fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի… այնքան խելոք, համեստ, ցածր ինքնագնահատականով երեխա էի, զարմանում եմ՝ այս 20 տարում ոնց հասցրեցի այսքան փչանալ։ Երբեն կարոտում եմ այն թրջված ու միամիտ Հարութիկին, որին գրեթե ոչ ոք չէր ճանաչում։
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին․․․ ես մտածում եմ ինչո՞ւ Հայաստանում չկան տարեկանի, նույն ինքը՝ աշորայի արտեր, ինչո՞ւ են մեր սև հացերը կեղծում։
Իսկ ես մարդ եմ, որը․․․ կյանքում 5 անգամ հայտնվել է ոստիկանությունում, 5 անգամն էլ ինքնասպանության փորձ կանխելու համար։ Տարօրինակ է, բայց փաստ։ Ընդհանրապես մեկ-մեկ ինձ նմանեցնում եմ Ֆորեսթ Գամփին։
Ամենաշատը հուզվում եմ, երբ․․․ ինձ օգնության ձեռք են մեկնում մարդիկ, որոնց ոչ մի լավ բան չեմ արել, նաև մարդիկ, որոնց կա՛մ չեմ ճանաչում, կա՛մ միայն անունները գիտեմ։
Անտարակույս․․․ ես շատ եմ սիրում ասպարագուս՝ պատրաստման մեջ լինելով ինքնուս։
Ուրբանիզացիան ստիպում է․․․ մարդկանց լինել միայնակ ու անտեսված, որոնց միակ լսողը երբեմն հոգեբաններն են լինում։
Թեպետ կան բաներ․․․ որ դուրս գալիս են, քո առջև ուրբանիզացված միջավայրը մեծ հնարավորության դռներ է բացում։
Գյուղն ու քաղաքն այսօր ու միշտ․․․ պիտի միմյանց փոխլրացնեն, ոչ թե տարանջատվեն, ինչպես որ հիմա է։
Իսկ ես հոգով միշտ․․․ երես առած երեխա եմ, չնայած չեմ էլ թաքցրել, թաղի միակ երեխան եմ եղել, բոլորն անխտիր ինձ սիրել ու երես են տվել։
Համարձակ ու նորարար մտքերով ու գործերով հնարավոր է… չէ, ոչ թե հնարավոր է, այլ միակ տարբերակն է այս երկիրը հանել ճահճից, էս երկիրը համարձակ խելահեղներն են առաջ մղելու, լոկոմոտիվն են լինելու ու ցավոք քարկոծվելու են։
Բայց հաճախ են կարծրատիպերը․․․ բարձր ճախրելու ընդունակ թևերս կտրում (ոչ միայն իմը) ու մեր իսկ կամքով մտցնում հասարակական կարծիք կոչվող զզվելի զնդանը, որտեղ գրեթե միշտ ոչ մի լավ բան չկա։
Հայաստանը մի երկիր է… որտեղ դու կտեսնես բոլոր ծայրահեղությունները թե’ լավ, թե’ վատ առումով․ բայց դե լավը շատ է վատից։
Իսկ Հայաստանից դուրս․․․ սիրում եմ շրջագայել, շատ բաներ սովորել ու վերադառնալ, արտասահմանում ապրելու ցանկություն երբեք չեմ ունեցել։
Երբ նայում եմ գյուղում ապրող մարդկանց․․․ մեծ, շատ մեծ ներուժ եմ տեսնում, որը պիտի ուղղորդել ու միասին արժեք ստեղծել։ Երբեք գյուղացին չպիտի մեր երկրում ասոցացվի խեղճի ու հետամնացի հետ, ու դա լինելու է, ես 8 տարի սոցալական հարթակում այդ կարծրատիպերը կոտրելու վրա եմ աշխատում, իմ օրինակով։
Բայցևայնպես․․․ գյուղի հաճույքը զգացողը երբեք քաղաքում չի ապրի․ արտասահմանյան նման օրինակները կոնկրետ փաստ։
Գյուղատնտեսությունն այսօր… ամենահետաքրքիր ոլորտներից մեկն է տնտեսության մեջ՝ մեծ հնարավորություն տալով իմպրովիզի, երևակայության ու սեփական ուժերով արժեքի ստեղծման համար։
Ես երազում եմ․․․ որ մի օր մեր երկրում կվերանա ռաբիս հայրենասիրությունը, կեղծ պաթետիզմը, պսեվդո արժեքները ու կգերիշխի օրենքը, մարդիկ կաշխատեն ու կլինեն միջին վիճակագրական, սովորական քաղաքացի, և վերջին տարիների նման միայն զինվորականները հերոս չեն լինի, կունենանք աշխատանքի հերոս, հերոս ագրոնոմ, որը փոխած կլինի ամբողջ ոլորտը, հերոս գյուտարար, գործարարներ, որոնք միլիարդների մուտքեր կբերեն բյուջե։ Երազում եմ՝ մարդիկ այնքան զբաղված լինեն, որ քաղաքական դեմքերի 90%֊ին չճանաչեն։
Երևանն ինձ ամեն անգամ ասում է․․․ ինչո՞ւ մարդիկ իմ մասին այդքան երգեր ու բանաստեղծություններ գրեցին, բայց հոգ տանել չսովորեցին, թոքերս կտրեցին, աղտոտեցին, շենքերս այլանդակեցին առաջ տված բալկոններով, սխալ նախագծված շենքերով ու ճանապարհներով։ Բա որ երկրաշարժ լինի, ե՞ս ոնց հոգ տանեմ մեր անմիտներին։
Իսկ ես նրան․․․ ասացի՝ գնա, երբ ձեռքս բռնեց, ասաց՝ քեզ բան եմ ուզում ասել, գուցե և վերջին անգամ, լսի՛ր, նոր գնամ։ Ասացի՝ գնա, առողջացած կվերադառնաս ու կասես, հիմա չեմ ուզում լսել։ Գնաց ու… այդպես էլ չիմացա՝ ինչ էր ասելու։
Պետք է գնաս, որ հետո գաս․․․ պետք է ցանկացած ժամանակ կարողանալ գնալ, թողնել ամեն ինչ ու հետ չնայել, եթե քեզանից ինչ֊որ արժեք ներկայացնես, կխնդրեն, որ գաս, կհասկանան բացակայությունդ ու դու կգաս ավելի վստահ ու ավելի գնահատված։
Ես սովորաբար երբեք չեմ խոսում․․․ ուրիշների արատներից, իմ նեղ անձնականից, ուրիշների նեղ անձնականից, իմ հույզերից, ուրիշների կանանցից։

կարդացեք նաև՝

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Էյնշտեյնի և Չապլինի զրույց-նամակները [ևս մի քանի զավեշտալի պատմություն Էյնշտեյնի կյանքից]

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Զրույց Gucci-ի ցուցադրության մասնակից՝ հայ մոդել Արմինե Հարությունյանի հետ

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Նունեի վարդ կրծքերն ու փշոտ կյանքը

Ես Աշոտ Բլեյանն եմ…

քաղաքային քրոնիկոն [մատերիալ հավաքող Աննայից]

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…