fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էնդի Ուորհոլ. անմահ անուն

Էնդի Ուորհոլ մարդ-լեգենդ, մարդ-ֆենոմեն, փոփ արտի հայր, և ի վերջո մարդ, որն ամեն ինչում գեղեցկություն էր տեսնում:

Ամեն ինչում էլ գեղեցկություն կա. խնդիրն այն է, որ ոչ բոլորին է դա հասանելի:
Էնդի Ուորհոլ

 

Փոքրիկ Էնդին

Անդրեյ Վարհոլան, որն աշխարհին հայտնի է Էնդի Ուորհոլ անունով, ծնվել է 1928թ. օգոստոսի 6-ին Փիթսբուրգում, Փենսիլվանիա: Տղայի ծնողները գաղթել էին Արևելյան Եվրոպայից:
Ասում են, որ դեռ մանկուց Ուորհոլը շատ է սիրել նկարել և դեռ այն ժամանակ նրա ոճը շատ տարօրինակ էր և տարբերվող: Փոքրիկ Էնդիի կյանքում փոփոխություններ նկատվեցին հենց 3-րդ դասարանում, երբ նա հիվանդանում է «սիդենգամա»՝ մկանային հիվանդությամբ: Հիվանդ երեխան փորձում էր չձանձրանալու համար նկարել և շուտով հայտնաբերում է, որ նոր զբաղմունքը նրան շատ է դուր գալիս: Երեխան նկարում էր մարդկանց, կենդանիներին և բնությունը:

Արվեստի գեղեցկությունը հենց նրանում է, որ դու կարող ես փախչել դրա հետ:
Էնդի Ուորհոլ

Նկարչությունն օգնում էր նրան փախչել այս աշխարհից և մի որոշ ժամանակով մոռանալ հիվանդության մասին: Ինչպես հետագայում խոստովանել է Ուորհոլը՝ հենց հիվանդության շրջանում էլ նա ձեռք է բերում իր յուրօրինակ ոճը:
Դպրոցից հետո Ուորհոլը ընդունվում է Կարնեգի-Մելոն համալսարան, որտեղ ուսումնասիրում է գրաֆիկա և իլյուստրացիա: Էնդին տաղանդավոր ուսանող էր, սակայն շատ «անտաղանդ» ընկեր էր. նա մարդկանց հետ լեզու չէր գտնում:
Համալսարանն ավարտելուց հետո Էնդին տեղափոխվում է Նյու Յորք՝ աշխատելու և ստեղծագործելու: Կարճ ժամանակ անց նրան հրավիրում են աշխատելու Vogue և Harper’s Bazaar ամսագրերի համար:

 

Ես զբաղվում եմ արվեստով, քանի որ ես տգեղ եմ և ոչ մի այլ բանով չեմ կարող զբաղվել:
Էնդի Ուորհոլ

Հաջողություն, ես քեզ սպասում էի…

50-ականներն իսկական վերելքի տարիներ էին Էնդիի համար: Նա առաջինն էր, որը կարողացավ թանաքի օգնությամբ այդքան հմտորեն պատկերել կանացի կոշիկներ:

Էնդիի կոշիկները քաղցրավենիքի նման են.սա գովազդ չէ՝ սա «կոշիկների ամերիկյան ցուցադրություն է»:
“Life” ամսագիր

 

Շուտով Էնդին կազմակերպում է իր առաջին անհատական ցուցահանդեսը, իսկ մի քանի տարի անց՝ 1965 թ. նրան ընդունում են «Գեղարվեստական խմբագիրների միություն»: Այս շրջանում Էնդին ստեղծում է իր առաջին նկարները և սկսում է նաև լուսանկարչությամբ զբաղվել:

 

Լուսանկարի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ եթե նույնիսկ դրանում պատկերված մարդիկ փոխվեն, այն միևնույն է կմնա անփոփոխ:
Էնդի Ուորհոլ

Լավագույն աշխատանքները

1960 թ. Ուորհոլը զբաղվում է Coca-Cola-ի շշերի դիզայնով և շուտով սկսում է զբավել մասսայական օգտագործման ապրանքների դիզայնով:

1963 թ. Ուորհոլը գնում է Նյու Յորքի լքված շենքերից մեկը և վերածում է այն իսկական «դրախտի». «Ֆաբրիկա»՝ այսպես էր անվանվում «երկրի վրայի ուորհոլյան դրախտը»:«Ֆաբրիկան» Ուորհոլի և նրա ընկերների մշտական հանդիպման վայրն էր: Նոր ծանոթություններ, երեկույթներ, ալկոհոլ, սեքս՝ սա վայր էր, որ գերում էր բոլորին:


1965 թ. Էնդին հանդիպում է իր մուսային և կյանքի ամենակարևոր կնոջը՝ Էդի Սեջվիկին: Հենց Էնդիի շնորհիվ էլ աշխարհը լսում է Սեջվիկ ազգանունը:Սակայն նրանց հարաբերությունները ժամանակի ընթացքում վատանում են, քանի որ Սեջվիկը տարվել է թմրանյութերով:
1968 թ. ֆեմինիստուհի Վալերի Դոլանասը մահափորձ է կատարում Էնդիի վրա, սակայն Ուորհոլին հաջողվում է ողջ մնալ: Այո, 60-ականները շատ բերքառատ էին:
1962 թ. Ուորհոլը ստեղծում է «Երկակի Մերիլին» իր ամենահայտնի աշխատանքը:

Նկարի աջ մասը գունավոր է, իսկ ձախը՝ սև ու սպիտակ: Սև ու սպիտակ հատվածում որոշ նկարներ վատ են երևում և շատ դժվար է տեսնել սեքս-սիմվոլի գեղեցկությունը: Սրանով Էնդին ցանկանում էր ցուցադրել կյանքի ու մահվան միջև տարբերությունը: Նկարը գտնվում է Լոնդոնում:

Բոլոր լուսանկարներն էլ փոփ են, և բոլոր լուսանկարիչներն էլ խելագար են: Նրանք իրենց մեղավոր են զգում, քանի որ բացի կոճակը սեղմելուց ոչ մի բան չեն անում:
Էնդի Ուորհոլ

Ուորհոլյան հաջորդ հայտնի աշխատանքը «Քեմփբել» ապուրամանն է:

Ուորհոլի խոսքերով սա նրա լավագույն աշխատանքն էր և նա ցանկանում էր շեշտը դնել այն բանի վրա, որ անգամ փոշեկուլը կամ այլ կենցաղային ապրանքներ կարող են գեղեցիկ և հետաքրքիր լինել: Նկարչի մահից հետո աշխատանքը վաճառվել է 24 000 000 դոլարով: 

 

Ես նկարում եմ այն, ինչ կամենում եմ: 
Էնդի Ուորհոլ

1967 թ. Էնդին նկարում է  «Բանանը»՝ այո, այսպես է կոչվում աշխատանքը: Արվեստագետը The Velvet Underground խմբի պրոդյուսերն էր և ավելի լավ բան չմտածեց, քան խմբի դեբյուտային « The Velvet Underground and Nico» ալբոմի համար նման շապիկ ստեղծելը: Նկարը Ուորհոլն այսպես ստորագրեց. «Դանդաղ մաքրեք և տեսեք»…

Առավել հայտնի աշխատանքներից է նաև 1981-1982 թ.թ. «Ատրճանակը»: 1968 թ. Ուորհոլին փորձել են սպանել: Նա մահամերձ էր, սակայն նրան հաջողվում է ողջ մնալ:  Հենց մահվան հետ երես առ երես «հանդիպելուց» հետո էլ Ուորհոլը նկարում է այս նկարը:

Սպանության փորձից հետո ինձ համար ամեն ինչ ասես երազում լինի: Ես չեմ հասկանում, ողջ եմ, թե՝ մահացած: Նախկինում ես վախ չեմ զգացել և մեկ անգամ արդեն «մահացած» լինելով, ես պետք է սարսափ չզգամ, բայց ես ուղղակի վախենում եմ, և անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու:
Էնդի Ուորհոլ

Հաջորդը «8 Էլվիսներն» էին: Էնդիին ցնցել և տխրեցրել էր ռոքնռոլի թագավորի մահը և դրանից ոգեշնչված նա ծնունդ է տալիս այս աշխատանքը:
Փոփ արտի հայրը մահացել է 1987 թ. սրտի կատվածից:

 

Կարծում եմ՝ մարդիկ պետք է աչքերը փակ սիրահարվեն:
Էնդի Ուորհոլ

 

A

  • 10

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Ռիհաննա լինելու արվեստը. Երգչուհու արվեստոտ ֆոտոշարքը BAZAAR-ի համար

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրն և Յուբեր դը Ժիվանշի. մուսայի և մաեստրոյի պատմությունը լուսանկարներով

Հակավալենտինյան թեմայով ֆիլմեր

Ջասթին Բիբերի ու կնոջ ամբողջական ֆոտոշարքը VOGUE-ի համար

Ջենիֆեր Լոպեսը BAZAAR ամսագրի նոր շապիկին է (լուսանկարներ)

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Vogue-ի հոկտեմբերյան համարի դեմքը Լեդի Գագան է

Կցուցադրվի Էնդի Ուորհոլի 130 000 լուսանկարների հավաքածուն

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է

Բեյոնսեն հայտնվել է VOGUE ամսագրի նոր համարի շապիկին

Մոդել Բելլա Հադիդը Vogue-ի շապիկին (լուսանկարներ)

Անժելա Սարաֆյանը Bazaar-ի հետ խոսել է «Westworld»-ի մասին (ֆոտոշարք)

30 տարի անց. Ժան Միշել Բասկիայի էքսպերիմենտալ լուսանկարների շարքը