fbpx

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… ներկայիցս դժգոհ էի ու մանթո, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ դեռ առջևում էր։

Իսկ հիմա… կարծես ամեն ինչից գոհ եմ, բայց ահագին բան ոնց որ թե էլ առջևում չի։

Երևանյան գաղջ կյանքի ժանգոտ ցանկապատերը… այլևս էդքան ժանգոտ չեն, որքան էին, երբ 18 տարեկան էի, կյանքն էլ շատ գաղջ չի։ Էս տարվա ապրիլից հետո գուցե հեշտ չլինի, բայց այլևս գաղջ չի լինի, հաստատ։

Մեկ-մեկ, երբ ներսից սկսում եմ ինքս ինձ ուտել… հասկանում եմ, որ պետք է նստել վիշապների մասին մանկական գիրք գրել տղայիս համար։

Եվ ամեն մեկի մոտ գալիս են մոխրագույնի բոլոր երանգների տիրակալությանը ժամանակները… բայց ի վերջու հաղթում է գունավորը (թեև մոխրագույնն էլ գույն է, այո):

Ու իմ միջի լավատեսը… անգամ չէր կարող պատկերացնել Նոր Հայաստանի գալուստը:

Ու ես գրում եմ, որ… կարդան։

Բայց միշտ ինձ թվում է, թե կարող էի… վաղուց վեպ գրած լինեի ու ֆիլմի վերածված գոնե մի սցենար:

Ու իմ երազանքների ի՛մ գրականությունը պատմելու է… մեր օրերի, մեր ապրածի ու մեր Երևանի մասին (որովհետև խայտառակ քիչ է Երևանը անմահացել մեր գրականության մեջ):

Պաթետիկ ու ակադեմիկ խոսքուլեզվից զզված լինելը մեզ երբեմն գցում է… մյուս ծայրահեղության մեջ: Ինձ պարբերաբար նկատողություն են անում տեքստերումս չափից դուրս գռեհիկ խոսքի համար: Բայց դե ախր եսիմ է…

Հայերենի ու իմ հարաբերությունները… շատ բարիդրացիական են։ Ես հայերենին վերաբերվում եմ ընկերոջս պես, որի հետ կարելի է կատակներ անել, հայհոյել, իրար հրմշտել, բայց միշտ իրար հասնել։ Հայերենը չկոտրվող ապակու տակ դրված թանգարանային ոսկեղենիկ նմուշ չի, որ վախենամ ու դողացող ձայնով հետը շփվեմ։ Թարգեք, հայերենը նորմալ կենդանի լեզու ա, հենց ա-ով։

Իսկ այսօրվա իմ միջի գրողը… ժամանակ է փնտրում, որ գրի։

Բայց կա կինոն, որը… նույնպես գրավիչ է։ Ուղղակի կինոյում դու հսկայական թիմի մի մասն ես, հեղինակն էլ, ի վերջո, ռեժիսորն է։

Կինոյի մասին խոսելը գրականություն է թերևս… բայց գրականության մասին լավ կինո քիչ կա:

Գրականությունն ու կինոն… պատմություն պատմելու երկու ամենահավես միջոցներն են։

Իմ սիրած կինոն պատմում է… իմ մասին։

Այս սյուռ ու արագ ժամանակներում ալարկոտ դանդաղությունը… ոնց որ Կարեն Անտաշյանի բանաստեղծության առաջին տողը լինի։

Բայց դե, ասում են, կրիան ճանապարհի մասին ավելին գիտի, քան նապաստակը… դրա համար շտապողականությունը էդքան էլ ճիշտ մոտեցում չի։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։

Իմ միջի կրիան…. անընդհատ արդարացնում է իր կրիայությունը նրանով, որ շտապել պետք չի, ամեն ինչ իր ժամանակն ունի։

Իմ Երևանն ինձ ամեն օր պատմում է… իր ցավերի մասին, ասում է՝ ինձ պատանդ են վերցրել, տանջում եմ, մի բան արա։

Իսկ ես նրան… ամեն ինչի ուղղելի լինելու մասին ինչ-որ բաներ եմ ասում քթիս տակ, բայց ինքս էլ չեմ հավատում դրան։

Լուսինը քաղաքի վրա է… իսկ քաղաքը՝ լուսնի տակ։

«Երևան» ամսագիրն էլ սիրո պարզ խոստովանություն է քաղաքին… որը մենք սիրում ենք անբացատրելի սիրով՝ անկախ ամեն ինչից ու առանց նախապայմանների։

Իմ միջի երևանցին… իրեն զգում է ինչպես տանը, երբ մտնում է Սիրահարների այգի և սրճարանում կաթով տաք ֆիլտրած սուրճ պատվիրում։

Բայց ճանապարհորդելը փրկում է… քարանալուց, ամեն նոր քաղաք նորովի է օգնում հասկանալ ինքնդ քեզ ու Երևանը:

Մեկ էլ սերը, սերը… ամենակարևորն ա, էդ հաստատ:

Մարիամը… իմ կողքին է, անընդհատ պնդում է, որ ես կարող եմ ավելին. սկսում եմ հավատալ:

Իսկ հայր լինելը նման է… ոչ մի բանի: Տենց բան չկա: Ամենազարմանալի բացահայտումս էն էր, որ ամենատշած խոսքերը հայրության մասին պարզվեց իրականություն են, ու հիմա ես եմ բոլորին էդ տշած խոսքերն ասում:

Ու ես որդուցս սովորում եմ… աշխարհին ավելի զարմացած հայացքով նայել (ինչպիսի մոռացված զգացողություն):

Իմ միջի հայրը… երբեմն չափից դուրս պարանոիկ է անվտանգության հարցերում:

Ես կարծում եմ, որ եթե ամեն ինչի մեջ իմաստ ու վերլուծություն դնենք… կկորցնենք ամենակարևորը՝ անհասկանալին, անբացատրելին, մոգականը:

Երբ փորձում ես քեզ աշխարհի մասնիկը դարձնել, ամեն թելովդ դառնալ ժամանակակից մարդ… հանկարծ հասկանում ես, որ դա շատ լայն ու ոչ միատարր հասկացություն է: Բայց էս ապրիլին բոլորս դարձել էինք մի մասնիկ, բոլորս դարձել էինք էդ ժամանակակից մարդը:

Իսկ ներսումդ դու գուցե… կարմիր չարոխներով ու դոլչեգաբբանայի փայլուն լոգոյով սև շապիկով շարքային քյառթ ես, ուղղակի չես խոստավանում:

Մեր ժամանակների մարդկային մենակության ու թախծի պատճառը թերևս… մենք ինքներս ենք, այլ ոչ թե ֆեյսբուքն ու թվիթերը:

Երբ մարդը որոշում է, որ ինքն է իր ու աշխարհի տերը… դա դեռ հերիք չէ լինելու համար իր ու իր աշխարհի տերը, որոշումից հետո դեռ պետք է անցնել գործողությունների:

Բայցևայնպես… մի բանից պետք է սկսել, գոնե որոշում կայացնելուց:

Ես սիրում եմ… տպարանից նոր եկած ամսագրի տպագրության թարմ հոտը և էջերի ջերմությունը:

Իմ միջի փնտրող գտնողը…սիրում է պարբերաբար սիրելի խմբի կատալոգում գտնել երգեր, որոնք անբացատրելի պատճառներով ժամանակին չէր լսել (օրինակ՝ White Album-ի երկրորդ սկավառակը տարիներով անտեսում էր, որովհետև առաջինն էնքան լավն էր, որ մոռանում էր պարզապես):

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ, ես… թարգել եմ ծխելը և էս պահին լսում եմ Նինա Սիմոնի Black is the color of my true love’s hair բալլադը (դուք էլ լսեք):

Լուսանկարը՝ Ժիրայր Թերզյանի

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 


Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ես Անի Քոչարն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…