Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։ - VNews

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։

Նամակի հեղինակն է գրող Ֆրանչեսկա Մելանդրին, այն հրատարակվել է Libération պարբերականում։ Թարգմանությունը՝ ռուսերենից։

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։ Հիմա մենք այնտեղ ենք, ուր դուք կհայտնվեք օրեր անց։ Համաճարակները ցույց են տալիս, որ մենք գրեթե նույն ռիթմի մեջ ենք պարում՝ մի քանի քայլ առաջ ընկելով ձեզնից։ Ճիշտ այդպես էլ մի երկու շաբաթով մեզնից առաջ էր ընկել Ուհանը։ Մենք տեսնում ենք. ձեր այսօրվա կյանքը նույնն է, ինչ մերը՝ մի քանի շաբաթ առաջ։ Ձեր խոսակցություններն այն մասին են, ինչն օրեր առաջ մեզ էր զբաղեցնում։ Ճիշտ մեր պես ձեր մեջ էլ կան նրանք, ովքեր ասում են՝ «այս ողջ պատմություննը ավելին չէ, քան հասարակ գրիպ», և նրանք,

ովքեր արդեն հասկացել են…

Այստեղից՝ ձեր ապագայից, մենք գիտենք, որ երբ ձեզ տեղեկացնեն ինքնամեկուսացման մասին, ձեզնից մեկն անպայման կսկսի Ֆուկո ցիտել։ Սակայն մի քիչ ավելի ուշ դուք ուրիշ բաներով կզբաղեցնեք ձեզ։ Նախ և առաջ դուք կսկսեք ուտել։ Եվ ոչ միայն այն պատճարով, որ խոհանոցը այն քիչ զբաղմունքներից կդառնա, ինչը դուք կարող եք ձեզ թույլ տալ այդ օրերին։ Սոց. կայքերում տարբեր խմբեր կհայտվեն, որոնք կառաջարկեն ժամանակն անց կացնել ուսուցողաբար ու օգուտ քաղել դրանից, բայց օրեր անց դուք կդադարեք հետաքրքրվել դրանցով։ Դուք պահարանից կհանեք Քամյուի «Ժանտախտը», բայց կհայտնաբերեք, որ չեք ուզում այն կարդալ։
Դուք կրկին կուտեք։
Դուք վատ կքնեք։
Դուք կմտահոգվեք դեմոկրատիայի ապագայով։
Ձեր կյանքը կազմված կլինի չաթերում նախուտեստներից, խմբային հանդիմումներից՝ zoom-ում և  Skype-ով  ընթրիքներից։
Ավելի քան  երբևէ դուք կկարոտեք ձեր՝ արդեն մեծ երեխաներին ու կխեղդվեք այն մտքից, որ նրանց գնալուց հետո առաջին անգամ, դուք գաղափար չունեք, թե երբ կհանդիպեք նրանց կրկին։

Նախկին անհամաձայնությունները, նախկին հակակրանքները դատարկ բան կթվան։

Դուք կզանգեք, նրանց, ում հետ որոշել էիք էլ երբևէ չառնչվել։
Շատ կանայք իրենց իսկ տներում բռնության կենթարկվեն։
Դուք կմտահոգվեք, թե ինչ են անում նրանք, ովքեր չեն կարող տանը մնալ… որովհետև տուն չունեն։
Դուք ձեզ անօգնական կզգաք, երբ դուրս գաք գնումների ու հայտնվեք լրիվ դատարկ փողոցում, առավել ևս եթե կին եք։ Դուք կհարցենք՝ միթե՞ հասարակությունը կարող է այսքան ընկնել, միթե այս ամենն այսչափ արագ է տեղի ունենում, ու նույն պահին էլ կարգելեք ձեզ մտածել այդ մասին։
Դուք տուն կվերադառնաք ու դուք կուտեք։ Դուք կգիրանաք։
Դուք կսկսեք օնլայն մարզումներ փնտրել։

Դուք կծիծաղեք։ Շատ կծիծաղեք։

Դուք կհասնեք ամենասև, ամենասարկաստիկ հումորին, այն տեսակ հումորին, որ չեք իմացել նախկինում։
Անգամ նրանք, ովքեր այս կյանքում ամեն բան խիստ լրջությամբ են ընդունել, կզգան՝ որքան հիմար ու աբսուրդային է այն։
Դուք կսկսեք պայմանավորվել ընկերների հետ, հանդիպել խանութների հերթերում՝ սոցիալական հեռավորություն պահելով։
Ձեզ համար ակնհայտ կդառնա ամեն ամեն ինչ, ինչի կարիքն իրականում չունեք։
Բացարձակ ճշգրտությամբ դուք կբացահայտեք մարդկանց իրական բնույթը։ Ինչ-որ գաղափարներ ձեզ համար կհաստատվեն, ուրիշներն էլ՝ անակնկալ կդառնան։
Բոլոր այն ինտելեկտուալները, ովքեր սիրում էին սովորեցնել մեզ, կսպառվեն ու կանհետանան եթերից։ Նրանցից ոմանք ապաստան կգտնեն բարձրաճաշակ վերացարկուներում,  սակայն նրանք ոչ մի գրամ ցավակցում չեն ունենա, ու դուք ուղղակի կդադարեք նրանց լսել։
Եվ հակառակը. մարդիկ, որոնց դուք նախկինում թերագնահատում էիք, կսկսեն վստահություն ներշնչել, դուք հանկարծ կբացահայտեք, որ նրանք մեծահոգի ու հեռատես են։
Իսկ նրանք, ովքեր կընդունեն այս ամենն իբրև մոլորակի վերակենդանացման լավ առիթ, մի թեթև հույս ու հեռանկար կտան ձեզ, սակայն, միևնույն է, կնյարդայնացնեն։
Դե հա, մոլորակը շունչ կքաշի CO2-ի արտանետումներից, իսկ այ ինչպե՞ս եք դուք վճարելու կոմունալների համար ամսվա վերջում։ Եվ դուք չեք հասկանա այս տեսակ համագործակցությունը վաղվա աշխարհի ծնվելու հետ. ինչ-որ հանճարե՞ղ բան, թե՞ ինչ-որ բան՝ աղետալի։

Ձեզ պատշգամբներն էլ կսկսեն երգել,

․․․չէ որ դուք արդեն տեսել եք, ինչպես ենք մենք օպերա երգում ու մտածել՝ «ախ, այս իտալաիցները», բայց մենք գիտենք, որ դուք էլ եք «Մերսելեզա» երգելու։ Եվ երբ ձեր լուսամուտներից կսկսի ամբողջ ուժով հնչել «I Will Survive»-ը, մենք կնայենք հեռվից ու գլխով կանենք, ինչպես հիմա մեզ նայում են ուհանցիները, որոնց պատշգամբները երգում էին դեռևս փետրվարին։
Ձեզնից շատերն այն մտքով կքնեն, որ առաջին բանն, ինչ կանեն այս ամենից անմիջապես հետո՝ ամուսնալուծվելը կլինի, այդուհանդերձ, այս օրերը նաև  շատ նոր կյանքեր կտա…
Ձեր երեխաները կանցնեն հեռահար ուսուցման ու ձեզ լիքը անհարմարություններ կպատճառեն, միևնույն ժամանակ, ձեզ ուրախություններ կտան։
Մեծահասակները երեխաների պես չլսող կդառնան, դուք ստիպված կլինեք երկար վիճել նրանց հետ ու համոզել՝ տանը մնալ։ Համոզել՝ չվարակվել… Համոզել՝ չմեռնել։ Դու ամեն կերպ կփորձեք չմտածել նրանց մասին, ովքեր մահանում են հիվանդանոցներում՝ միայնության մեջ։ Դուք կուզեք բուժաշխատողների ոտքերին վարդի թերթիկներ սփռել։
Դուք կլսեք, որ հասարակությունը կարող է համախմբվել պայքարի շուրջ, որ դուք ՝ բոլորդ նույն նավակի մեջ եք։ Եվ դա ճիշտ է։ Այս կյանքի փորձը հավեժ կփոխի ձեր ընկալումը մարդկանց մասին։
Այս կամ այն սոցիալական խավին պատկանելը մեծ նշանակություն կունենա. չէ՞ որ ընդհարձակ այգի ունեցող սեփական տանն ու նեղ, մարդաշատ բնակարանում փակված լիենելը նույն բանը չէ։  Եվ բացարձակապես նույն բանը չէ տնից աշխատելու հնարավորություն ունենալն ու տեսնելը, թե ինչպես ես կորցնում գործդ։

Այդ նավը, որում դուք բոլորդ եք, նույնը չի լինելու բոլորի համար։

Ինչ-որ պահի դուք կհասկանաք, որ այս ամենն իրոք շատ բարդ է։
Դուք կվախենաք, դուք կկիսվեք ձեր վախերով մտերիմների հետ… Դուք կլռեք, որ չվարակեք նրանց վախով։
Եվ դուք կրկին կուտեք։
Ահա թե ինչ ենք ասում ձեր ապագայի մասին Իտալիայից։ Սակայն սա ընդամենը փոքրիկ կանխատեսում է՝ մի քանի օրվա պիտանելիության ժամկետով։ Իսկ այ եթե փորձենք հայացք նետել ավելի հեռավոր ապագային ՝ անհայտ մեզ ու ձեզ համար, ապա կարող ենք ասել միայն մի բան.

երբ այս ամենն ավարտվի, աշխարհն էլ առաջվանը չի լինի…


Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»