Թե ինչու Չարենցը ոչնչացրեց իր քառյակները - VNews

Թե ինչու Չարենցը ոչնչացրեց իր քառյակները

《Ես ջահել ժամանակ,- պատմում էր Չարենցը,- 50 հատ գազել էի գրել, բոլորն այրեցի ու թողեցի միայն մորս նվիրված գազելը։ Մնացածները չնչին բաներ էին և նորություն չէին բերում ո՛չ թեմայով, ո՛չ տաղաչափությամբ։ Թեև, ճիշտն ասած, ափսոսում եմ, թող թղթերիս մեջ մնային, էլի, ինչ կխանգարեր… Երբ Թումանյանը տպեց իր «Քառյակները», մի քանի օր հետո ինձ մոտ եկավ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանն ու հպարտությամբ ասաց, թե քառասուն հատ քառյակ է գրել և կարդաց։
Գառնի՛կ, տար ճղի, դրանցից ոչ մեկն էլ մի բանի պետք չի։
Գառնիկը ջղայնացավ, թե՝ «նախանձում ես Չարենց, որ դու չես կարող էսպիսի քառյակներ գրել»։
Հենց էդ գիշեր նստեցի 65 հատ քառյակ գրեցի։ Մյուս օրը գնացի կինո «Պրոլետար»-ի մոտ, մեր «վերնատունը», Գառնիկին ու մյուսներին հավաքեցի ու գրածներս կարդացի։ Շատերը հավանեցին։ Երբ կարդացի-վերջացրի, բոլորն էլ ճղեցի ու ասացի.

-Ըհը, Գառնիկ, էս էլ քո քառյակները. էլ էդ տեսակ բաներ չգրես…»:

Գևորգ Էմինի հուշերից
«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թվական


[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

Րաֆֆի [տխուր և ուրախ դեպքեր վիպասանի կյանքից]․․․

Վիլյամ Սարոյանի որդին է պատմում [հայրս մեռնում էր]

Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր Համո Սահյանի կյանքից

Ուրախ ու կատակասեր Շիրազը [Գյումրվա հումորով դեպքեր]

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԱԲՈՎՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ [Ես երբեք չեմ կարող ապրիլ առանց Աբովյանի]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

Թումանյանի և Իսահակյանի ընկերությունը [ճանապարհորդություն]

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

Թումանյան [հուշեր բանաստեղծի մասին]

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Իզաբելա Չարենցի հուշերը [Չարենցի կինն ու երեխաների մայրը]