fbpx

Էրոտիկ տեսարանների համար HBO ընկերությունն այսուհետ հատուկ մասնագետներ կունենա

HBO ընկերության նախագծերից շատերում չափից շատ էրոտիկ տեսարաններ կան, սակայն մեզանից ոչ ոք չի պատկերացնում, թե դերասանի համար նման տեսարանում նկարահանվելը որքան դժվար կարող է լինել: Սա գերխնդիր է, որը պետք է շուտափույթ լուծում ստանա: Այս առիթով HBO ընկերության տնօրինությունը որոշել է աշխատանքի ընդունել հատուկ մասնագետների, որոնք հոգեբանորեն կօգնեն և կաջակցեն էրոտիկ տեսարաններում նկարահանվող դերասաններին և դերասանուհիներին:

Շատերս չգիտենք, որ այս սկզբունքով է առաջնորդվել “The Deuce” հեռուստասերիալի նկարահանող խումբը: Հիշեցնենք, որ սերիալն էկրաններ է բարձրացել 2017 թ. և պատմում է 70-80-ականների սեքս-ինդուստրիայի մասին, որը զարգանում էր Մանհեթենում: Սերիալի նկարահանման հրապարակում կար մասնագետ, որն իր խորհուրդներով օգնում էր հերոսներին:

«Նախկինում ես չէի հասկանում, թե այս կարևոր հարցն ինչքան երկար ժամանակ է անուշադրության մատնված: Նկարահանման հրապարակում կա իշխանություն, ճնշում և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դերասաններն ուղղակի համակերպվում են ստեղծված իրադրության հետ և ստիպված են անել այն, ինչ իրենցից պահանջվում է»:,- ասել է հեռուստասերիալի համակարգող Ալիսիա Ռոդրիգեսը:

HBO-ի մյուս նախագծերի ժամանակ էլ կլինեն նման մասնագետներ: Համակարգողը կաշխատի ռեժիսորի և դերասանների հետ և կփորձի հարթել նրանց միջև բոլոր տարաձայնությունները և ստեղծել անկաշկանդ մթնոլորտ:

Աղբյուր՝ GQ

 

Կարդացեք նաև՝ Արգելված ֆիլմեր. 5 ֆիլմ

Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին

Կարդացեք նաև` Էրոտիկ տեսարաններով հայկական ֆիլմեր


Եղիշե Չարենց [պոեմներ ինտիմ էրոտիկ]

«Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթիվը հայտնի է

Էրոտիկ ֆիլմեր ամենակարևորի մասին. մաս 4

Նախորդ տարիների Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող ֆիլմերը. մաս 2

Դուք կարող եք անվճար կթություն ստանալ “Call me by your name” ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի մոտ

Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Նախադիտում. Ալֆոնսո Կուարոն, «Ռոմա»

Հայրենիք կինոթատրոնում կկարողանաք ֆիլմեր դիտել

Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում

5 ֆիլմ հայտնի քաղաքական գործիչների մասին. [ մաս 1]

Լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մի քանիսը

«Լյուդվիգ անունով ոզնին». պրեմիերա (լուսանկարներ)

Հրապարակվել է Game of Thrones-ի վերջին եթերաշրջանի առաջին կադրերը

Քենդրիկ Լամարն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում

21-րդ դարի լավագույն կատակերգությունները ըստ “RollingStone”-ի