Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին - VNews

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

Էմիլիիի min - Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

Ինչի՞ մասին է «Emily in Paris»-ը. առաջին հերթին Փարիզի, իհարկե, հետո՝ մարքեթինգի ու սոց. ցանցերի, ֆիլմի ևս մեկ կարևոր բաղկացուցիչ է նորաձևությունը… ու այս ամենն, իհարկե, սիրո, ընկերության, սեքսի և դրամաների ֆոնին:

Բանն այն է, որ 20-ամյա չիկագոյաբնակ Էմիլիին բախտ է վիճակվում մեկնել գործուղման դեպի Փարիզ՝ իր հղի ղեկավարի փոխարեն: Նպատակն է Փարիզ հասցնել ամերիկյան տեսանկյունն ու հայացքը՝ մարքեթինգի մասին: Էմիլիի նոր գործընկերները նրա հանդեպ տրամադրված են սկեպտիկորեն, իսկ ինքը՝ Էմիլին չի դադարում բացահայտել ֆրանսիական մշակույթի մութ կողմերը. ազատության ու հավասարության, պոլիտկորեկտության ու աշխատանքային սուբորդինացիայի մասին՝ 21-րդ դարի ամենաարդիական արժեքները կրող կինը, հանկարծ,  բախվում է ծառայողական սիրավեպերի և, միաժամանակ, սիրային եռանկյունիների հետ, ներքնազգեստ է ստանում կին ու սիրուհի ունեցող հաճախորդից և կանգնում է սեքսիզմի ու սեքսուալության միջև առկա ամենաբարակ սահմանագծին, որը, պարզվում է, գտնվում է հենց Փարիզում. այս շոկային թերապիան ամբողջացնում է փարիզաբնակների սնոբիզմն ու թեթև մեծամտությունը… Սյուժեյի մասին՝ այսքանը, մնացածը հարկավոր է տեսնել:

Ի՞նչ հետաքրքիր բան կա

  • Սերիալի հեղինակը Դառեն Սթարն է. եթե այս անունը ձեզ ոչինչ չի ասում, ուրեմն դուք չեք տեսել իկոնիկ Sex and the City-ն:

Inside 'Emily in Paris,' Darren Star's New TV Show – WWD

 

  • CHANEL-ը հայտնել է, որ սերիալի պրեմիերայից հետո բրենդի վաճառքները աճել են 25%-ով, իսկ Հալոուինի ամենատարածված կերպարն է եղել հենց «Էմիլին՝ Փարիզում»:

 

  • Ցուցադրությունից մի քանի օր անց, մի շարք այլ բրենդեր նույնպես հայտնեցին վաճառքների աճի մասին՝ սերիալի շնորհիվ. այդպիսիք էին Off-White-ը (22,2%), Kangol-ը (16,2%), Marc Jacobs-ը (27,9%), Chiara Ferragni Collection-ը (46,1%), Alice + Olivia-ն ( 25%) և Staud-ը (65,6%):

 

  • Սերիալիի ոճաբանը հայազգի Պատրիսիա Ֆիլդն է՝ հոլուվուդյան ամենահայտնի ոճաբաններից մեկը: 80-ամյա Պատրիսիան արժանացել է 4 Costume Designers Guild Awards-ի, 2 Emmy Awards-ի և առաջադրվել է Օսկարի: Վերջինս նաև աշխատել է Sex and The City-ի և Devil Wears Prada-ի շրջանակներում:

 

  • «Գաբրիելը» իսկապես աշխատում էր ռեստորանում. պարզվում է, որ դերասանն իրական կյանքում խոհարար էր, ուստի նա պարզապես երջանիկ էր՝ տեսնելով սցենարը:

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

 

  • Էմիլին սկզբում բախվում է աշխատանքային բարդությունների՝ ֆրանսերենին չտիրապետելու պատճառով: Սակայն ինքը ՝ Լիլի Քոլինզը, պնդում է, որ «նախկինում բավականին սահուն խոսում և կարդում էր Ֆրանսերեն»:

 

  • Սերիալում բազմաթիվ են հղումները «Sex and the City»-ին: Արդեն նշեցինք, որ երկու սերիալների վրա էլ աշխատել է նույն ոճաբանը. երբ Էմիլին առաջին անգամ գնում է խնջույքի իր գործընկերների հետ, նա կրում է շղարշե կիսաշրջազգեստ, դա յուրատեսակ հարգանքի տուրք է Քերիի շղարշի կիսաշրջազգեստին՝ սերիալի վերջին մասում: Բացի այդ, երբ Էմիլին դիմավորում է հայտնի ամերիկացի դերասանուհուն, «Սեքս»-ի երկրպագուները կարող են ճանաչել «Hôtel Plaza Athénée» հյուրանոցը, որտեղ Քերին բնակվում էր, երբ մեկնել էր Փարիզ:

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

  • Էմիլիի հեռախոսի պատյանը դարձավ նրա «ֆիրմային աքսեսուարը»՝ մասամբ այն բանի շնորհիվ, որ Քոլլինզը, իսկապես, պայքարեց այն ունենալու համար: Պատրիսիա Ֆիլդը սկզբում համաձայն չէր այդ մտքի հետ, սակայն հետո տվեց իր համաձայնությունը: Կարելի է ասել, որ Էմիլիի համար այդ պատյանը նույն արժեքն ունի, ինչ Քերիի համար՝ իր անվանական վզնոցը: Ի դեպ, պատյանը Amazon-ից է:

 

Հանուն արդարության, անդրադառնանք նաև մի քանի բացթողումների…

Չի կարելի գործուղել աշխատակցի, որը չի տիրապետում տվյալ երկրի պետական լեզվին 

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

«Gilbert Group» խոշոր մարքեթինգային ընկերությունը, ֆրանսերենի չտիրապետող՝ մասնագետ է ուղարկում իր փարիզյան մասնաճյուղ. սա գրեթե անհնար է: Այն բանից հետո, երբ Էմիլիի ղեկավարը, որն, ի դեպ, ֆրանսերենի մագիստրոս էր, հղիանում է, այդ խոշոր կազմակերպության աշխատակիցների շրջանակներում չի գտնվում առավել հարմար թեկնածու, քան ֆրանսերենին չտիրապետող Էմիրլին. մի՞թե սա համոզիչ է:

Սոց. ցանցերի գիտակ, որն ընդամենը 48 հետևորդ ունի Ինստագրամում

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

Էմիլիին գործուղել էին Փարիզ, որպեսզի նա, մասնավորապես, բարեփոխումներ իրականացնի սոց. ցանցերի ֆրոնտում, հետևաբար, ենթադրելի է, որ նա պիտի լիներ Ինստագրամի ու Թվիթերի գիտակ, սակայն, սերիալի ամենասկզբում աղջկա ինստագրամյան հաշիվն ուներ ընդամենը 48 հետևորդ… և կրկին համոզիչ չէ:

Բրիջիթ Մակրոնը րեթվիթ է արել Էմիլիի ինստագրամյան հրապարակումը…

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

Ահա այսպիսի հետաքրքիր բաներ. Էմիլին գրում է, Մակրոնը՝ րեթվիթ անում. այն պարագայում, որ այստեղ հստակ խնդիր կա՝ կապված, կրկին, լեզվի հետ: Դժվար թե Ֆրանսիայի առաջին տիկինը որևէ օտարալեզու բան հրապարակեր իր Թվիթերում:

Էմիլին պարզապես ստախոս է

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

Էմիլին գնում է օպերա՝ հանդիպելու Պիեռ Կադոյին, որին էլ պատմում է, թե այն անճաշակ կախազարդը կրում էր միայն այն պատճառով, որ չի կարող իրեն թույլ տալ դիզայներական հագուստ կրել, սակայն ցանկանում է գոնե մի փոքր մոտ լինել նորաձևության աշխարհին: Բայց, չէ՞ որ մենք պարբերաբար տեսնում ենք նրան՝ Chanel-ի պայուսակներով ու դրամապանակներով…

Մի՞թե Էմիլին չգիտեր Café de Flore-ի մասին 

Сериал "Эмили в Париже" от Netflix. Интересные факты и нереальные ситуации

Էմիլին անկեղծորեն զարմանում է, երբ իմանում է, որ հայտնի Café de Flore-ում ժամանակին ընթրում էին Սարտրն ու Սիմոնան. այ սա իրոք անհավատալի է, չէ՞ որ Café de Flore-ի մասին գիտեն գրեթե բոլորը՝ աշխարհի ցանկացած ծայրում (հուսով եմ):

Դե ինչ, իսկ դիտե՞լ սերիալը, թե՞ ոչ. անպայման դիտել: 

 

 


Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…