fbpx

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… խաղացի առաջին դերը թատրոնում`Անուշը, Թումանյանի:

Մամայությունն ինձ դարձրել է ավելի… իմաստուն:

Ամուսնուցս սովորում եմ… պահպանել հավասարակշռություն, երբ նյարդերս տեղի են տալիս:

Եվ այդուհանդերձ…ես չափից ավել էմոցիոնալ եմ:

Հեշտ չէ ամեն օր լավ տրամադրություն ունենալը, բայց… ես սիրում եմ իմ գործը, և հեռուստադիտողը չպետք է խնդիրներդ իմանա, նա պետք է դրական էներգիա ստանա, ինչն էլ փորձում եմ ապահովել ամեն առավոտ:

Հումորն օգնում է… խուսափել տհաճ հարցերից:

Բայց երբեմն խանգարում է… երբ տեղին չէ:

Հայկական հեռուստատեսությունն այսօր… պարտվում է համացանցին:

Երևանը… երբ փոքր էի, շատ անհասանելի ու երազելի էր թվում:Աշխարհի ամենասիրուն քաղաքը…Վանաձորն է, որտեղ անցել է մանկությունս: Լոռին հրաշալի բնություն ունի:

Ինձ համար ամենառոմատիկ արարքը, օրինակ… շատ անկեղծ սիրո խոստովանությունն է՝ առանց հանդիսատեսի և տեսախցիկի… մոմի լույսեր, դու, նա և ջութակի նուրբ մեղեդի:

Վերջերս ես դարձել եմ ավելի… նրբազգաց. կարող եմ արտասվել փոքրիկ պատճառներից:

Կյանքը… հրաշք է, որ տրված է մարդուն, պետք է գնահատել յուրաքանչուր րոպեն:

Իմ անունը… Անահիտ. շատ եմ սիրում, նշանակում է անբիծ, անապական, մաքուր… մայրության և պտղաբերության աստվածուհին է կրել այս անունը: Շնորհակալ եմ ծնողներիս:

Կինոն… ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որում երազում եմ հայտնվել:

Երբ փորձում եմ ամեն բան ճիշտ անել… միշտ չի որ ստացվում է, քանի որ երբեմն քո և դիմացինիդ ճշմարտության մասին պատկերացումները չեն համընկնում:

Ամեն անգամ ուղիղ եթերից առաջ… շոկոլադ եմ ուտում:

Պետք չէ… խաղալ, երբ բեմում չես:

Լռությունը… երբեմն ավելի բարձր է խոսում:

Շատ խոսելը… հետաքրքիր չէ, երբ ասելիք չունես:

Ես հավատում եմ… Աստծուն:

Կինոյում գուցե նկարվեմ, եթե… պրոֆեսիոնալ թիմ աշխատի:

Կնոջ գեղեցկությունն ինձ համար… նրա գաղտնիք մնալու ունակության մեջ է, նա պետք է լինի անվերջանալի վեպ:

Միշտ էլ կարող եմ առիթ գտնել… սովորական օրը տոն դարձնելու համար:

Ես երբեմն շփոթում եմ… ու կարմրում:

Ես հաճախ եմ երազում… հետո երգեր են ծնվում:

Երևի այդպես էլ երբեք չեմ սովորի… կարդալ մարդուն մինչև վերջ:

Ամենադժվար բանն աշխարհում… ինքդ քեզ հետ ազնիվ լինելն է:

Եվ կուզեի մոռանալ… այն ամենը, ինչն ինձ տխրեցնում է:

Բայցևայնպես… հիշողությունը համակարգիչ չէ, որ մեկ շարժումով մաքրես անպետք լուրերը:

Ազատամտությունը… ամեն մեկին տրված չէ:

Կուզեի չունենալ… ժամանակի կորուստ:

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ, ես… սովորական մարդ եմ՝ իմ թերություններով ու առավելություններով:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև՝

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

ՄյուզիքԼիսթ. Սերգեյ Սարգսյան

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ճանաչենք նրանց. Արձանները սպորտով են զբաղվում Հարություն Այնտապյանի ֆոտոշարքում

Զրույց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ