fbpx

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… առաջին անգամ գնացի Նորավանք, ու քանի որ 6-րդ դասարանից երազել էի բարձրանալ Նորավանքի հայտնի աստիճաններով (Նորավանքի լուսանկարն առաջին անգամ տեսել էի 6-րդ դասարանի հայոց պատմության դասագրքում) ու կենտրոնում լուսանկարվել, առանց վերև նայելու արագ-արագ բարձրացա աստիճաններով, 2 աստիճան էր մնում, որ կենտրոնական հարթակին հասնեի, ուսով դիպա եկեղեցու արևելյան պատի արտաքին ելուստներին ու ցած ընկա։ Բան էլ չեղավ, քանի որ էն ժամանակ շատ նիհար էի ու կարողացա ոտքերիս վրա ընկնել։

Իսկ հիմա… հանգիստ չի տալիս վանքի հարևանությամբ գտնվող ռեստորանի գոյությունը, որի պատերի մեջ կարող ենք գտնել նաև վանքի քարերից։ Սարսափելի է, չէ՞։

Բայց դե առաջվա պես դեռ հավատում եմ… որ մի օր կգնահատենք մեր մշակութային ժառանգությունը։

Լուսանկարչությունն ու գրականությունը նման են իրար նրանով, որ… երկուսի դեպքում էլ որոշողը դու ես՝ ինչ գույներով ներկայացնել իրականությունը։

Բայց գրականությամբ կարող ես ասել այն, ինչ… սրտիդ մեջ է, իսկ սիրտը ներսից չեմ կարող լուսանկարել։

Ու ես գրում եմ, որ… սիրտս չպայթի։

Իմ միջի գրողը… դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ գրող դառնա։ Հա, կապ չունի, որ ամենաշատ վաճառվող հեղինակն եմ: :)

Տեսախցիկը ունի աչք, որը տեսնում է… աչքերի խորությունը։ Հաճախ եմ մարդկանց աչքերը համակարգչով մոտեցնում, մանրամասն զննում, ինչ ասես չես գտնի դրանց մեջ։

Իսկ ես… օգտվում եմ տեսախցիկի աչքից։ Իմ աչքերը ափսոս են։

Իմ միջի լուսանկարիչը… միշտ արթուն է, թեպետ մեկ-մեկ թամբալություն է անում, բայց անվերջ փորձում եմ մոտիվացնել, որ անցնող օրվանից գոնե մի բան գողանա։

Երիցուկները չեն գտնվում, որովհետև… հաճախ փնտրում ենք այնտեղ, որտեղ նրանք առհասարակ չեն ծաղկում։ Կամ էլ փնտրում ենք ոչ այն մարդկանց հետ, ով մեզ նման սիրում է երիցուկները։

Թեպետ գիտեք… որ ամեն մարդ նախ պիտի իր երիցուկները գտնի՝ դիմացինի երիցուկների հետ ներդաշնակություն ստանալու համար;

Ես միշտ փորձում եմ լինել ավելի… զուսպ ու համբերատար, հատկապես երեխաներիս հետ։ Նման դեպքերում երբեմն նույնիսկ սիրում եմ ինձ: :)

Իմ միջի զարմացողը… վաղուց քնել է, արթնացել է զգուշացողը։

Իսկ սերը… ամեն րոպե պատրաստ է կռվելու։

Կանանց մեջ ամենաշատը գնահատում եմ… ազնվությունը, ինչպես որ, առհասարակ, մարդկանց մեջ։

Իմ միջի սիրահարվողը… շատ անդաստիարակ է ու չարաճճի, անվերջ դրդում է արկածների։

Ու վարդին կարելի է ձոնել… մի հատ փոքր, բարակ գիրք։ Բայց թող ոչ ոք իր վարդին գրքեր չձոնի, որովհետև եթե վարդը քոնը եղավ, դժվար թե որևէ բան ձոնելու միտք կամ ժամանակ ունենաս։

Ու գրքերս, իմ կարծիքով, այդքան սիրվում են, որովհետև… շատ են նրանք, ում ծակել է վարդը, կամ էլ չեն գտել իրենց երիցուկները։

Ուստի պետք է… գրքի գոնե վերջին էջում ընթերցողին մի փոքր հույս նվիրել, մի քիչ էլ լույս սփռել։

Բայցևայնպես… դեռ չի հաջողվում happy end-ով վերջաբան գրել։

Հայաստանում… իմ տունն այնտեղ է, որտեղ գտնվում եմ, իսկ ամենասիրելի վայրը, ինչպես գիտեք, մեր տունն է։

Երևանը նման է… վիրավոր արևի․․․

Ու ես սիրում եմ լուսանկարել… հատկապես երեխաներին, որովհետև իրենք չեն ասում՝ վայ, քիթս ծուռ ա, կամ էլ՝ Էդգար ջան, ինձ նիհար կնկարես, էլի։

Ես Էդգար Հարությունյանն եմ, ես… սիրում եմ ապրել։

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…