fbpx

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… գաղտնիք բացե՞մ, ես հիմա էլ եմ 18 տարեկան: Պետք չէ նայել սպիտակ մազերիս, հոգուս խորքում ես այն նույն տղան եմ, որը ցանկանում է գրավել ամբողջ աշխարհը:

Ես չեմ սիրում… կաղապարներ: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր ընդունում են ոչ ստանդարտ որոշումներ և չեն անում այն, ինչ անում են բոլորը, լավացնում, հետաքրքրացնում, հարմարավետ և ապահով են դարձնում աշխարհը:

Ես միշտ երազել եմ… դժվարանում եմ ասել, թե ինչի մասին եմ միշտ երազել: Տարիքիս հետ երազանքներս փոխվել են՝ դրանց մի մասը կյանքի են կոչվել, իսկ մյուս մասն այնքան ուտոպիսական  էին, որ ես ուղղակի մոռացա դրանց մասին:

Ես բլոգեր եմ, իսկ դա նշանակում է… որ եկել է՝ թևերիս հոգնածությունից և տավիղիս կոտրվելուց մուսայիս ապահովագրելու ժամանակը, քանի որ առանց ոգեշնչման բլոգերը դադարում է բլոգեր լինել:

Աշխարհում… շատ հեշտ է ապրել, սիրել և ստեղծագործել, ուղղակի պետք է ինքդ քեզ ստիպես:

Բայց այնուամենայնիվ մեկ-մեկ… ես էլ եմ ալարում ինչ-որ բան անել: Այդ ժամանակ ես ուղղակի ուղևորվում եմ Դախաբ և Կարմիր ծովում հանգստանում եմ ընտանիքիս և ընկերներիս շրջապատում:

Ամենակարևոր բանը կյանքում… «թիկունք» ունենալն է, ինչպես նաև վայր, որտեղ դու միշտ կարող ես վերադառնալ:

Ինտերնետն այսօր… չորրորդ իշխանությունն է, չորրորդ չափումն է, և այն ղեկավարում է մյուս երեք չափումները:

Ինձ համար հեշտ է ասել… այն, ինչ իմ մասին դեռ չեն ասել. ինձ դեռ չեն անվանել այլմոլորակայինի ժառանգ կամ ռեպտիլոիդ:

Բայց… իրականում ափսոսում եմ, որ ինձ ռեպտիլոիդ չեն անվանել, քանի որ «մյուսներն իմ մասին» հավաքածույում դատարկ տեղ կա:

Լավագույն ֆիլմերը նրանք են… որոնք մոռանալով ամեն ինչի մասին՝ նայում ես մեկ շնչով: Ֆիլմ դիտելու ընթացքում փոփկորնը միակ միջոցն է, որը թույլ չի տալիս մարդկանց քնել կամ փախուստի դիմել կինոթատրոնից:

Աշխարհում տիրող այս ամբողջ քաոսը… իրականում առաջացել է տիեզերքում անկանոն շարժվող մասնիկներից: Այդ իսկ պատճառով քաոսը, որքան էլ ասածս ծիծաղելի հնչի, աշխարհում կարգուկանոն հաստատելու միակ ձևն է:

Պետք չէ ասեկոսեներին ուշադրություն դարձնել... թշնամիների կողմից բամբասանքներին և վիրավորանքներին ևս: Միայն քո սիրելի մարդկանց կարծիքն ունի նշանակություն:

Կարծում եմ, որ այսօր ամենամեծ խնդիրը… կենդանի շփման բացակայությունն է: Անգամ ընտանեկան շրջանակում ընթրիքի ընթացքում անդամների կեսը հեռախոսով է զբաղված լինում: Կենդանի շփման բացակայությունը հանգեցնում է աշխարհի խեղաթյուրված ընկալմանը:

Երբ դառնում ես սկանդալի մի մասը… հիշիր այս կանոնը. «Եթե չես կարող կանգնեցնել հեղափոխությունը, պետք է ղեկավարել այն»:

Կար ժամանակ, երբ… ամեն օր ես արթնանում էի  այն մտքով, որ շատ ձանձրալի և միապաղաղ կյանք եմ վարում: Այժմ ես մի փոքր կարոտում եմ միապաղաղ օրերս:

Հավատացեք,  այդքան էլ հեշտ չէ… միշտ ինչ-որ տեղ գնալն ու ինչ-որ նոր բան փնտրելը:

Ինձ համար ամենահետաքրքիրը… նոր ընկերներ գտնելն է: Ճիշտ են ասում, որ ընկերները երբեք էլ շատ չեն լինում, քանի որ լավ մարդկանց հետ շփման հարցում սահմաններ չկան:

Հայաստանը… աշխարհի ամենահյուրընկալ երկրներից մեկն է:

Հայերը… չնայած ոչ մի բանի՝ կարողանում են ապրել և ուրախանալ կյանքով:

Ինչպես արդեն պատմել եմ… ցանկության դեպքում հնարավոր է անգամ ամենահասարակ վայրում գտնել շատ հետաքրքիր բաներ:

Բաքուն… շատ տաղանդավոր մարդկանց հայրենիք է, թեպետ նրանք գուցե էլ երբեք այնտեղ չեն վերադառնա:

Այնքան շատ ժամանակ և ռեսուրսներ են ներդրվում… մարդու կողմից մարդ ոչնչացնելու համար. ակնհայտ է, որ բնությունն ինչ-որ տեղ սխալվել է:

Բայցևայնպես ուզում եմ մտածել, որ… կգա մի ժամանակ, երբ մարդիկ կհասկանան, որ առանց պատերազմների և տոտալ ատելության ապրելն ավելի լավ է:

Ճանապարհորդությունները միջոց են… ոչ միայն աշխարհը ճանաչելու, այլև՝ այն սիրելու:  Եթե մարդիկ ավելի շատ ճամփորդեին, աշխարհում ավելի քիչ ատելություն և դաժանություն կլիներ:

Կարծում եմ, աշխարհին սպասվում է… համընդհանուր, գլոբալ տաքացում  և ստանդարտացում: Լավ է դա, թե վատ՝ կիմանանք 30 տարի հետո:

Սնահավատությունը… անցանկալի հետևանքներիով իրադարձությունները տրամաբանելու կարողության բացակայությունն է: Եթե դուք կարմիր լույսի տակ անցնելիս վրաերթի եք ենթարկվել, ապա դրանում մեղավոր է ոչ թե սև կատուն, որը մի քանի ժամ առաջ հատել է ձեր ճանապարհը, այլ դուք՝ ձեր անուշադրության և անփութության պատճառով:  Բայց եթե դուք պատրաստվում եք հետո էլ մեղադրել կատվին, ապա կրկին անիվների տակ կընկնեք:

Ինձ հաճախ հարցնում են… «Ապագան ինչպիսի՞ն ես տեսնում»: Կապրենք-կտեսնենք, ես չեմ սիրում երկարաժամկետ ծրագրեր կազմել, չէ որ աշխարհը շատ շուտ է փոխվում:

Ես կարող եմ… ավելի շատ պատմել հետաքրքիր և տարբերվող մարդկանց մասին, որոնց ես հաճախ եմ կյանքում հանդիպում, իսկ ինձ որպես կանոն միշտ խնդրում են խոսել քաղաքականությունից:

Բայց նախընտրում եմ… ընդհանրապես չանդրադառնալ քաղաքականությանը: Քաղաքականությունը շատ կեղտոտ գործ է, սակայն շատ շատերը հենց դրանով են միլիոններ աշխատում:

Կանայք կարող են… 100 գործ միանգամից անել: Կկարողանան նրանք դրանցից գոնե մեկը մինչև վերջ ավարտին հասցնել, դա հարցի մյուս կողմն է, բայց դուք լավ կանեք նրանց այդ մասին չհարցնեք, որ չզրկվեք համեղ ընթրիքից և հարմարավետ բնակարանից: 

Գուցե ես երբեք էլ չհասկանամ… ինչպես են կանայք կարողանում ղեկավարել մեզ: Բայց հաստատ «գնդապետների» դեմ ապստամբություն չեմ բարձրացնի:

Մինչև վերջերս ես չգիտեի… որ անձնական ամբիցիաները կարող է այնքան գերակշռել առողջ մտածելակերպի նկատմամբ այն աստիճան, որ մի ամբողջ պետության հեղինակությունը հարցի տակ դրվի:

Սարսափելի է… հարազատներին, առողջությունը և կյանքը կորցնելը, իսկ մնացածն ուղղակի փոքր անհաջողություններ են, որոնց եթե ճիշտ վերաբերվենք, կնպաստեն զարգացման նոր ճանապարհների փնտրման առիթ:

Ես ռիսկի եմ դիմում և նախընտրում եմ… ոչ, ես նախընտրում եմ ոչ թե ռիսկի դիմել, այլ՝ կառուցել իմ գործն այնպես, որ բոլոր ռիսկերը նվազագույնի հասցնեմ:

Ինձ չի անհանգստացնում… թե իմ մասին ինչ կմտածեն քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները: Կարևոր է ինքդ քեզ չդավաճանես և չփորձես այն գործերում, որոնցում ոչինչ չես հասկանում, ցույց տալ, որ մասնագետ ես:

Ես վստահ եմ, որ կարելի է… հասնել յուրաքանչյուր նպատակի, եթե իհարկե խնդիրը ճիշտ ձևակերպես և դրա իրագործմանը լուրջ վերաբերվես:

Ես Ալեքսանդր Լապշինն եմ, ես… բլոգեր և ճանապարհորդ եմ, որը ցանկանում է, որ լավ մարդիկ ավելի շատ լինեն, քան վատերը, և միշտ հաղթեն վերջիններին:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Ռուսերեն տարբերակը՝ այստեղ:

 

Կարդացեք նաև՝

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…