-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի… մտածում էի՝ տեսնես կապրե՞մ մինչև 2000 թիվը:
Իսկ հիմա դարձել եմ… 38 տարեկան ու արդեն 2018 թիվն ա: ))
Լուսանկարիչը մարդ է, որը… սովորաբար, բացի նայելուց, նաև տեսնում է և կարողանում է մյուսներին էլ ցույց տալ…
Ու ամեն ինչ դետալային տեսնելը երբեմն… չափից ավելի զգայուն ա դարձնում, ու շատ ժամանակ չես կարողանում մարդկանց բացատրել, որ դու ավելին ես տեսնում, քան ինքը թողնում ա:
Իմ միջի լուսանկարիչը… կամ լուսանկարչի մեջ` ես…: Ինձ թվումա վաղուց իրար ենք ձուլվել:
Հայաստանը երկիր է, որը… պատասխանատվության զգացում է:
Իսկ Երևանը անվերջ պատմում է ինձ ու ասում… էս ինչ քաքի մեջ ընկանք, Արեգ ջան: ))
Ես էլ փորձում եմ նրան պատմել, ցույց տալ… իմ պատմությունը ու իմ «բլօջիկներին», ու հույս ունեմ, որ նրանք ժամանակի ընթացքում մարդկանց կարթնացնեն մի քիչ…
Ղարաբաղը մի վայր է այս աշխարհի երեսին, որը… դեռ թույլ ա տալիս, որ մարդիկ իսկական լինեն. իսկական վատ, կամ իսկական լավ. իսկական…
Ու ես ապրում եմ 10 սարի ու տաս քարի արանքում և դեռ… կապրեմ, ու էդպես մինչև վերջ: )
Իմ միջի հայը… շատ խորն ա դրված: ))
Սերը, հենց սերը… կյանքի հանդեպ կարող է պահպանել այն և նոր կյանք ծնել:
Կինս բացառիկ մի հատկանիշ ունի… կյանքը էնքան ա սիրում, որ անգամ ինձ ա դիմանում: )
Իսկ երեխաներս ինձ անվերջ սովորեցնում են… լինել հիմա, միշտ հիմա: Բայց դեռ էնքան չեմ հասունացել, որ սովորեմ. փորձում եմ, բայց լավ չի ստացվում:
Իմ միջի ընտանիքը… խառն ա, բայց պինդ ա:
Բլօջիկներ կան բոլորի գլուխներում… բայց իմոնք գլխում չեն:
Ու իմոնք… հենց սկիզբն են, մեր էն սկիզբը, որը պահպանելու դեպքում միշտ կարող ես ինքնահամեմատվել, ինքնամաքրվել …
Հավատացեք, այնքան էլ հեշտ չէ… վատ լուսավորության ժամանակ մարդկանց դեմքերը ճանաչել, հատկապես, երբ դեմքի 48%-ը սև ակնոց ա: ))
Այս փոքրիկ երկրում, որտեղ ամեն մեկը մի տաղանդ ունի… պետք է այն գնահատել, զարգացնել և տրանսֆորմացնել պռոդուկտի, որպեսզի տաղանդավորները լավ ապրեն: ))
Իսկ իմ տաղանդը երևի… էն էր, որ փոքր ժամանակ լավ թղթյա սավառնակներ էի սարքում ու թռցնում փողոցից փողոց: )))
Բայցևայնպես… ինձ մի տանջեք էս տեսակ հարցերով: ))
Կուզեի՝ էլ ինձ ոչ ոք չհարցներ… եղանակի մասին. էն դուք, էն ձեր «լվացքները»…
Բայց կուզեի՝ բոլորն իմ մասին իմանան… որ պետք չի ամեն ինչ իմանան:
Մեր օրվա մեջ այնքան աղմուկներ կան, որ… շատ հազվադեպ ենք մենք մեզ լսում ու հիշում:
Ու կան լռություններ, որոնք… շատ են պակասում:
Գիտեք, ես սիրում եմ… էնքան բան եմ սիրում… սիրում եմ զգալ, սիրում եմ փոխանցել զգացածս. եսիմ, սիրում եմ…
Գույները երբեմն անզոր են ցույց տալ… էությունը:
Ու այդժամ օգնության է գալիս… «Դոսիա» լվացքի փոշին: ))
Իմ միջի էսթետը… հետս մեծանում ա, սպիտակում ա, պակաս քմահաճ ա դառնում արտաքին գեղեցկության նկատմամբ և ավելի բծախնդիր` բովանդակության նկատմամբ:
Լուսանկարչության մեջ էլ կարող է պաթետիզմ լինել… սա էլ խոսքի ձև է, որը կրում է խոսքի բոլոր հատկությունները, թե՛ դրական, թե՛ բացասական..
Բայց նուրբն ու զուսպը… փխրուն են ու շատ ժամանակ թաքնված, դրա համար էլ, երբ գտնում ես, շատ զգույշ պիտի վարվես:
Մարդիկ, եկեք լինենք ավելի… առողջ: )
Իսկ դե ես միշտ էլ… փնտրում եմ:
Ես Արեգ Բալայանն եմ, ես… կամ:
Լուսանկարը՝ Լուսինե Գրիգորյանի
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո