fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… պաշտոնապես ճանաչվեցի գեղեցկուհի. հենց այդ տարիքում հաղթեցի «Միսս Հայաստան» մրցույթը և հենց այդ տարվանից փոխվեց իմ ամբողջ կյանքը:

Գեղեցկությունը… ամեն ինչի մեջ է, պարզապես պետք է նկատել:

Ու դեռ մանկուց աղջիկը պետք է… իմանա, որ ինքն արքայադուստր է:

Բայցևայնպես… յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի պայքարել իր երջանկության համար:

Երբեմն գեղեցկությունը կարող է… մարդուն վնաս տալ, եթե նա այն ճիշտ չօգտագործի և անպատասխանատու քայլերի դիմի:

Իսկ մայր լինելը…. օրհնություն է, քանի որ միայն կնոջն է տրված այդ աստվածային երջանկությունը՝ սեփական մարմնով նոր կյանք ստեղծելը:

Մեծ ընտանիքը… մեծ պատասխանատվություն է, մեծ երջանկություն, մեծ աշխատանք, երբեմն՝ շատ բարկանալու առիթներ, բայց դա էլ փոխհատուցվում է օրվա վերջում, երբ ստանում ես անսահման սեր ընտանիքիդ անդամներից:

Կյանքում լինում են պահեր, երբ… մտածում եմ՝ եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, ինչպե՞ս կկառուցեի կյանքս: Ես հաճախ եմ ուրախանում՝ գիտակցելով, որ մոտավորապես 70-80%-ով կանեի նույն քայլերը, ինչ արել եմ: Հուսամ, որ կյանքիս մյուս մասն էլ կապրեմ նույն կերպ, որ հետո էլ, երբ հետ նայեմ, նույն բանը զգամ ու մտածեմ:

Ամուսինս միշտ օգնում է ինձ լինել… այնպիսին, ինչպիսին կամ հիմա: Եթե նա չլիներ այդքան հաստատակամ և պահանջկոտ շատ երեխա ունենալու հարցում, մենք այսքան բալիկներ չէինք ունենա: Ես կունենայի 2 կամ 3 երեխա: Նա ինձ ասում էր՝ հետո շնորհակալ կլինես, որ այսքան պնդում եմ շատ երեխաներ ունենալու հարցում. ու իրոք, ես այսօր շնորհակալ եմ նրան:

Ես իմ դուստրերին միշտ փորձել եմ սովորեցնել… ապրել ազնիվ, սիրել միմյանց, հոգատար լինել ընտանիքի անդամների նկատմամբ, չմեծամտանալ, լինել աշխատասեր:

Իսկ նրանցից ես սովորում եմ… ապրել այնպես, ինչպես 21-րդ դարի մարդը պետք է ապրի:

Չկա ավելի լավ բան, քան… երազանքների իրականացումը:

Ուստի… պետք է նպատակներ դնել, գծագրել ճանապարհները, շատ-շատ աշխատել և չհուսահատվել, քանի որ ոչինչ կյանքում դյուրին չի տրվում:

Հավատացեք… իրոք ոչինչ էլ հեշտ չէ, պարզապես պետք է տրամադրվել, ուժեր հավաքել պայքարելու համար:

Հայ կանանց, իմ կարծիքով, պակասում է… ազատությունը, քանի որ փոքրուց աղջիկները սովորում են, որ հայրիկը կամ եղբայրը մշտապես պետք է իրենց ուղղություն ցույց տա: Այդ՝ մեկից կախված լինելու զգացողությունը հետապնդում է մեր կանանց ու աղջիկներին ողջ կյանքի ընթացքում: Ես կարծում եմ, որ այդ բռնությունը (ես դա իրոք բռնություն եմ համարում) պետք է վերանա, քանի որ ո՞վ է ասել, թե կանայք չգիտեն՝ իրենց համար ի՞նչն է լավ ու ինչը՝ վատ:

Ու ես շատ կուզեի… որ հայ կանայք իրոք հոգեպես ազատ լինեն ու իրենց կյանքն իրենք տնօրինեն:

Հայ երիտասարդ աղջիկները պետք է միշտ հիշեն, որ… մայրությունը չէ, որ փոխում կամ փչացնում է կնոջ կառուցվածքը: Կնոջ մարմինի կառուցվածքը փչացնում է բկլիկությունն ու ծուլությունը:

Մարմնի խնամքը ոչինչ է առանց… սպորտի:

Կյանքը սիրում է նրանց, ովքեր… աշխատասեր ու նպատակասլաց են:

Գեղեցկության մրցույթները… հնարավորություն են տալիս մտնել խաղի մեջ և հաղթել: Մրցույթները իրոք խաղ են, թեպետ շատ աղջիկներ դրանք շատ լուրջ են ընդունում և չեն կարողանում սթրեսների միջով անցնել և ավելի են իրենց վնասում, քան եթե ընդհանրապես չմասնակցեին այդ մրցույթներին:

Ու գիտեք… եթե անգամ չլինեին գեղեցկության մրցույթները, մեկ է, աղջիկներն ու կանայք մշտապես մրցության և համեմատության մեջ են իրենց դնում մյուսների հետ:

Միսս Հայաստանը ինձ տվել է… ճանապարհորդելու, միջազգային տարբեր մրցույթներում մասնակցելու և դրանցից 2-ում հաղթելու հնարավորություն, ինքնագնահատականի բարձրացում, ինքնավստահություն, հաղթելուց հետո՝ կրթություն, և երբեմն մտածում եմ, որ այդ ամենի շնորհիվ է, որ ես այսօր ունեմ նաև այս անձնական երջանկությունը…

Իսկ այսօր «Միսս հայուհին»… ունի ավելի մեծ հնարավորություններ, քանի որ հիմա կան և՛ դիզայներներ, և՛ վարսահարդարներ, որ օգնում են նրանց: Այսօր տեխնիկական իմաստով ամեն բան ավելի հեշտ է:

Բայց… գուցե իմ ժամանակ ավելի հեշտ էր լինել սիրված, քան հիմա, քանի որ այն ժամանակ մարդիկ ավելի բարի էին, հիմա պետք է շատ զգույշ լինել ու շատ ժպտալ, քանի որ ժպիտներով հնարավոր է մարդկանց հոգիները փափկեցնել ու բարիացնել:

Ասում են, ոչինչ չի գեղեցկացնում կնոջն այնքան, որքան սիրված լինելը, իսկ ես ասում եմ… այո՛, բայց պարտադիր չէ՝ տղամարդու կողմից. կնոջը գեղեցկացնում է նաև երեխայի սերը, շրջապատի մարդկանց հարգանքը: Բացի դա, կնոջը կարող է գեղեցկացնել պարզ ու անմիջական ժպիտը:

Գեղեցիկ լինելը արվեստ է, գիտելիք… ավելի մեծ արվեստ է ու գիտելիք, երբ դու կարողանում ես դիմացինի մեջ տեսնել գեղեցկությունը ու նաև գնահատել,՛ արտահայտվել:

Թեպետ… շատերը իրենց բարդույթներն ու անինքնավստահությունը կոծկելու, խեղդելու համար դիմացինի մեջ անդադար փնտրում են և գտնում թերություններ ու դրանով իրենց բավարարված, ավելի լավը զգում: Եթե յուրաքանչյուրը կարողանա դիմացինի մեջ տեսնել գեղեցիկը և բարի լինի, ապա իր կյանքն ավելի ծաղկող ու գեղեցիկ կդառնա:

Ես Գոհար Հարությունյանն եմ, ես… որոշել եմ լինել երևանիկ, բարի և կամեցող:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…