fbpx

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Անրի Գրիգորյան Anri Grigoryan

Երբ ես 18 տարեկան էի… Ֆոլքներին դեռ չէի ճանաչում:

Թիֆլիսն ինձ սովորեցրել է… փախչել:

Հայերենը հնարավոր է հունցել, ճմռթել, արդուկել, պաշտել, ոտնատակ տալ, շնչել, բայց… առանց բայց-ի:

Գրել սկսեցի, որովհետև… միամիտ էի:

Լոնդոն իզ դը քեփիթըլ օֆ Գրեյթ Բրիթըն ու նաև… իմ թաքուն զվարճությունների քաղաքը:

Տնտեսագիտություն և բիզնես սովորելն օգնում է… կարոտել գրականությունը:

Ես շատ եմ կարդում… լավ գրականություն:

Որպեսզի… լեզուս երկար լինի:

Երևանը քաղաք է, որը… գժի պես սիրում ես, որից գժի պես փախչում ես, որին գժի պես վերադառնում ես, ու որտեղ գժի տեղ են դնում քեզ:

Ջոյսը դմբո է… կանանց համար:

Իսկ Լայլան… եթե 90-ականների մի ամառային օր չժպտար ինձ, նրա մասին չէի գրի:

Իրականությունը գրականություն դարձնելը… նույնքան հավանական է, որքան գրականությունը՝ իրականություն:

Նա գտավ ինձ… մի սիրուն գարնանային օր:

Բայց ես… առաջինը սիրահարվեցի նրան:

Մորս ձկնիկները ոսկե չեն… որովհետև ես ու մայրս վաղուց կերել ենք ոսկե ձկնիկները:

Գրելը նման է… առաջին սեքսին. չես ստանում քո պատկերացրածը:

Բառեր գտնելն ու իրար կողք դնելը… դեռ միայն սկիզբն է:

Ես երբեք չեմ կարողանա… բանաստեղծություն գրել:

Ես սիրում եմ այն կանանց… ովքեր սիրում են պատմել իրենց մասին:

Ես սիրում եմ այն կինոն, որը… գիտես՝ հետո էլի ես նայելու, ուրիշ տարիքում, մի անձրևոտ օր:

Իմ հերոսները և ես… միմյանց համար ոչ ոք ենք:

Ինձ համար ժամանակակից ամենալավ վիպասանը… Պետեր Նադաշն է:

Երբ մարդ ամեն ինչը մի վայրկյանում դետալային ու խորքային վերլուծության է կարողանում ենթարկել… ջղայնանում եմ ու փնտրում նրա բացթողումները:

Իսկ երբ այդ վերլուծությունը կարողանում է նաև բառերի վերածել… ներում եմ բացթողումները:

Խենթանալն այնքան հավանական է… որքան մահանալը:

Եվ այդուհանդերձ… կան բառեր, որոնք տանել չեմ կարողանում:

Ես սիրում եմ լսել… կնոջս:

Կար ժամանակ, երբ ես… ծառի վրա նստած գիրք էի կարդում:

Իսկ հիմա… ծառի տակ:

Երբ լսում եմ, որ աղջիկները սիրահարվում են իմ գրականությանը՝ ինձ… տասնութամյա ձկնորս տղա եմ զգում:

Ինչևէ… կասեր մի չարաճճի աղջիկ:

Ես մարդկանց թուլությունների մասին ավելի շատ բան գիտեմ, քան… նրանց մասին:

Գուցե… արթնանամ ինքս, բայց թող չարթնացնեն

Ես կարող էի լինել, ասենք… ծառ:

Բայց… մարդ եմ, ով ծառ է կտրում:

Աշխարհի ամենալավ քաղաքն ապրելու համար… Ամստերդամն է:

Ամեն մի նոր ստեղծագործություն գրելուց հետո կարիք կա… Ամստերդամի:

Գրելու համար լավագույն տարիքը… 30-ից հետո է:

Ինձ համար գրականության հետ կապված ամենացնցող պատմությունը… արգելված գրքերի մասին է:

Անգլերենը… իրականում բարդ լեզու է: Եթե անգլիացի պոետ լինեի, կգրեի. խեղճ իմ մայրենի, դարձրել են քեզ լեզու շուկայի, ծամոն բերանի, պոռնիկ աշխարհի:

Եվ ինչևէ… կասեր նույն չարաճճի աղջիկը:

Ես կարող եմ պատմել… երազելու մասին:

Բայց չեմ կարող… երազել:

Այնուամենայնիվ… գրում եմ:

Ես Անրի Գրիգորյանն եմ, ես… սիրահարված եմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև՝

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 


Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Նար-Դոս՝ «Ես և նա». Մի կորած մարդու հիշատակարանից

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Գուրգեն Խանջյան [Հայրը]

QUIZ. Գուշակիր՝ ո՞ր հայ հեղինակի գործն է

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ