fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Երբ ես 18 տարեկան է… առատ մազեր ունեի, ճիպոտ տղա էի, շատ լուրջ էի, նաև կենսախինդ (իսկ խելքի մասին չխոսեմ):

Տարիները մարդուն սովորեցնում են… հարազատ լինել իր էությանը:

Անարդարության դեմ պայքարել… սկսել եմ դպրոցական տարիքից կամ գուցե ավելի վա՞ղ, չեմ հիշում:

Լինում են պահեր, երբ… թվում է, թե աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, լինում են պահեր էլ, երբ մտածում ես, թե մղձավանջը վերջ չունի:

Իմ միջի հեղափոխականը… նախահեղափոխական ժամանակներից է գալիս, նա հանգիստ չունի:

Հայոց լեզուն… իմ կյանքն է:

Լեզվի տեսչությունը… պետք է իր գործն աներ և … հեռանար:

Թեպետ… բառը երբ տեսնում եմ, Մովսես Խորենացու այս միտքն եմ հիշում. «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ քաջագործություններ են արվել»:

Մաքուր հայերենը մաքրում է հոգին աղբից… ուստի, պարզ է, մաքուր խոսենք և գրենք. աշխարհն այնքա՜ն կսիրունանա:

Իմ միջի լեզվաբանը… շատ անհանգիստ է, ջղագրգիռ. 24 ժամ արթուն է, նույնիսկ երազի մեջ:

Հանուն մեր նյարդերի… լատինատառ և ռուսատառ հայերեն մի՛ գրեք, մարդի՛կ:

Լավ սերունդ ունենալը… մեծապես կախված է մեր ստեղծած պայմաններից, մեր կամքից, մեր անձնական օրինակից:

Բայցևայնպես… երկրագունդը պտտվում է, թեև հաճախ ենք մտածում, որ աշխարհի վերջն է:

Դպրոցներն ու բուհերն… այսօր խոր ճգնաժամ են ապրում, մի բան, որ ցավով եմ ասում:

Նոր Հայաստանը… կերտվում է ամեն օր, քայլ առ քայլ, գուցե նաև վեհերոտ քայլերով, ընկնել-ելնելով, բայց հետևողականորեն:

Իմ միջի լավատեսը… երբեք չի լքել ինձ:

Ես իմ ողջ կյանքում… ջանացել եմ չդավաճանել սկզբունքներիս:

Ու, գիտեք, ամենևին էլ հեշտ չէ… դեմ գնալ հոսանքին, չտարրալուծվել գաղջին:

Թվում է՝ ինձ ոչինչ հունից չի կարող հանել… բայց, ցավոք, երբեմն ափերից ելնում եմ. մարդ եմ վերջապես…

Բոլորի հետ հարգալից շփվելու կարողությունը… սքանչելի է:

Իմ միջի հավասարակշիռը… հիմնականում լավ է աշխատում, բայց մեկ-մեկ քնով է անցնում:

Ինչևէ… կյանքը գեղեցիկ է:

Դուստրերս… իմ ու կնոջս շարունակությունն են, իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը, կյանքիս իմաստը, երջանկությունը, ամեն ինչը:

Իմ միջի հայրը… պատասխանատվության շատ մեծ զգացում ունի. նա խիստ է, բայց և փխրուն, զգայուն:

Կինս միշտ ասում է… որ սիրում է ինձ առաջվա պես, և ես հավատում եմ նրան:

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, բայց… առաջինը մայրենի լեզուն է (կարող էր նաև միակը լինել):

Իսկ երբ սեփական լեզվիդ լավ չես տիրապետում… ազգիդ մշակույթը լիովին չես կարողանում ըմբռնել, ազգիդ հոգեբանությունը լիովին չես հասկանում, ուրիշ ես դառնում, աշխարհն ուրիշ գույներով ես ընկալում:

Թվում է՝ սեփական մտքերը գրագետ շարադրելն այնքան էլ բարդ չէ, սակայն… ոմանց համար դա անհաղթահարելի մի բան է, այնինչ սովորական պիտի լիներ կրթություն ստացած յուրաքանչյուր մարդու համար:

Իմ միջի անհանգիստը… երբեմն խանգարում է ինձ, բայց ես դժգոհ չեմ. այդ անհանգստությունը նաև առաջ է մղում, ուղիներ նշում, նոր աշխարհներ է բացում:

Ես հույս ունեմ… որ մի օր երջանիկ երկիր ենք ունենալու:

Մարդու լավագույն հատկանիշն… ըստ իս ազնվությունն է:

Իմ միջի մարդասերը… մշտապես հուզում է ինձ:

Իմ սիրած գրականությունն… ինձ վերացնում է իրականությունից, հափշտակում-առնում իր մեջ:

Իմ սիրած կինոն… անաղմուկ է, շշուկով խոսում է սրտիս ու մտքիս հետ:

Իսկ ազատ ժամանակի… պակաս միշտ ունեմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ… ինչպես տարբեր առիթներով ընկերներս են բնութագրել, հայոց լեզվի գլխավոր իրավապաշտպանը, հայոց լեզվի գլխավոր նյարդաբանը, իսկ այսօր արդեն ի պաշտոնե՝ Լեզվի կոմիտեի նախագահը: Հիմա որ ասեմ՝ «Հայերենը ես եմ», կքարկոծեք, չէ՞:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 


«մոտ» բառի ճիշտ և սխալ գործածության մասին

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…