Ես Գրիգն եմ... - VNews

Ես Գրիգն եմ…

19400297 1901712303374647 5204616988142878291 o 1 - Ես Գրիգն եմ...

Չգրելն անհնար է, որովհետև… իմ արդարացումն է ապրածս օրերի համար:

Մենք լավ ժամանակակից գրականություն ունենք, պարզապես… պակասում են թարգմանվելու և արտասահմանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները:

Ժամանակաիցներից ինձ համար լավագույնը… չկա, կան լավագույններ, հայ ազգը միշտ փորձել է առանձնացնել մեկին՝ անարդարացի կերպով ստվերելով շատերին: Ինձ դուր է գալիս բազմազանությունը, իսկ ժամանակակից հայ գրականությունը խիստ բազմազան է:

Գրողի համար ամենակարևորը… քար ծակող կաթիլի պես համառորեն նույն կետին հարվածելն է:

Լավագույն վեպն ինձ համար… ինքնակենսագրական վեպն է, չնայած, բացառություններ էլ են լինում:

Գիրքս «Հիսուսի կատուն» անվանեցի, որովհետև… գրքում տեղ գտած համանուն պատմվածքը առանցքային նշանակություն ունի գրքի բովանդակային ամբողջականության համար, հետո՝ ուշադրություն գրավող վերնագիր է:

«Հիսուսի կատուն» երևանյան բեսթսելլեր է, քանի որ…  հեշտ ընկալելի պատում ունի, և «Անտարես» հրատարակչությունը գրագետ կերպով գովազդեց այն:

33011888. UY2145 SS2145 - Ես Գրիգն եմ...

Պաթետիզմը սպանում է…, և դա շատ վատ է:

Ես շատ եմ կարդում… գրականագիտական գրքեր:

Ամենասիրածս ֆիլմը… դեռ փնտրում եմ:

Կինոն այսօր… անցում է կատարում ֆիլմից դեպի սերիալ, և այս անցումն ինձ դուր է գալիս:

Գրականությունն այսօր… բազմաբնույթ է և ուսումնասիրության անսահման նյութ է տալիս:

Եվ այնուամենայնիվ… մարդը շատ դանդաղ է զարգանում:

Ես հավատում եմ… մարդուն:

Ամենաշատը կուզեի կարողանալ… շատ ժամանակ տրամադրել գրելուն:

Կուզեի ապրել… իրապես ապահով և ուժեղ Հայաստանում:

Կուզեի չունենալ… այսքան շատ վախեր:

Ամենաշատը սիրում եմ… Կոկա-Կոլայի և շաուրմայի նուրբ համադրությունը:

Սիրահարված լինելը… վտանգավոր է՝ կարող է հանգեցնել ամուսնության:

Ես Գրիգն եմ, ես… փորձեցի հնարավորինս անկեղծ լինել:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքն այստեղ: