Ես Գոռ Սուջյանն եմ - VNews

Ես Գոռ Սուջյանն եմ

Երբ ես 18 տարեկան էի… նոր հասկացա, որ ուզում եմ երաժիշտ լինել:

Իսկ հիմա դարձել եմ ավելի… քան 18 տարեկանում էի:))

Դորիանսը… իմ սիրած խումբն է:

Իսկ դե Եվրատեսիլին մասնակցելը մեզ տվեց… փորձ:

Գիտեք, այնքան էլ հեշտ չէ… մրցել, երբ չես սիրում մրցել, քանի որ ես ինքս չեմ համարում, որ արվեստը մրցակցություն է:

Ռոք երաժշտությունը Հայաստանում…70-ականներից սկսած կա:

Իսկ ջազ, թե ռոք… ընտրություն չկա, քանի որ ես սիրում եմ և՛ ջազ, և՛ ռոք, և՛ փոփ, և՛ բլյուզ, և՛ դասական. ինձ համար երաժշտական ոճերը հենց երաժիշտներն են ու առհասարակ երաժշտական ոճերից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, որը չի կրկնվում՝ ինչպես մեր մատնահետքերը:

Ես փորձում եմ միշտ… գնահատել:

Project LA-ն այսօր փորձում է… մատուցել որակյալ երաժշտություն:

Հայ պոեզիան ինքնին երաժշտություն է ու պետք է… կենդանացնել նոր շնչով:

Իմ միջի երաժիշտը… չի տարբերվում այն երաժշտից, որին տեսնում եք:

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում… թե՛ դրական, թե՛ բացասական ուղղությամբ. կախված նրանից, թե սերն ինչ ձևակերպում ունի մեզ համար:

Ու ես սիրում եմ… այն, ինչ Աստվածային բնություն ունի:

Որդուցս սովորում եմ… լինել մանուկ:

Կինս… իմ ամենամտերիմ ընկերն է:

Իսկ կանացի գեղեցկությունը… անմիջապես կապված է ներաշխարհի հետ, քանի որ այն արտահայտվում է հենց արտաքինի վրա: Ցավոք այսօր շատերը կորցնում են իրենց յուրահատուկ գեղեցկությունը, որը չունի չափանիշներ, և դրա դիմաց ձեռք են բերում թվացյալ գեղեցկություն, որը սահմանել է կեղծ չափանիշներ:

Կյանքի մեջ այնքան աղմուկներ կան… որոնք օգնում են գնահատել կյանքի լիությունը. բնության մասին է խոսքս:

Իմ միջի լուռը խոսում է միշտ… լուռ: ))

Երևանը քաղաք է, որը միշտ պատմում է… այն բոլոր հնարավոր ու բովանդակալից պատմությունները, որոնք 2800 տարեկան են:

Իսկ ես սիրում եմ այն քաղաքները, որոնք… գոյություն ունեն այս երկրագնդի վրա:

Ճանապարհոդելը… իմ երազանքն է:

Աշխարհը այսօր շատ բաց է ու բոլորինս, բայց… շատ սահմաններ ու փշալարեր կան:

Ես երազում եմ… իմ երաժշտությամբ արթնացնել մարդկանց մեջ այն մանկական զգացողությունները, որ շատերը կոչում են «վարդագույն ակնոցներ»:

Լավ երաժշտությամբ հնարավոր է… փոխել աշխարհը:

Պետք է միշտ լավ աշխատես, որ… լավ վաստակես:

Ես հավատում եմ… Քրիստոսին:

Ես Գոռ Սուջյանն եմ, ես… ուղղակի Գոռ Սուջյանն եմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Օրվա մեղեդի

Գոռ Սուջյան. Does God Listen…

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի