Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի - VNews

Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվելու՝ այս մասին հայտնում է “The Sun” բրիտանական ընկերությունը: Այդ առիթով երգչուհու ընտանիքը համաձայնության է եկել “Monumental Pictures” ստուդիայի հետ, որը կզբաղվի ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն եկող տարի, ֆիլմի նկարահանման աշխատանքները վստահելու են  բրիտանացի պրոդյուսեր Էլիսոն Օուենին, որի ֆիլմացանկում են “Suffragette”,”Elizabeth” և այլ հայտնի ֆիլմեր, իսկ սցենարը գրելու է Ջեոֆ Դինը, որի առավել հայտնի գործերից են “Kinky Boots” և “It’s a Boy Girl Thing” ֆիլմերը:

Ֆիլմի ռեժիսորը կարծում է, որ Էմիին կարող է մարմնավորել Լեդի Գագան, սակայն երգչուհու հայրը կտրականապես դեմ է: «Նա չի խոսում այն անգլերենով, որով մեր ընտանիքն է խոսել ու խոսում: Ես դեմ չեմ լինի, եթե Էմիին մարմնավորի երիտասարդ անհայտ բրիտանացի աղջիկ, որը մի փոքր էլ նման է աղջկաս», -ասել է նա:

Հիշեցնենք, որ 2015 թ. էկրաններ բարձրացավ երգչուհու մասին պատմող վավերագրական ֆիլմը, որն արժանացավ BAFTA և Օսկար մրցանակների, ինչպես նաև շատ դրական արձագանքներ ունեցավ, սակայն երգչուհու ծնողները չհավանեցին այն և ստեղծողներին մեղադրեցին ինֆորմացիայի խեղաթյուրման մեջ:
Հայտնի է նաև, որ երգչուհու մասին նոր “Back to Black” անունով վավերագրական ֆիլմ էլ է էկրաններ բարձրանալու, որը պատմելու է երգչուհու վերջին ալբոմի, կոլեգաների հետ հարցազրույցների, իր կյանքի վերջին շրջանի մասին:

Աղբյուր՝ esquire

 


Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

BAFTA2020-ի լավագույն լուքերը