-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի… կյանքումս արդեն ահագին կարևոր բաներ էին կատարվել:
Գրել սկսեցի, որովհետև… իմ սերնդի մասին գրականություն էի ուզում:
Ես գրում եմ միայն այն բաների մասին… ինչից խելքս հասնում է:
Խոսակցականն ու գրականը… կարող են հիանալի զուգակցվել թե՜ առօրյայում, թե՜ գրականության մեջ, միայն թե կապը ճիշտ ու չափի մեջ լինի:
Լավ գրելու համար պետք է… իմանալ ոչ միայն` ինչ է պետք գրել, այլև` ինչ չպետք է գրել:
Որպեսզի… իմանաս` ինչ չպետք է գրես, պիտի անընդհատ կարդաս:
Երևանը… սովորական քաղաք է:
Լեզվական հեղափոխություն հնարավոր է, եթե… փակվի լեզվի տեսչությունը:
Պարզվում է… լեզվի տեսչությունը փակվելու միտք չունի:
Հայերը զարմանալի հատկանիշ ունեն, որի մասին չգիտեի… օրը մեջ մի նոր հատկանիշ է բացահայտվում:
Սա գրականության զարթոնքի… ժամանակ չէ:
Իրականությունը գրականություն դարձնելը… ամեն մարդու բան չէ: Եթե մի բան սխալ անես, գրականությունը կվերածվի ժուռնալիստիկայի:
Բայցևայնպես… լավ կլինի` գրականությունը չվերածենք ժուռնալիստիկայի:
Ես սիրում եմ այն կանանց… ովքեր մասնագիտություն ունեն:
Ես սիրում եմ այն գրականությունը… որն արհեստականորեն բարդացրած չէ ավելի լուրջ ու ծանրակշիռ թվալու համար:
Ես սիրում եմ այն կինոն… որը քսաներորդ դարում է ստեղծվել:
Թեպետ… քսանմեկերորդ դարում էլ են երբեմն լավ ֆիլմեր ստեղծվում:
Զգացմունքները գնում են, գալիս են… ես գրող եմ, ոնց ուզեմ, էդպես էլ կլինի: )
Որոշել եմ այս տարի… վերջապես հրատարակել պատմվածքներիս ժողովածուն, վերջին հազարամյակում ամեն տարի որոշում եմ:
Ես մարդկանց մութ կողմերի մասին ավելի շատ գիտեմ, քան… իրենք իմ մութ կողմերի մասին:
Բայց Գուցե… լրիվ հակառակն է:
Սոցցանցերում կյանքը… անկառավարելի է:
Լինում են պահեր, երբ… ամեն տեսակի պահեր էլ լինում են:
Ամենատխուրի մասին պատմելը… երբեմն կենսական անհրաժեշտություն է, միակ միջոցը, որ ինֆարկտից չսատկես:
Այնուամենայնիվ… ապրել է պետք:
Ես Էդգար Կոստանդյանն եմ, ես… Սիլվա Կապուտիկյանը չեմ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո