Բովարին» և չէր էլ կարող պատկերացնել, որ նրա կյանքն ինչ-որ չափով նմանվելու է գլխավոր հերոսուհու կյանքին: Այսպես այլևս չէր կարող շարունակվել, Բրիջիտը ձանձրանում էր: Նա սկսում է դասավանդել Ստրասբուրգում, այնուհետև՝ Փարիզում, սակայն 1991 թ. ընտանիքը հետ է վերադառնում Ամյեն:

Հանդիպեցին…

Ամյենում Բրիջիտն աշխատանքի է ընդունվում ” La Providence” քոլեջ, որտեղ և տեղի է ունենում նրա և իր կյանքի ամենամեծ սիրո՝ Էմանուել Մակրոնի հանդիպումը…

Բրիջիտի ավագ դուստրը՝ Լորանսը Էմանուելի դասարանցին էր: Քոլեջի առաջին օրերից Մակրոնն աչքի էր ընկնում իր գիտելիքների մեծ բազայով և վառ արտահայտված տրամաբանությամբ: Էմանուելը և Լորանսը միանգամից ընկերանում են, և թեպետ շատերը խոսում էին այս երկուսի մոտալուտ սիրավեպի մասին, այնուամենայնիվ, Մակրոնը հետաքրքրված չէր Լորանսով: Մակրոնին դուր չէին գալիս համակուրսեցիները, քանի որ նրանք սահմանափակ էին և ոչնչով աչքի չէին ընկնում: Մակրոնն ընդունվում է թատերական խմբակ և ջանք չի խնայում, որ հենց Բրիջիտը դասավանդի իրեն:

methode2Fsundaytimes2Fprod2Fweb2Fbin2F138502a0 eaec 11e6 aeca a0919298400f 960x640 - Էմանուել Մակրոն և Բրիջիտ Տրոնիե - Մակրոն. մի սիրո պատմություն

Նա նման չէր իր հասակակիցներին, նա միշտ ձգտում էր ավելի հասուն մարդկանց հետ շփվել: Նա հասարակ դեռահաս չէր, նա անգամ դեռահաս էլ չէր:
Բրիջիտը՝ Մակրոնի մասին

Տիկին Օզիերը տղային օգնում էր յուրացնել  Էդուարդո Ֆիլիպոյի «Կատակերգության արվեստը» ստեղծագործությունը և պարապունքների ժամանակ ավելի ու ավելի էր տարվում նրանով: Իսկ տղան էլ տարված էր Բրիջիտով: Այս երկուսի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի էին զարգանում: 15-ամյա Էմանուելը բաց չէր թողնում սիրելիին տեսնելու և ոչ մի հնարավորություն. թերևս ոչ ոք չի կարող ասել, արդյոք այս երկուսի հարաբերությունները անցնում էին պրոֆեսիոնալի սահմանները, թե ոչ, սակայն միանշանակ Բրիջիտը ոգեշնչում և թևեր էր տալիս սիրաշատ տղային:

Մեր միջի 24 տարիների տարբերությունն էական չէր, քանի որ ես զգում էի, զգում էի, որ պետք է ապրեմ այդ սերը: 
Բրիջիտ Մակրոն 

… և բաժանվեցին

Շուտով տղայի ծնողները իմանում են սկանդալային սիրավեպի մասին և այս նորությունը նրանց թևաթափ է անում: Մակրոնները վստահ էին, որ իրենց որդին Բրիջիտի դստեր՝ Լորանսի հետ է հանդիպում, բայց արի ու տես, որ ոչ: Ապշահար ծնողները խնդրում են սիրահարներին գաղտնի պահել իրենց սիրավեպը, քանի դեռ չի լրացել Էմանուելի 18 տարին:

Անկեղծ եմ ասում, ես չեմ կարող ոչինչ խոսք տալ: 
Բրիջիտը՝ Էմանուելի ծնողներին: 

Էմանուելի ընտանիքի հեղինակությունը հարցականի տակ էր: Ծնողները ստիպում են, որ որդին ուսումը Ֆրանսիայում շարունակի, պատճառաբանելով, որ մտածում են նրա ապագայի մասին և միշտ ցանկացել են, որ Էմանուելը լավ կրթություն ստանա:

 Դու ինձնից չես ազատվի, ես միևնույն է կամուսնանամ քեզ հետ:
Մակրոնը՝ Բրիջիտին

Նորից հանդիպեցին

Մեկ տարի սիրահարները առանձին են ապրում. Էմանուելը սովորում էր Փարիզում, իսկ Բրիջիտը շարունակում էր աշխատել հարազատ  “La Providence”-ում: Նա վստահ էր, որ շատ շուտով Էմանուելը մոռանալու է նրա գոյության մասին, և դա ուղղակի հրապուրանք էր, սակայն, վերջինս ամեն Աստծո օր զանգ էր տալիս սիրելիին և ժամերով վայելում էր նրա ձայնը:

1493081232359 - Էմանուել Մակրոն և Բրիջիտ Տրոնիե - Մակրոն. մի սիրո պատմություն

Նա կարողացավ անել այնպես, որ ես այլևս չդիմադրեմ: 
Բրիջիտը՝ Մակրոնի մասին 

Երկու տարի է անցնում, Բրիջիտն անընդհատ պատրվակներ է հորինում և պարբերաբար այցելում է սիրելիին Փարիզում: 18 տարեկանում Մակրոնն ավարտում է ուսումը: Ոչ ոք այլևս չէր կարող խոչընդոտել նրանց հարաբերություններին. ծնողները մնացել էին հեռավոր Ամյենում, իսկ Փարիզում նրանց նոր և շատ գեղեցիկ կյանք էր սպասում: Սերը ստվերում թողեց ուսումը, բայց Էմանուելը երջանիկ էր, շատ երջանիկ: Հարազատները, բարեկամները և ընկերները երես են թեքում Բրիջիտից՝ մեղադրելով նրան «անմեղ» տղայի կյանքը խորտակելու մեջ: Մակրոնները դարձան ծիծաղի առարկա. մարդիկ խուսափում էին նրանցից ասես նրանք ժանտախտով էին հիվանդ:

Երբ կարդում եմ իմ և Էմանուելի մասին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես կարդում եմ մեկ այլ զույգի մասին. մեզ մոտ ամեն ինչ շատ հասարակ էր: 
Բրիջիտ Մակրոն 

Ամենամեծ փոթորիկը, սակայն, առջևում էր: Անդրեի արձագանքն աշխարհի բոլոր ռումբերից էլ վտանգավոր էր: Նա իրեն նվաստացած և վիրավորված էր զգում:  Առանց որևէ բացատրություն տալու նա հեռանում  է տնից և միայն 2006 թ. է Բրիջիտին ապահարզան տալիս:

 

Փոթորկից հետո

1998 թ. Էմանուելն ընդունվում է Փարիզի հեղինակավոր “Sciences Po” համալսարան և դրանից հետո ուսումը շարունակում է Արևմտյան Փարիզի Նանտեր լա Դեֆանս համալսարանում: Այս ամբողջ ժամանակաշրջանում Էմանուելը սիրելիի կողքին էր և 2009 թ. սիրահարները տեղափոխվում են Ստրասբուրգ, որտեղ և Մակրոնը ստանում է «Գործարար կառավարում» մասնագիտության վկայական:

Յուրաքանչյուրիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ դու պետք է շատ կարևոր որոշում կայացնես: Մի պահ այն, ինչ քեզ հետ տեղի է ունեցել վերջին 20 տարիների ընթացքում, արժեզրկվում է: 
Բրիջիտը՝ “Elle” ամսագրի իր զրույցում

 

Մակրոնը սիրելիին ամուսնության առաջարկություն է անում. Բրիջիտը 54 տարեկան էր:  Նրանք  ամուսնանում են այն նույն վայրում, որտեղ առաջին անգամ ամուսնացել է Բրիջիտը: Ավելի ուշ տիկին Մակրոնը շնորհակալություն է հայտնում բոլորին՝ իրենց «արտասովոր» միությունն ընդունելու համար:
2014 թ. Մակրոնը նշանակվում է ֆինանսների նախարար և ընտանիքը հաստատվում է Փարիզում: Այստեղ՝ սիրո քաղաքում, Բրիջիտը շարունակում է դասավանդել և ազատ ժամանակը սիրելիին նվիրել: Այս գեղեցիկ միության շուրջ քննադատություններն ու ասեկոսեները նորից գլուխ են բարձրացնում, երբ Էմանուելը հայտարարում է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը որպես Ֆրանսիայի նախագահ:

Կարևոր չէ, թե ով ինչ կասի, այս երկուսն արդեն ապացուցել էին, որ իրենց սերն ամուր է և կհաղթահարի ցանկացած դժվարություն…
2017 թ. մայիսի 14-ին Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է նշանակվում:

Իմ նախորդների պես, ես էլ եմ զբաղվելու հասարակական գործունեությամբ, սակայն այնպես եմ անելու, որ ֆրանսիացիները տեղյակ լինեմ իմ ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներից: 
Բրիջիտ Մակրոն 

Այսօր նրանք երջանիկ են, այսօր նրանք փայլում են և հավատում են, որ միասին մի շատ գեղեցիկ և երկար ուղի ունեն անցնելու: