Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էմիլիա Քլարքը հիասթափված է «Գահերի խաղի» վերջաբանից

The Sunday Times-ին տված հարցազրույցում դերասանուհի Էմիլիա Քլարքը անկեղծացել է, որ հիասթափված է «Գահերի խաղ» սերիալի վերջին եթերաշրջանի վերջաբանով: Դերասանուհին գոհ չի մնացել, թե ինչպես են սցենարիստները որոշեցել ձեռբազատվել իր կերպարից՝ Դայեներիս Թարգարիենից, որին սերիալի վերջում սպանեց Ջոն Սնոուն: «Ես նրան խղճում էի, իսկապես խղճում: Եվ այո, ինձ նյարդայնացնում էր այն փաստը, որ Ջոն Սնոուն խուսափեց հետևանքներից: Սպանությունից հետո նա բառի բուն իմաստով ջրից չոր դուրս եկավ»:

Այնուամենայնիվ, դերասան Քիթ Հարինգթոնը, որը սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուին, նախկինում ասել է, որ գոհ է սցենարից: «Ըստ իս, իր (Ջոն Սնոուի) համար սա կատարյալ վերջաբան է: Նա հայտնվեց այնտեղ, որտեղ ես կցանկանայի իրեն տեսնել»,- հայտնել է դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ:

Կադր «Գահերի խաղ»-ի վերջին՝ 8-րդ եթերաշրջանից

Ըստ Էմիլիա Քլարքի, մեկ այլ թերություն է վերջին եթերաշրջանի կարճ տևողությունը. 6 սերիան շատ քիչ էր լայնածավալ հեռուստաշոուի համար, որպեսզի դրանց ընթացքում բավականաչափ ժամանակ հատկացվեր հերոսների հարաբերությունների զարգացմանը: Քլարքը նաև հավելեց, որ իր համար անկարևոր չէ երկրպագուների կարծիքը, չէր որ իրենց նկարահանում են սերիալի հենց հանդիսատեսի համար: Այս պահին սերիալի ցուցանիշը Metacritic հարթակում 4/10 է, որը սերիալի բոլոր եթերաշրջաններից ամենացածրն է:

Վերջերս «Գահերի խաղ»-ի մեկ այլ մշտական դերակատար՝ Սանսա Սթարքին մարմնավորած Սոֆի Թյորները հայտնել է, որ այդպես էլ չի դիտել սերիալը մինչև վերջ: Պատճառներից մեկն այն է, որ համացանցի օգտատերերը շատ ակտիվ քննադատում էին աղմկահարույց 8-րդ եթերաշրջանի վերջին սերիաները:


Ի՞նչ է սպասվում «La casa de papel»-ի 5-րդ եթերաշրջանում. վարկածներ

5 սերիալ լրագրողների ու լրատվության մասին

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

3 ՆՈՐ սերիալ ուժեղ կանանց մասին ուժեղ կանանց համար

La casa de papel. հայերի իսպանական հետաքրքրությունը

«Քայլող մեռյալները» և «Տարօրինակ դեպքեր» սերիալների նկարահանումները հետաձգվում են

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]

«Գահերի խաղի» նոր սփինոֆը

Ֆիլմերում «լավագույն ծխողները» [ծխելը վնասում է առողջությանը]

Թույն սերիալ. Animal Kingdom

Թույն սերիալ

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը