fbpx

Ես Լևոն Շահնուրն եմ…

Երբ ես 18 տարեկան էի…  բանակում էի, իսկ ընկերներս ցրվեցին աշխարհով մեկ:

Ցավն այնպիսի մի բան է… քորի նման, որ բռնում է, պետք է ցլի նման կողս դեմ տամ պնդին կամ ականջս դնեմ կնոջ փորին:

Իսկ դե ցավ բռնել… բազմիմաստ է, օրինակ՝ գերդաստանով լցված մի ամբողջ տան ներսից ու սրանց քառասուն տարվա խոսքերից ընդամենը մեկ բառն է ինձ հետաքրքրում, սրա մեջ է մտել ցավը, ու ես փորձում եմ բռնել:

Ես երբեմն մտածում եմ, որ… վերջապես շահավետ գործարք եմ որոշել. ուղտ առնեմ. միաժամանակ կունենամ նավ, ճոճանակ, թեթև հարբածություն և մի քանի այլ բաներ:

Նե… որովհետև նե-ն տեղով սեր է, նաև հատված-պատմվածքներ կան, որտեղ անունները բացակայում են, երկխոսություններ չկան, կամ եթե կան, չեն մատնում սեռը, որպեսզի ես ու ընթերցողը հասկանանք, նե եմ գրում, քանզի կա she, она, αυτή և այլն, սրանք կանանց անուններն են լեզվի մեջ մեկ բառով տրված, հայ կնոջը  նե-ն է:

Ոտնաթաթերս մեկնել, ցանկանում եմ տեղից տեղ անցնել և աշխարհը փոխել… և կփոխեմ, բայց որոշակի հեռավորության վրա. չորս հարկանի շենքն այլևս մրջյունի չափ է. զգում եմ, որ հետևում մնացած ծնողներս, ընկերներս մահացել են և շտապում եմ տուն, չնայած հեռավորությունը հարկավոր է, օտար երկրում ինձ հասնող վատ լուրերին չեմ հավատում. հեռավորությունը եղածին չհավատալու բովանդակություն ունի:

Ամեն դեպքում… ծեգին եմ զարթնում, սուրճս դնում եմ պատուհանագոգին և ծխելով հետևում կյանքը մարզողների կծկումներին:

Երբ այլևս կորցնում ես թռչելու կարողությունը… մինչև վեց տարեկանը բոլորս ենք թռել, կարճ, բայց ունեցել ենք այդ կես մետրի հնարավորությունը, երբ ծնողները հոպ էին անում, իսկ այժմ ագռավներ եմ պահում, գուցե նաև նրա համար, որպեսզի իրենց աչքերում տեսնեմ այդ կարողությունը:

Մնում է մի բան միայն… անընդհատ վանել, պաշտպանվել ինքնասպանության հետաքրքիր հոգեվիճակներից:

Ասում են՝ կրիան ճանապարհի մասին ավելին գիտի, քան նապաստակը… կրիան ուրեմն ամեն խոտ ու թփից հոտ է քաշում ու արտաշնչում է պատյանի մեջ, և ամբողջ ճանապարհին պատյանի բույրերը նրան կամ ներան ճիշտ արահետների են հանում:

Արգելված պտուղն ասում են քաղցր է ավելի… քան սողալով վերցրածը:

Իսկ դե ես միշտ էլ… կմնամ համեստ մարդ, ու կզզվեմ խեղճերից, որովհետև դրանք թիկունքից խփողների տեսակ են:

Եթե կարծում եք, թե հեշտ է պատմվածքներ գրելը… ուրեմն գրելու ճիշտ ժամանակն է: )

Բայց ես միշտ էլ կշարունակեմ լռել… որովհետև ինձ մոտ լավ է ստացվում: Կա՞ն չէ մարդիկ, որ լռում են սպանելու պահին, սա շատ տգեղ լռություն է, իսկ ես լռում եմ ընդամենը գրելու համար:

Ու չեմ դադարի երբեք խոսել,պատմել այն մասին, որ… գրողը չպետք է ծակ շալվարով շրջի, ինչպես ընդունված է շատերի կարծիքով, ո՛չ, հայ ժամանակակից գրողը քայլելու է թանկարժեք տաբատով:

Իմ Երևանն ինձ միշտ շշնջում է… ամռանը գարեջուր խմիր, ցրտերը սկսվելուն պես մտածիր ամուսնության մասին, գարնանն ու աշնան էլ գնա բնություն:

Իսկ ես նրան… հասկանում եմ:

Կյանքը երբեմն ստիպում է անել բաներ, որ… ստիպված ապրում ես ապրելու փորը լցնելու համար, մի քանի օր առաջ՝ ապագայիդ հոգսի մասին մտածելով դու արդեն կերակրում ես ապրելուն, իսկ սիրածդ գործը տուժում է:

Հեռուներում բնակվող ձայներ կան, որ… ձայնում ու կորում են, որպեսզի գրելով հասնես իրենց որջը:

Ուժեղ կարոտը մի բան է… երբ… հենց ուժեղ կարոտը լավ է հնչում: )

Ես միշտ էլ ասել եմ, կասեմ… երբեք ինձ չփորձեք ներքաշել քաղաքականության մեջ:

Թորելով լեզուս… փրկված բառերով հասնել սիրուս:

Գիրք հրատարակելու համարձակությունը…պետք է, որպեսզի ինչ-որ կերպ պահեմ Մարկոս անունով ագռավիս հիշատակը:

Իսկ իմ սիրած գրականությունը… ժամանակի, տարածության բնորոշումը բառերի միջոցով, այն հատվածները, որտեղ վայրկյանասլաքը կանգնում է, և հեղինակը թեկուզ բառերի միջոցով կարողացել է սանձել դրան:

Մերօրյա գրականությունը անդուլ, անդադար պատմում է…  դեռևս տեղյակ չեմ ինչի մասին, բայց անպայման կվերցնեմ անդուլ, անդադար բառերն ու դրանցով կկարդամ:

Իմ սիրած կինոն… այժմ Սորենտինոյի ֆիլմերն են:

Իսկ դե ես… չեմ կարողանում ղունղունալով և շարժելով ցուցամատս մոտեցնել երեխաների աչքերին, նույնիսկ հայելու մոտ փորձարկումներ եմ արել, բայց հենց նորածիններին տալիս են գիրկս, ես ապուշանում եմ, դե բարեկամներս նեղանում են, կարծելով, թե անտարբեր եմ:

Սերը, սերն է…համամիտ եմ:

Կանայք կարողանում են… սիրել, նույնիսկ այն ժամանակ, երբ դատարկ ես՝ անմարդաբնակ, որովհետև սերմդ կորցրել ես…

Իսկ ես կարողանում եմ… չսիրել փախչելուն անընդունակ կնոջը, ճիշտն ասած, իմ բախտը բերել է, այնքանով, որ միշտ խառը՝ անժամանակ մարդկանցից չեմ, իսկ կանայք, ինչքան գիտեմ չեն սիրում շտապող տղամարդկանց: )

Ես Լևոն Շահնուրն եմ, ես…  Շահան Շահնուրի ազգականը չեմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Ի՞նչ կարդալ մարտին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ փետրվարին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [մանկապատանեկան գրականություն]

Ջոջո Մոյես. ԵՍ ՄԻՆՉ ՔԵԶ [Հատված վեպից]

Գուրգեն Խանջյան [Հայրը]

Մարիամ Կանայան [զրույց գրքի, դիզայնի ու գեղեցիկի մասին]

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Սալման Ռուշդի. գրող, որին սպանելը պատիվ է ամեն մի մուսուլմանի համար

Հենրիկ Էդոյան. Լույսը ձախ կողմից [բանաստեղծություններ լույսեր]

Լևոն Շահնուր. ցավեր բռնողը [հատվածներ պատմվածքներից]

Սալման Ռուշդի. Կեսգիշերի զավակները [հատված վեպից]