Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

Այս նյութի հերոսուհին մեր ժամանակների լավագույն կին լուսանկարիչներից մեկն է՝ Էնի Լեյբովիցը, որի աշխատանքներն ապշեցնում են իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Այսօր չես գտնի այնպիսի մեկին, որը չի լսել Էնիի մասին և կյանքում գեթ մեկ անգամ չի «թերթել» նրա աշխատանքները: Լեյբովիցը ստեղծագործում է ավելի քան 40 տարի և միշտ նոր ոճի մեջ. բնությունից մինչև նորաձևություն, մարդկանցից մինչև կենդանիներ, նյու և իհարկե պորտրետներ: Հենց հայտնի մարդկանց լուսանկարելու շնորհիվ էլ այսօր աշխարհը խոսում է Լեյբովիցի մասին. նա ունի յուրօրինակ ձեռագիր և ճաշակ:

Որպես հերոսներ նա ընտրում է ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ մարդկանց, քանի որ Էնին կարևորում է մարդկային գործոնը և վստահ է, որ անգամ հասարակ մարդուց կարելի է շատ բանի մասին պատմող լուսանկարներ ստանալ:

 

Երբ ասում եմ, որ ցանկանում եմ այս կամ այն մարդուն լուսանկարել, նշանակում է, որ ես ցանկանում եմ նրանց ճանաչել: Բոլոր նրանց, որոնց ճանաչում եմ, լուսանկարում եմ:

 

Կարճ կենսագրություն ՝

Լեյբովիցը ծնցվել է 1949 թ. հոկտեմբերի 2-ին Կոնեկտիկուտ նահանգի, Վեստպորտ քաղաքում: Աղջկա հայրը՝ Սեմյուել Լեյբովիցն աշխատում էր BBC-ում, իսկ մայրը՝ Մերիլինը ժամանակակից պարեր էր դասավանդում Սան Ֆրանցիսկոյի արվեստի միությունում:
Աղջիկն ի սկզբանե պատրաստվում էր արվեստաբան դառնալ, և այս հարցում մեծ էր մոր ներդրումը, ինչ խոսք: Դպրոցն ավարտելուց հետո Լեյբովիցն ընդունվում է այն համալսարանը, որտեղ մայրն աշխատում էր: Երկրորդ կուրսում նա ուղևորվում է Ճապոնիա. այս ուղևորությունը ճակատագրական էր Էնիի համար՝ նա վերջապես հասկանում է, որ սիրահարված է լուսանկարչությանը: Երրորդ կուրսում Էնին վերջապես որոշում է գործել. նա թողնում է ուսումը և մեծ հնագիտական արշավախմբի հետ ուղևորվում է Իսրայել՝ Սոլոմոն արքայի ամրոցի պեղումների աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Հարցազրույցներից մեկում լուսանկարիչը մեծ ակնածանքով է խոսում ընկերներից մեկի մասին, որի ներդրումը Լեյբովիցի՝ լուսանկարիչ դառնալու գործում մեծ էր, շատ մեծ:  Այդ ընկերը “Rolling Stone”-ի ամսագրեր էր ուղարկում Էնիին, որոնք այնքան են դուր գալիս աղջկան, որ նա որոշում է ֆոտոյով զբաղվել:

 

Կարծում եմ, որ լուսանկարչության ամենագեղեցիկ և առեղծվածային ասպեկտն այն է, որ ամեն ինչ աչքերիդ դիմաց է տեղի ունենում:

 

Իսրայելից վերադառնալուն պես Էնին խորասուզվում է աշխատանքի մեջ: Նա ծանոթանում է ամսագրի գլխավոր խմբագրի՝ Ջեն Ուեների հետ ու բացի այդ դառնում է հրատարակչության ֆոտոլրագրող: Մի քանի տարի անց Լեյբովիցը դառնում է ամսագրի գլխավոր լուսանկարիչը և հաջորդ 30 տարիների ընթացքում լուսանկարում համաշխարհային ճանաչում վայելող դերասան-դերասանուհիների, երաժիշտների, քաղաքական գործիչների և շատ ու շատ այլ հայտնիների: Այսօր նրա գործերը լուսանկարչական արվեստի արժանի նմուշներ են, որոնք երբեք, երբեք չեն մոռացվի:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Նատալյա Վոդյանովա

Քիրա Նայթլի

Դրյու Բերիմոր

 Ջեսիքա Չեսթեյն

Եղիսաբեթ 2-րդ

Ամանդա Սեյֆրիդ

Մերիլ Սթրիփ

Ադել

Ջեսիքա Բիլ

 Էն Հեթուեյ

Ռեյչել Վայս

Սքարլետ Յոհանսոն

Էլ Ֆանինգ

Նիկոլ Քիդման

Սթիվեն Հոքինգ

Ջեսիքա Չեսթեյն

Սյուզան Սարանդոն

Լեոնարդո ԴիԿապրիո

Էլ Ֆանինգ

Քեթի Փերրի

Անջելինա Ջոլի     Ադամ Դրայվեր

Մարտինա Նավրատիլովա

Պենելոպե Քրուզ և Վուդի Ալլեն

Առնոլդ Շվարցենեգերը կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ

Ջորջ Քլունի

Նատալյա Վոդյանովա

Վուպի Գոլդբերգ

Քեյթ Բլանշեթ

Ջուդ Լոու

 

Եղիսաբեթ 2-րդ

Լեոնարդո ԴիԿապրիո

Ումա Թուրման, Քեյթ Բլանշեթ և Քեյթ Ուինսլեթ

Ումա Թուրման

Քեթի Փերրի

Յան ՄաքՔելեն և Պատրիկ Ստյուարտ

Սքարլեթ Յոհանսոն

Ջոնի Դեփ

Կլեր Դենս և Դեմիեն Լյուիս

Լինդսի Վոն

Շարլիզ Թերոն

Մայքլ Ջեքսոն

Լաիզա Մինելի

Միխայիլ Բարիշնիկով և Ռոբ Բեսերեր

Էն Հեթուեյ

Մերիլ Սթրիփ

Անջելինա Ջոլի

Գվեն Սթեֆանի

Ես չեմ վախենում սիրահարվել նրանց, որոնց լուսանկարում եմ:

Էնի Լեյբովից

Աղբյուր՝ cameralabs.org

Ջորջ Քլունին տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին

Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

Էջմիածինը արխիվային լուսանկարներում

Լուսանկարներ, որ չեք հավատա, բայց ֆոտոշոփի արդյունք չեն

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Արձակուրդներ Վենետիկում. 1950-ականներ

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Երեխաների և կենդանիների ընկերության մասին

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր

10 աստղային բյութի-խորհուրդ…

Անձնագրի հավես նկա՞ր. հնարավոր է