fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… խոտ էի, որը գառնուկ էր փնտրում․․․ Իրականում՝ խոտ էի, քանի, որ համոզված էի, որ կկարողանամ աշխարհը փոխել: Իսկ ավելի ստույգ՝ իմ կյանքում մի քանի տարիքային նիշ կա, որոնց տիրույթում ինչ-որ բան է կատարվել։ Համենայնդեպս՝ մինչև վերջերս էդպես էի մտածում։ Հետո պարզվեց, որ էդ կատարվածները հեչ էլ կարևոր չեն։ Կարևորը երկու իրադարձությունները են, որոնք տարիքի հետ կապ որևէ չունեն․ չէ, ես իրոք չգիտեմ, թե քանի տարեկանում եմ ծնվել, հետևաբար չեմ իմանա, թե երբ․․․

Քաղաքը փախչում է, որովհետև… մեռա ասելով՝ ինչու․․․ որ մի անգամ էլ «Փախչող քաղաքը» կարդամ՝ կհիշեմ,կասեմ․․․

Իսկ ես… քանի որ ամաչկոտ եմ, կամ՝ վախկոտ, քանի որ էդպես էլ ամաչկոտության ու վախկոտության սահմանը չկարողացա տարբերել, ու փոխանակ վիրավորանքին վիրավորանքով պատասխանեմ՝ շշպռեմ, ցըբըխեմ, հանեմ փռեմ, չորացնեմ, փախնում եմ։ Չէ, երևի ավելի շատ ամաչկոտ եմ, քանի, որ․․․

Իմ միջի պրպտողը… ամեն դեպքում ահագին քաջ է:

Ասում եմ, արվեստում ստեղծագործելուց առավել կարևոր է… հեռանալը: Բա տես, դա էլ կա․․․ Իրոք պետք չի հանուն շահի կամ հանուն արվեստագետ, օ՜, արվեստագետ, օյ, օյ արվեստագետ լինելու էդ «արվեստ» կոչվածին բռնաբարել․․․ Ախր իրոք գործեր կան, որոնք չեն ուզում գրվել։ Մարդու հիմնարար ազատություններն ու ստեղծագործության հիմնարար ազատությունները համազոր են:

Ուստի… գրում եմ, երբ հոգնում եմ, հոգնում եմ հավաքածս պահելուց․․․

Թատրոնը սովորեցնում է… վույ մե՝ չէ՜․․․ Թատրոնը սովորում է, առաջին հերթին սովորում է փոխվել, ու հենց փոխվեց՝ սովորում է փոխվել․․․Ոչ թե նորից փոխվել, այլ՝ փոխվել:

Իսկ կինոն… Շատ է արտադրական:

Գրականությունն էլ… չգիտեմ ինչ է, քանի, որ զզվում եմ էդ բառից․․․

Տեքստը… տարածքի բացահայտում է։ Խտացված մի բան է, որը կոնկրետ ժամանակն արտահայտելով՝ խոսում է ուրիշ լեզվով։ Ցանկացած գիրք, ցանկալի է, ուրիշ լեզվով թարգմանվի, ոչ՝ ինչպես ընդունված է բնագրով։ Թարգմանվի էն լեզվով, որով խոսում է․․․ Բայց դե շատ բարդ է ուրիշ լեզվի թարգմանիչ գտնել․․․

Իմ միջի արվեստասերը… ինչ ասես կարդում է՝ նույնիսկ գովազդներ: Գովազդների իմաստից հեռանալով՝ իհարկե:

Իմ սիրած կինոն պատմում է… թե որքան եմ սիրում սեթևեթելու դեմ պայքարելով՝ սեթևեթել ու վերջում անհայտ ճանապարհով հեռանալ:

Բայց ես այդուհանդերձ… ես՝ չէ, բայց տեքստերս վերադառնում են․․․

Գրելը նման է… հին, կարևոր իրերդ վերագտնելուն, որոնք կարող են պատմել, թե ժամանակին ինչ է քեզ հետ կատարվել․․․

Իմ միջի գրողը… զահլա է տանում:

Թատրոնում ես կարողանում եմ լինել… ո՞ր թատրոնում, իմ տնային թատրոնո՞ւմ․․․

Բայցևայնպես… Մեկ էլ տեսար՝ շատ կարոտեց ու իր բեմով վեր կացավ, եկավ․․․ Էլի եմ ասում, ես սպասում եմ, որ ստեղծագործությունը գա դեպի ինձ։ Բայց դե դրա համար, ձեռքերս ծալած չեմ նստում․․․Բայց էնպիսի ձև պիտի բռնես, որ ինքն է եկել, ոչ թե դու ես իրեն խնդրել, որ գա․․․

Ծառը հողի մեջ է, իսկ ես բարձրանում եմ օդ… ես էդպիսի ղալա՞թ եմ գրել․․․

Իմ միջի թատերասերը… մոտակայքում ինչ կա-չկա՝ նայում է․․․

Բեմում խաղալը գիրք գրելուց տարբերվում է նրանով, որ… հերիք է իմ մութ անցյալը քչփորես, իսկ լուսավոր ապագան, որ գա, էդ հարցիդ նոր կպատասխանեմ․․․

Իմ միջի դերասանը… ինչքան էլ ասեմ չկա, բայց կա, հիմա, թատրոնից դուրս, տարբեր մազալու գլխարկներ է կրում:

Ազատամտությունն ու ազատատենչությունը… շատ խաղաղ են:

Թեպետ, գիտե՞ք, ամենևին էլ հեշտ չէ… չգոռալ նրանց ձգտելիս․․․

Իսկ իմ Երևանը… Իմ գլխավոր հերոսն է:

Ես կարոտում եմ… լավ, դե մի լացացնի, էն խոտային վիճակներում չեմ էլ․․․

Բայց դե մեկ է… մեկ չի լինում։ Ինչ էլ ասեմ, մի տեսակ կլինի․․․ Մի տեսակ․․․ Չեմ սիրում, երբ արդարանում են կամ ավելի շուտ՝ բառերին են ստիպում արդարանալ։ Ստից տեղը բառեր դուրս տալու համար արժի՞ էդ բառերի վրա բռնանալ․․․

Իմ միջի հայը… հակասական է՝ զգացող, բայց իր հետ կատարվածը չընկալող հայի պես։

Լինում են դեպքեր, երբ դադարում եմ կռիվ տալ…ոնց գցում, բռնում եմ՝ դու իմ մահն ես ուզում․․․ (Ծիծաղ) Հերիք է՝ էդ թեման շոշափենք, ես քեզնից ջահել եմ․․․(Ծիծաղ)։

Բայց… Օհ, այդ բայց-ը, ինչպես կասեր հայ դասականը։

Իմ միջի պայքարողը…գրում է:

Կուզեի՝ էլ ինձ չհարցնեն… էն՝ ինչ հարցրել են միշտ նսեմացնելու, ծաղրելու համար։

Հոգևոր վթարները… անբուժելի են։ Հոգևոր վթարի ենթարկված մարդը որևէ կերպ վերականգնվելու տարբերակ չունի։

Իսկ Եվրոպան ինձ․․․ նսեմացնելու համար չի տալիս էն հարցերը, որոնք ինձ դուր չեն գալիս:

Ամենաշատն ուզում եմ հավատալ, որ… չեմ կեղծել:

Եկեք պատկերացնենք, որ մի օր… ես ինչ գործ ունեմ, թե դուք ինչ կպատկերացնեք, ես իմ պատկերացումների սցենարն ունեմ, դա եմ փորձում իրագործել, եթե իմ սցենարի շրջանակներում դուք կնկահարենք Ձեր ֆիլմը՝ սիրով կդիտեմ, անկախ նրանից, թե իմ սցենարի մասին ինչ վերաբերմունք կունենք:

Իսկ կյանքը… շատ ամպագոռգոռ բառ է․․․

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ, ես… կատու ունեմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան