fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի  իմ համալսարանական ընկերների հետ Ղազախստանի կանաչ, կապույտի աշխարհում էի անծիր: Ես չունեի հասցե, ո՛չ փողոց, ո՛չ տուն: Իմ հասցեն Խորհրդային Միությունն էր, և կարծես Ղազախստանի տափաստաններում, որ անվերջ էին, ես սկսեցի իմ հասուն, ինքնուրույն կյանքը՝ որպես մի  ճամփորդ։

Նաև հենց 18 տարեկանում եմ կարդացել Միխայիլ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպը…

Այդ ժամանակ աշխարհն ավելի… անվերջ էր ու ընդգրկելի։

Թեպետ կան բաներ, որ երբեք չեն փոխվումինչպես երկինքը, Ղազախստանի երկինքը, որ իմ տարբեր հուների, քայլքի ընթացքում ինձ կհանդիպի դեռ (վերջին անգամ Արատեսում է հանդիպել):

Մխիթար Սեբաստացին… մեծ ճամփորդ է, որ իր գաղափարի հետևից, տեսեք, ուրկե ո՜ւր հասավ։ Եվ հաջողեց, զարմանալի հաջողեց։

Այդ պատճառով էլ… ես չէի կարող էն կրթահամալիրը, որ 1989-ին  Բանգլադեշում իրավական ձևակերպում ստացավ՝ որպես դպրական միաբանություն, հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող, տարածող փորձարարական-հետազոտական միավորում, չկոչել իր անունով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Դա իմ խոնարհումն էր իմ հերոսին, հատկապես, որ այդ ժամանակ տարված էի հայագիտությամբ։

Տասնամյակներ շարունակ մեր դպրոցը կկորցնի կապն ու կգտնի, և տասնամյակներ շարունակ հնարավոր կդարձնի ապահովել կապը սերունդների միջև այն ժամանակ, երբ կթվա, թե մեծ անդունդ է առաջացել այնտեղ:

Ու իմ նպատակը միշտ եղել է, կա ու կմնաշարունակականությունը, որովհետև այնքա՜ն հեշտ է ընդհատել ու կանգնելը… Իսկ նույն Սեբաստացին երևի ամենամեծ դասը տվեց էդ առումով. կանգնել չի կարելի։ Պիտի շարունակ առաջ մղել այն գաղափարը, որը դու խիզախել ես հրապարակել։

Այսօրվա աշխարհում դեր ու կշիռ ունեցող մարդ մեծացնելու համար պիտի ինքդ ամբողջական լինես, որովհետև էդ ամբողջականությունն է վերջը իրավունք տալիս կրթական ծրագիր առաջ բերելու՝ որպես հեղինակային, որը կկոչվի քո անունով՝ որպես Բլեյանի դպրոց։ 

Մեր դպրոցի շրջանավարտները… կյանքում մի պահ, մի վայրում, մի հանգրվանում պիտի ծափահարեն Բլեյանի դպրոցին։

Ու ես նրանց ամենաշատը ձգտում եմ ներարկել… հենց այդ երախտագիտության զգացումը, որ տե՛ս, այս կոնկրետ բանը, այս ուրախությունը, այս կարողությունը, այս ձեռքբերումը, այս ընկերային կյանքը՝ որպես  փաստ, որ շոշափելի է, այս մի բանը քեզ փոխանցել է քո դպրոցը։

Առաջատար տեխնոլոգիաներից վախենալ պետք չէ․․ ինչպես Սեբաստացին չվախեցավ իր շրջանի առաջավոր տեխնոլոգիաներից, օրինակ՝ գրահրատարակչությունից: Առաջատար տեխնոլոգիաները  գործիքներ են, որ ինքնարտահայտման համար ուղղակի էդ տեղի, ժամանակի համար անհրաժեշտ են։

Թեպետ մեզ հաճախ են ասում էնքան բան են ասում մեր մասին… Ետ նայել չի կարելի, աջ ու ձախ լսել չի կարելի: Ես միշտ օգտագործում եմ «Հազարան բլբուլ»-ի պատմությունը՝ գնացել ես հավքի հետևից, շուռ մի՛ արի,  քար ես դառնալու, քարանալու ես։

Բայցևայնպես․․․ կասկածը շատ կարևոր է, որպեսզի ավելի խորությամբ ճանաչես քո գործը, էդ ճանապարհը, որով գնում ես։ Անցի՛ր ճանապարհը քո ինքնահամոզումով՝  քո կասկածի միջոցով ավելի խորը ճանաչելով անցնելիք ճանապարհը։

Նոր ՀայաստանումԵս չեմ սիրում Նոր Հայաստան որակումը, էդ իմը չէ, իմը այն է, ինչ ես ստեղծում եմ, ինչով ապրում եմ, իմն է միշտ նորը, միշտ նորը։ Պատահական չէ, որ ես Նոր ուղի եմ դավանել միշտ ողջ գիտակից կյանքում, դա իմ ուղին է, դա իմ Հայաստանն է։

Գրագետ լինելն այսօր… անհրաժեշտ է, որովհետև տգիտությունը մեր  ողջ պատմության ուղեկիցն է ցավոք. տգետ լինել չի կարելի, գրագետ լինել անհրաժեշտ է։

Իսկ իրականում այնքան էլ դժվար չէ սովորելը, հատկապես հիմա հնարավորությունները մեծացել են սովորելու։ Այսինքն, իրականում հիմա տգետ լինելը ամոթ է․ սովորել, սովորել, սովորել․․․

Երեխաներին վատ ձեռագիր ունենալու համար տանջելըբռնության մի ձև է, որովհետև ձեռագիրը մարդու անհատականությունից եկող բան է:  Դա քո համար չի անում, դա իր ձեռագիրն է։

Ու հավատացե՛ք, այնքան էլ կարևոր չէ ձախողելը, եթե այն քո դպրոցն է դառնում: Գահավիժումն էլ նորմալ է, ասված է, չէ՞, պիտի կորցնես ունեցածդ, որ գտնես քո անձը։

Համարձակ ու շատերի կողմից քննադատվող գաղափարներով առաջնորդվելը․․․առջևից գնացողի խաչն է։ Քո խաչը, որ դու կրում ես, քո գործը, որ անում ես, որ տանում ես, շատ բնական վիճակ է։

Բայց պետք է  զգույշ լինել․․․ հատկապես թերագնահատելուց և գերագնահատելուց, կարծում եմ` երկուսն էլ նույն բանն են:

Չկա անհնարին ոչինչ, եթե ճամփորդ ես, անհնարը հնարավոր է դառնում, եթե քո ճանապարհով ես անցնում: Եթե քո ճանապարհն է, հնարավոր է, եթե քոնը չէ, ուրեմն չէ: 

Մինչդեռ բոլորը հիանում են սկանդինավյան դպրոցների մեթոդիկայով ամենակարևորը մանկավարժի սեփական փորձով ստեղծածն է, էդ փորձի մեջ կարող է օգտակար լինել նաև սկանդինավյանը։

Ուստի… քո գործի հեղինակ լինելը մանկավարժությամբ զբաղվողի անխախտ իրավունքն է: Եթե չես կարողանում, ուրեմն քեզ ուրիշ գործ գտիր։ Մանկավարժությունը ամենաանհաջող մասնագիտությունն է սոսկ կատարող լինելու համար, որովհետև էդ դեպքում քո արարքների համար ո՞վ պիտի պատասխան տա քո Աստծո և քո սանի առաջ։

Արդեն երկար տարիներ ես շարունակ փնտրում եմ իր գործի հեղինակներին։ Ես ինձ ուղղակի լավ եմ զգում, երբ կարողանում եմ օգտակար լինել այն մարդուն, ով գտել է իր գործը։

Չկան սահմաններ, որոնք չի կարելի խախտել համագործակցությամբ։ Սահմաններն ինձ համար կամուրջներ են:

Ամենակարևորը երեխաների մեջ ինքնուրույնությունն է քանի որ ինքնուրույնության մեջ է, որ երեխան դրսևորվում է ամբողջականությամբ։

Ազատ մտածող,անվախ ու նպատակասլաց երիտասարդներլավ  է ձևակերպված. էդ կարող է լինել և՛ նշանաբան, և՛ ընթացք, և՛ արդյունք, որին ձգտում ես։

Ես հավատում եմ․․․ ես ուզում եմ հավատալ, որ էս փուլը, որպես փակուղի, կհաղթահարեմ։

Եվ երբեմն հուսահատվում եմ երբ այդ շրջանում եմ։

Ինչ էլ լինի… ես ճամփորդ եմ և կթոթափեմ հոգնությունը, անվստահությունը․․․Ես ճամփորդ եմ։

Եթե երեխան փոքրուց սովորի սեփական մտքերն ազատ ու անվախ արտահայտել Բառին ազատ պիտի տիրապետի յուրաքանչյուրը, ոչ արվեստագետ լինելու համար, այլ՝ ստրուկ չլինելու։ Ահա այսպես հայտնվեց Ջանի Ռոդարին․․․։
Հակառակ դեպքում ծնողները բռնակալ են, իսկ կարելի է ամեն ինչ լինել, մեծերը կարող են ամեն ինչ լինել, բայց բռնակալ, երբե՜ք։

Իսկ  բլոգ վարել պետք է իմանա… յուրաքանչյուր սովորող, ուսուցիչ․․․Այսպիսին է մեր հեղինակային մանկավարժությունը,  քանի որ իր ինքնուրույնության, ինքնավարության, պաշտպանվածության, փոխանցման  տարածքն է։

Եվ այնուամենայնիվ ստեղծականությունը՝ առաջին տեղում։

Երեխաների մեջ ամենաշատը գնահատում եմանմիջականությունը, էդ անաղարտությունը, էդ անձնական էկոլոգիան, անձնական ոճը, չփչացվածությունը։

Եվ ուրախանում եմ, որ այսօրվա երիտասարդները աշխարհում են՝ առանց սահմանների: Իրենք դա զգում են, թե՝ չէ, բայց էդ երկաթե վարագույրը խորհրդային շրջանի, ասենք էդպես, իրականում արդեն չկա։

Ես Աշոտ Բլեյանն եմ…  ես կարողացել եմ այդ երկաթե վարագույրների երկրում, որտեղ իմ հասցեն ոչ փողոց էր, ոչ տուն էր, այլ Խորհրդային Միություն էր, ապրել որպես սեփական պատասխանատվության, սեփական ազատության շրջան, որպես Նոր ուղի։

 

կարդացեք նաև՝

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 

 

 


Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Կյանքը դիալոգ է Աստծո հետ. Նարինե Գրիգորյան

Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ