fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էմիր Կուստուրիցան ներկայացրել է իր նոր՝ «Ինչի՞ս է դա պետք» գիրքը

Սերբ սիրված ռեժիսոր, սցենարիստ և երաժիշտ Էմիր Կուստուրիցան հանրության դատին է հանձնել իր թվով 3-րդ ՝ «Ինչի՞ս է դա պետք» գիրքը, որի հիմքում ընկած են 1992-1995 թթ. Բոսնիական պատերազմից մինչ այսօր տեղի ունեցող իրադարձությունները, որոնք մեզ են տեղ հասնում ռեժիսորի ապրումների, պատկերացումների և դատողությունների տեսքով: Գիրքը բաղկացած է 80 գլխից, որոնցից յուրաքանչյուրում Էմիրը խոսում է իր կյանքի, խնդիրների, կասկածների և հույսի մասին:

«Ցավոք, բոլորն էլ իրենց կյանքի ընթացքում անընդհատ սայթակում են, բայց ես Դոն Կիխոտ չեմ, որ միայն ճանապարհիս վերջում  հարցնեմ. «Ինչի՞ս է դա պետք», որից հետո ուղղակի կհիվանդանամ ու կմեռնեմ: Ես միշտ հարցրել եմ ինքս ինձ, թե այս ամենն ինձ ինչի համար է հարկավոր: Մեծ տարբերություն կա, թե այդ հարցն անցյալում ես տալիս թե՝ ներկայում, քանի որ այսօր դու այն տալիս ես գոյութենական վիճակում, որի պատասխանը չես էլ գտնի: Այո, դու տալիս այդ հարցը և շարունակում ես գոյությունդ»:,- ասել է Կուստուրիցան:

Գրքի շնորհանդեսն անցել է Բանյա Լուկա քաղաքում, իսկ հյուրերի թվում էր Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Միլորադ Դոդիկը: Ինչպես նշել է նախագահը, գրքում ռեժիսորը խոսում է այն արժեքների մասին, որոնք առնչվում են նաև մեր ժամանակներին, կապում են այսօրվա ներկան պատմության հետ որը թվում է, թե երբեմն կրկնվում է:

 

Աղբյուր՝ buro247.ru

 


Katy Perry-ն և Orlando Bloom-ը նշանվել են

Head Above Water. Ավրիլ Լավինը երկար դադարից հետո վերադառնում է

Ջարեդ Լետոն չի մարմնավորի Ջոքերին

Բենեդիկտ Քամբերբաչը կհնչյունավորի Սատանային

The Beautified Project-ը նոր երգ ունի

Շատ շուտով էկրաններ կբարձրանա «Աղախնի պատմությունը» սերիալի երրորդ եթերաշրջանը

Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն սերիալ են նկարահանելու

Ջուլիա Ռոբերթսն ու Քեմերոն Դիասը վերադարձել են «Լավագույն ընկերոջ հարսանիք»

Gucci-ն մեղադրվում է ռասիզմի մեջ

Արքայազն Հարիի կենսագիրը խոսել է նրա և Մեգան Մարքլի մասին

Ջիմ Քերրին կխաղա «Վարպետը և Մարգարիտան» ներկայացման մեջ

“Taxi” ֆիլմի աստղ Սամի Նասերին կժամանի Հայաստան

Հոլանդացի լուսանկարիչը նորովի է մատուցում հայտնի գեղանկարիչների կտավները

Ահա նորից գիշեր… [PROJECT LA-ն Սևակ է երգում]

Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

Instagram-ում հայտնիների և իրենց երիտասարդ ես-երի համատեղ լուսանկարներն են հայտնվել