fbpx

Emmy 2018. Ամուսնության առաջարկ բեմի վրա, ծպտված դերասան, լավագույն լուքերը և ավելին

Եվ վերջ՝ Emmy 2018-ի հաղթողներն արդեն հայտնի են: Մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին, բացի հաղթող ու չհաղթող աստղերից ունեցավ նաև հիշարժան պահեր, որի մասին դեռ երկար կխոսվի: VNews-ը հետևել է երեկոյին ու ընտրել է հեռուստատեսային այս հեղինակավոր մրցանակաբաշխության լավագույն պահերը՝ հայլայթները, ու ամենաշքեզ լուքերը: Սկսեցինք՝

1. Սարկազմով  ու հումորով լի բացման սքեթչ Ռիկի Մարտինի, Քրիսթեն Բելլի, Ջոն Լեջընդի և այլ դերասանների մասնակցությամբ

Հոլիվուդի աստղերը համախմբվել էին սարկաստիկ բնույթի ելույթով ներկայանալու համար:  Քեյթ ՄաքՔինոնը, Քենան Թոմփսոնը, Քրիսթեն Բելլը, Սթերլինգ Բրաունը, ինչպես նաև Ռիկի Մարտինն ու Ջոն Լեջընդը ծաղրում են Հոլիվուդի և ընդհանրապես ողջ աշխարհի մարդկանց՝ խտրականությունների հարցը լուծված համարելու համար:

«Առաջին անգամ Emmy-ում առաջադրվել է մի ասիացի դերասանուհի: Տեսնում ե՞ք առաջ ընդհանրապես չկար, իսկ հիմա կա՝ մեկը»,- երգում են աստղերը ապա շարունակում՝ շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կանանց ու տղամարդկանց սեռերի խտրականությունը, սեռական ոտնձգությունները և համասեռականների խնդիրները: Վերջում աստղերը զանգ են ստանում ու հայտարարում, որ ո՛չ, խնդիրը լուծված չէ ու դեռ երկար ժամանակ պետք կգա այն լուծելու համար:

2. Ո՞վ է դիմակի ետևում

«Անտլանտա» հեռուստասերիալի աստղ,  հեղինակ և ռեժիսոր Դոնալդ Գլովերը, նույն ինքը ռեփեր Childish Gambino-ն, դարձել է քննարկման առարկա: Բանն այն է, որ մրցանակաբաշխության ժամանակ նկատվել է «Ատլանտա» սերիալում Գլովերի մարմնավորած կերպարի՝ Թեդի Փերքինսի դիմակով մի մարդ:

Երկրպագուները սկզբում կարծել են, որ դա հենց Դոնալդ Գլովերն է՝ կերպարի մեջ մտած: Սակայն տեսախցիկն այնուհետև ֆիքսել է հանդիսատեսի շարքում նստած Դոնալդ Գլովերին, և հարց է ծագել՝ ո՞վ է դերասան-ռեփերի կերպարով հայտնված այս մարդը: Կասկածներ կան, որ նա նույն սերիալի մեկ այլ դերասան Լեյքիթ Սթենֆիլդն է:

3. Ամուսնության առաջարկ բեմի վրա

Տեղի է ունեցել Emmy մրցանակաբաշխության բոլոր ժամանակների ամենահիշարժան պահը՝ Emmy-ի բեմի վրա ամուսնության առաջարկ են արել: Ռեժիսոր Գլեն Ուեյսն իր մրցանակն ընդունելու ժամանակ շնորհակալական խոսք ասելիս նշել է՝ «Մայրս միշտ հավատում էր ամեն ինչում արևի շողեր գտնելուն: Նա պաշտում էր իմ ընկերուհուն՝ Ջենին: Ջեն, դու արևի շողն ես իմ կյանքում և մայրս ճիշտ էր, չպետք է երբեք բաց թողնես քո արևի շողին: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու չեմ սիրում քեզ «ընկերուհիս» անվանել: Որովհետև ուզում եմ քեզ իմ կինը կոչել»: Ռեժիսորն այնուհետև իր մոր մատանին նվիրել է ընկերուհուն և ԲՈՒՄ, հենց այսպես է արվել առաջին ամուսնական առաջարկը Emmy մրցանակաբաշխության ժամանակ: Հետաքրքիր է՝ ինչպես կարող են հոլիվուդյան աստղերը գերազանցել այս ամուսնության առաջարկին:

Դե իսկ Բենեդիկտ Քամբերբաչի դեմքը նկարագրում է բոլորիս զարմանքը`

4. Հանճարը բեմի վրա

«Գահերի խաղը» հեռուստասերիալի հիմքում ընկարծ գրքաշարի հեղինակ Ջորջ Մարտինը նույնպես ներկա էր հեռուստատեսության այս նշանավոր մրցանակաբաշխությանը: Նա նույնիսկ սերիալի դերասանների հետ բեմ է բարձրացել «Լավագույն հեռուստասերիալ» մրցանակն ընդունելու ժամանակ: Ի դեպ, մրցանակաբաշխության հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Emmy 2018»-ի հաղթողները:

5. Լավագույն լուքերը

Ինչ վերաբերում է Emmy 2018 մրցանակաբաշխության լուքերին, ապա երկար սպասեցնել չենք տա: Ահա լավագույն ու շքեղ զգեստներով աստղերը՝

  • 16

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 մինի-սերիալ ամռան համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին