Ես Արփի Կարապետյանն եմ․․․ - VNews

Ես Արփի Կարապետյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի… մտածում էի, որ շատ մեծ եմ:

Իսկ այսօրվա 18 տարեկաններն ունեն… ավելի լայն հնարավորություններ և հաջողության հասնելու մոտիվացիա:

Թեպետ կան բաներ, որ… երբեք չեն փոխվում, սակայն առանց փոփոխությունների չի կարող լինել զարգացում:

Մարդկային ռեսուրսները… ընկերությունների և առհասարակ պետության ամենաարժեքավոր կապիտալն են։

Իսկ դրանց գնահատումն ու կառավարումը․․․ չի կարող լինել սպոնտան և ոչ համակարգային։

Այսօր Հայաստանում աշխատաշուկան․․․ անցնում է հետաքրքիր զարգացուման փուլով և ինքնակարգավորման ճանապարհով։

Առաջարկ պահանջարկ կապն․․․ առողջացնել հնարավոր է միայն բանական երկխոսության ճանապարհով։

Ուստի․․․ ես փորձում եմ բերել այդ փոփոխությունները ինչպես անձնական, այնպես էլ իմ կողմից ղեկավարվող ընկերությունների օրինակով։

Մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիան փորձում է․․․ անել ամեն բան, որ ստեղծի այն հարթակը, որում մեր մասնագիտության մարդիկ փոխադարձ օգնության և վստահության միջոցով կզարգանան և էլ ավելի կխորացնեն իրենց գործիքակազմը ի շահ իրենց ընկերությունների և ամբողջ հասարակության։

Իսկ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ըստ մասնագիտության գործ գտնելը․․․ ինքնանպատակ չէ, կարևորը քո ճիշտ ճանապարհը գտնելն է։

ԲՈՒՀ-երն այսօր տալիս են գիտելիք․․․ (կամ չեն տալիս), սակայն այդպես չի կարող մնալ, քանի որ շուկան ևս թելադրում է և կարգավորում իր պահանջները:

Բայց այն, ինչ պետք է լավ ու ճիշտ գործ գտնելու համար… հմտանալ և ձեռք բերել կոնկրետ հմտություններ…

Աշխատանք փնտրողները բողոքում են… որ գործատուները փնտրում են փորձով աշխատողների, գործատուներն իրենց հերթին պատրաստ են ընդունելու գործի կոնկրետ հմտություններով թեկնածուների:

Իսկ գործատուն դժգոհում է, որ… ավարտած ուսանողը չի կարող որևէ բան անել, մինչև չսովորեցնես այն, ինչ պետք է կոնկրետ քո բիզնեսի համար:

Այդ արանքում… գիտելիքի և հմտության անհամապատասխանության հարց է ծագում…

Նոր ժամանակներում… պետք է լինել առավել օպերատիվ և արագ:

Իսկ դիպլոմ ունենալը թեպետ… սովետի տարիներին համարվում էր ամենակարևորը, սակայն իրականում գնահատվում են կոնկրետ հմտությունները:

Այդուհանդերձ… միայն հմտությունները բավարար չեն հաջողության հասնելու համար…

Քոուչինգներին մասնակցելով հնարավոր է… առավել թիրախավորված մոտենալ ինչպես կյանքի, այնպես էլ մասնագիտական նպատակներին:

Իսկ երբ մարդն ուզում է աշխատել… նա գտնում է ճանապարհներ…

Երբ Հայաստանում բոլորը կսկսեն գիտակցել, որ… յուրաքանչյուրիցս շատ բան է կախված, ապա իրոք ինչ-որ բան կփոխվի…

Խնամի-ծանոթ-բարեկամով գործ փնտրելը… ևս մեկ միջոց է, սակայն ոչ միակը…

Ինչևէ… այս տենդենցը գնալով քչանում է մեզանում…

Ես վստահ եմ, որ… մի օր գործատուները ավելի շատ ուշադրություն կդարձնեն մասնագիտական կոմպետենցիաներին և համապատասխան արժեքային համակարգին: Այս ամենը կհամեմվի մոտիվացիայով և աճելու, սովորելու ցանկությամբ և կարողություններով …

Այսօրվա հայ երիտասարդությունը… շատ վառ է, ինքնատիպ և հպարտության արժանի…

Ինձ ամենաշատն ուրախացնում է այն… որ րոպեն այնուամենայնիվ առաձգական է…

Իսկ կյանքում կան բաներ… որոնք միայն ինձ են վերաբերվում:

Ինձ հաճախ են հարցում, թե… ինչպես եմ հասցնում ամեն ինչ: Պատասխանը՝ ուղղակի գնահատում եմ կյանքի յուրաքանչյուր րոպե …

Եվ ես երբեք չեմ հուսահատվում… քանի որ ցանկացած փորձություն հետաքրքիր է և կարող է դառնալ խնդիր, որը պետք է լուծել…

Աշխարհն այսօր այնքան արագ է փոխվում… որ հաճախ նույնիսկ մեկ շաբաթով արձակուրդ գնալը կարող է քեզ հետ գցել մասնագիտական կյանքից…

Ամենակարևորը, որ պետք է հիշել գործ փնտրելիս… որ կյանքը կարճ է, և անիմաստ է ծախսել լավագույն ռոպեները կյանքի մի բանի վրա, որ չես սիրում և հաճույք չի պատճառելու…

Ես Արփի Կարապետյանն եմ… մարդ որ սիրում է կյանքը և մարդկանց…