fbpx

Ես Արմեն Հայաստանցին եմ…

Երբ ես 18 տարեկան էի…  իշխանուհի Դիանայի մահն ինձ ավելի էր հուզում, քան Ալժիրի կոտորածները։

Փիլիսոփայությունն ու գրականությունը…  բաժանված ամուսիններ են, որոնց երեխաները շարունակ ուզում են կրկին տեսնել նրանց միասին։

Կիկոսը կվերադառնա… ավելի շուտ, քան Փոքր Մհերը։

Լավ պատմվածքը նման է… կորցրած նվերի։

Իմ միջի գրողը դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Ես չեմ կարողանում… կետադրել առօրյաս, խմբագրել անցյալս, սրբագրել հարաբերություններս, ու դրանից գիրս դառնում է կարուձև, հուսամ՝ շահում է ընթերցողը, որին հաճախ հասնում է տասն անգամ չափած, մեկ անգամ կտրած նախադասություն։

Այսօրվա Հայաստանը մղձավանջից վեր թռածի է նման, որ չգիտի՝ երազի մեջ անուշ երազ է տեսնում, թե արթնացել է արդեն։

Իսկ մայրենիքն ու դրոշը այլևս միայն իմը չեն։ Մայրենիքը մեր ալիքն է, իսկ դրոշը փոխանցել եմ նրանց, ովքեր կխիզախեն այն ծածանել։

Ուժեղ գրականությունը ծնվում է ուժեղ լարումների արդյունքում, բայց թուլությունից։

Իսկ ես Քառագլուխ եմ, ունեմ թևեր… որոնցով թչռում եմ տուն, ուր իմ մայրն է արթուն։

Իմ միջի հայրենասերը…  հրաժարվում է ատել ուրիշի հայրենիքը։

Որ հայրենիքը դառնա մայրենիք... պետք է մայրանա, իր դստրերից չազատվի դեռ սաղմնային վիճակում, չուտի սեփական որդիների գլուխը, ծնի, սնի ոչ թե մահապարտ զինվորներ ու ապագա մայրեր, այլ հոգ տանի իր բոլոր քաղաքացի զավակների համար, ի վերջո, թոթափի վախերը, օրինակ, ազատորեն կենակցի հանուն հաճույքի, ոչ թե՝ ազգի պահպանման։

Անկախ ամեն ինչից… հայաստանցի լինելը վերջապես կայֆ է։

Իսկ ազատ ժամանակ ես…  չունեմ, որովհետև օրը 24 ժամ ազատ եմ, ինքս եմ իմ ժամավաճառ գործատուն ու գործազուրկ աշխատողը։

Կուզեի սովորել…  լեզուներ, այդ թվում՝ ծրագրավորման։

Իմ միջի ալարկոտը… չի ծուլանում երազել։

Երիտասարդ Արմենն ավելի…  շատ էր եղունգները կրծում։

Իմ սիրած կինոն…  միշտ շարունակելի է, վերջանում ու մտքիդ մեջ չի ավարտվում։

Իմ սիրած գրականությունը…  միշտ վերընթերցելու ցանկություն է առաջացնում։

Հերոսությունն իրականում…  զգացմունքի հաղթանակն է շահի նկատմամբ։

Իմ միջի հեղափոխականը…  բարիկադներին քնած մերկ ու անզեն մի թզուկ է։

Երևանը քաղաք է… ուր երևակվում է հայկական ժամանակը։

Իսկ սերը, սերը… լոկ դարդուցավ է՝ առանց իր զույգի՝ համերաշխության։

Բայցևայնպես… անփոխադարձ սիրուց է ծնվում անհնազանդությունը։

Այն բաները, որոնց մասին հնարավոր չի գրել, հնարավոր է արտագրել սառույցից, գրոտել անընթեռնելի ձեռագրով, վերագրել տողատակին ու ստեղծել անհնարինի հնարավորության մի սևագիր տարբերակ, որ մի գեղեցիկ օր կհատի մտքի անվերջ բացվող սահմանն ու կընթերցվի որպես ժամանակին չգիտակցված ծածկագիր։

Թեպետ… կյանքում ոչինչ չի կարող պատահել, որ մի տեղ գրված չլինի, ու հնարավոր չլինի մի տեղ կարդալ։

Գիտե՞ք, ամենևին էլ հեշտ չէ… ուրիշի միտքն ավարտել իբրև քոնը։

Իմ միջի հոռետեսը… մեռած է՝ թաղած չի։

Իսկ ես շատ եմ խոսում իմ մասին այն ժամանակ, երբ… իմ նմանին թիրախավորում են։

Ու լռում եմ, երբ…  ասելիքս արձագանքն է լոկ բարձրագոչ ձայնի։

Ուստի իմ միջի լուռը… ինքնազսպվող չաչանակի մեկն է, որ չկորցնի լռեցված փոքրամասնության ձայնը լինելու իր խոսքի զորությունը։

Աշխարհի ամենասիրուն վայրը… տաքուկ անկողինն է։

Իսկ երջանկությունն էլ իրականում նպատակ չէ այլ ապրելու իմաստներից միակը, որի վերապրումից երբեք չես ձանձրանում։ Ես չգիտեմ մեկին, որ երազում է դժբախտ լինել, բայց գիտեմ շատերին, որոնց զրկել են երջանիկ լինելու երազանքից։

Մի օր ես կկարողանամ գրել այն մասին…. թե ինչու է հատվում լուսանցքը, երբ գրողին հայտնի են տողադարձի կանոնները։

Իսկ հիմա… պիտի ավարտեմ «Մայրենիք» եռագրության վերջին գիրքը, իսկ երկրորդը վաղուց գրված, սպասում է, երբ պիտի լույս տեսնի։

Իմ միջի տաղանդավորը…  գրական աղանդավոր է, որ չհալածվի՝ կդառնա շարքային միջակություն։ Հույս ունեմ, որ ապագայում իմ գրքերը կլինեն բացարձակ ժամանակավրեպ ու կհետաքրքրեն միայն գրաքննադատներին։

Ես Արմեն Հայաստանցին եմ, ես…  նախավերջին վհատվողն եմ։

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 


Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ճանաչենք նրանց. Արձանները սպորտով են զբաղվում Հարություն Այնտապյանի ֆոտոշարքում

Զրույց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ

Ես Անի Քոչարն եմ…

NEMRA-ի Վանը պատմում է խմբի նոր տեսահոլովակի մասին

Ես Լևոն Շահնուրն եմ…

Զրուցեցինք Հայկ Կարոյի Կարապետյանի հետ

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…