fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Ալֆրեդո Ջեյմս Պաչինոն, կամ նույն ինքը՝ Ալ Պաչինոն մեծացել է Արևելյան Հարլեմում, Նյու Յորք, ԱՄՆ: Ալ Պաչինոյին օրինակելի աշակերտ չես անվանի: Նրա մանկությունն անցել է շատ անկարգ շրջանում և այն, ինչ նա տեսել է շուրջբոլորը, ընդօրինակել է: 9-ամյա տղան ծխում էր, իսկ մի քանի տարի անց իրեն ալկոհոլին է նվիրում: Դպրոցում և բակում անախորժություններն անպակաս էին նրանից և նման պահվածքը չէր կարող չանդրադառնալ առաջադիմության վրա: 17 տարեկանում վատ վարքի, ցածր գնահատականների, ըմբոստության և ուսուցիչներին անընդհատ կոպտելու պատճառով Ալ Պաչինոյին հեռացնում են դպրոցից:

Այս ամենն իր արտացոլանքն է գտել այն բոլոր կերպարներում, որոնց մարմնավորել է Պաչինոն, և թեպետ նրա ֆիլմացանկում գերակշռում են «վատ տղաների» կերպարները, սա բնավ չի նշանակում, որ դրական հերոսները Պաչինոյին դժվարությամբ են տրվել և տրվում:

«Ես երիտասարդ էի, շատ երիտասարդ, երբ հասկացա, որ սիրում եմ դերասանություն անել: Ինձ շատ դուրս չէին թողնում և քանի դեռ տանը փակված էի՝ կրկնօրինակում էի այն ֆիլմերի հերոսներին, որոնք դիտել էի մայրիկիս հետ: Երբեմն, երբ մայրս տուն էր գալիս, միասին գնում էինք կինոթատրոն ֆիլմ դիտելու՝ դա էր մեր իդեալական երեկոն»,- Ալ Պաչինո:

Ալ Պաչինոյի կերպարները գրավիչ են, խարիզմատիկ և աչքին դուրեկան, շատ դուրեկան: Պաչինոյին կարելի է դասել այն դերասանների շարքին, որոնք իրենց աշխատանքի և գործին նվիրվելու անհագ ցանկությամբ մեծ ներդրում ունեցան կինեմատոգրաֆի մեջ:

Ահա երիտասարդ Ալ Պաչինոյի արխիվային լուսանկարներից մի քանիսը:

տես նաև՝Ալ Պաչինոն ասում է…

Աղբյուր՝ vintag.es

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին


Ֆրիդա Կալոյի՝ կյանքի վերջին տարիներին արված բացառիկ լուսանկարները

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրնի՝ 70-ականներին արված լուսանկարները

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Էլվիս Փրեսլիի՝ նախքան լեգենդ դառնալն արված լուսանկարները

Ամերիկայի առաջին սուպերմոդել Ջիա Մարի Քարանջիի բացառիկ լուսանկարները

Քվենտին Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ “Esquire”-ի հարցազրույցում

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին

Դեյվիդ Բոուիի ամենագունեղ և տպավորիչ լուսանկարները

Էռնեստ Հեմինգուեյի և նրա սիրելի կատուների վինտաժային լուսանկարները

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)

Երիտասարդ Մադոննան Հերբ Րիթսի օբյեկտիվում

Ժամանակակից պարի գրավչությունը (լուսանկարներ)

Ստորգետնյա քաղաքի բնակիչները՝ Tamara Merino-ի ֆոտոնախագծում