fbpx

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… այնպես էի սիրահարված, որ ամենուր, անգամ ձեռքերիս ափերի մեջ նրա անունն էի գրում, ինձ թվում էր՝ միայն անունը տալը քիչ է, պիտի նաև կարդաս անընդհատ, ու սերը դա է: Անունն անգիր էի արել:

Ես միշտ փորձել եմ… լավագույնը լինել, և ուր էլ հայտնվեմ՝ անպայման փորձում եմ փոխել, առաջ տանել ինչ-որ բան…

Թեպետ ասում են… որ մեծամիտ եմ, բայց ես ինձնից համեստ մարդու դեռ չեմ հանդիպել:

Ես սիրում եմ… մենավոր ու լուռ շփումը իմ հազարավոր գրքերի հետ:

Ամեն անգամ հուզվում եմ, երբ… բարձրաձայն կարդում եմ Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը:

Առհասարակ ես ավելի սիրում եմ խոսել, քան… գրել:

Այդուհանդերձ… 3 գրքի ու մոտ 200 հոդվածի հեղինակ եմ, չհաշված՝ մեր տան սնդուկի խորքերում թաքցրած պատանի տարիքում գրած շատ վատ բանաստեղծություններս ու մի քանի պատմվածք, որ շատ եմ սիրում:

Շատ կուզեմ մի օր լինել… Հռոմում ու շփվել Ֆրանչեսկո Տոտտիի հետ:

Եթե Մարկեսի հետ զրուցելու հնարավորություն ունենայի…, չէի զրուցի, կլռեի, այսինքն՝ միասին կլռեինք, ընդմիջելու համար մեր՝ արդեն 26 տարի ձգվող զրույցը:

Իսկ Հրանտ Մաթևոսյանին կհարցնեի… հաստա՞տ «Կայարան» պատմվածքն իմ մասին չէ:

Հայկական ավանդական, գյուղական միջավայրում մեծանալն ինձ սովորեցրել է… մնալ բնական:

Անկեղծությունը… մարդու ներքին կայացածության լավագույն ցուցիչն է:

Ես չեմ վախենում… իմ անցյալը հիշելուց:

Բայց միշտ խուսափել եմ… հանդիպել հատկապես մանկության սերերիս, ոնց որ հանգուցյալների հանդիպես: Ծանր է շատ:

Եթե նորից 16 տարեկան լինեի, հավանաբար կընտրեի… նույն ուղին, բայց որոշ սրբագրումներ կանեի:

Մարդկային թուլություններից ամենաքաղցրն ինձ համար… ծխելն է:

Բարձրահասակ լինելը… դրական իմաստով՝ վերևից նայելու իմ ներքին կարողության նյութականացումն է:

Կուզեի՝ էլ ինձ չհարցնեն… անունդ ինչ է նշանակում:

Ինչևէ… վերջին անգամ եմ ասում՝ նշանակում է մենավոր արքա:

Ինձ համար գրեթե անհնար է սովորել… բիլիարդ խաղալ:

Համացանցում շատ ժամանակ անցկացնելը… կյանքին՝ կողքովդ անցնելու հնարավորության ընձեռում է:

Ափսոսում եմ, որ… երբեմն կյանքն անցնում է նաև իմ կողքով՝ անորսալի:

Գրականությունը… մի տարածություն է, ուր Աստված ավելի հաճախ է այցելում:

Գրականագիտությունը… ավելի ստույգ՝ գրաքննադատությունը այն հիշողությունն է, որ պահում և ապագային է փոխանցում գրողներին:

Ինձ հաճախ են քննադատում… որ շատ եմ «դեսուդեն անում» ուժերս:

Բայցևայնպես… ես միշտ գործում եմ կենտրոնացված ու նպատակասլաց եմ:

Եթե մարդ կարողանում է գրականություն ստեղծել…, ուրեմն՝ շատ ավելին գիտի մեր մասին, քան ինքներս:

Իմ տունը… երեք սենյականոց բնակարան է:

Ինձ հավասարակշռությունից կարող է հանել… պատեհապաշտությունն ու բթությունը:

Ես ամենևին էլ նպատակ չունեմ… լինել «ամենայն հայոց խմբագիր» կամ «թիվ մեկ գրականագետ»:

Թեպետ… շատ են ասում, ու հաճախ՝ երեսով տալու պես: Ձեզ լինի: Ես պարզապես աշխատում եմ:

Կնոջիցս սովորել եմ… շատ բան, բայց թող չիմանա՝ կոնկրետ ինչ:

Երեխաներիցս սովորում եմ… սովորեցնելու բարդ արվեստը:

Հավատացեք, ես շատ հեռու եմ… ձեր պատկերացրած կերպարից:

Ինչքան էլ փորձում եմ… ներողամիտ չլինել, չի ստացվում:

Անտարեսը… իմ բազում երազանքներ իրականացնելու հնարավորությունն է: Նաև՝ շատերի երազանքը: Պարզապես ես գիտեմ դրա մասին, իրենք՝ երևի չէ:

Այսօր մեզ պետք է… հանդուրժողականություն և հարգանք՝ միմյանց արածի հանդեպ:

Աստված… ես Աստծու մասին չեմ խոսում, մենք իրար վստահում ենք:

Ես հավատում եմ… որ հավատը ուժ է:

Անկատար երազանքս… հորս համար մեքենա պետք է գնեմ: Երբ խոստացա՝ ինքը 38 տարեկան էր, ես՝ 15: Հիմա ես եմ արդեն 38…

Մանկությունը… պատկեր է՝ կիսաչորացած առու, ափերին կլոր քարեր, շոգ, անօդ օր, ու մի տեսակ ուրիշ բույր: Ամեն անգամ գյուղ գնալուց նաև այդ առուն եմ ուզում տեսնել, չի ստացվում: Տեղը գիտեմ, բայց գիտեմ, որ գնամ-նայեմ՝ ամեն դեպքում ուրիշ առու է լինելու:

Յուրահատուկ անուն ունենալը… ինչպես Հրաչ Սարիբեկյանն է ասում՝ անունը խայծ է, որ մարդիկ արտաբերում են քեզ որսալու համար: Բայց իմ անվան դեպքում՝ երևի թե այն շատ հաճախ ծառայել է որպես խայծ, որ ես մարդկանց «որսամ»:

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, ես… ամեն դեպքում՝ դեմք եմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև՝

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

9 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…