Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երբ ես 18 տարեկան էի… ինձ թվում էր, որ միշտ 18 տարեկան եմ մնալու:
Իսկ հիմա դարձել եմ ավելի… իրատես ու հասկանում եմ, որ ես դեռ 18 տարեկան եմ: :))
Թեպետ գիտեք ամենևին էլ հեշտ չէ… համոզել նաև մյուսներին, քանի որ երկու բալիկ ունեմ:
Ծնողներիցս սովորել եմ… սիրել ու գնահատել մարդու ներքին արժեքները, ոչ թե արտաքինն ու նյութականը… ու էլի լիքը բաներ եմ սովորել:
Իմ միջի դուստրը… և՛ դուստր է, և՛ ընկեր, և՛ կոլեգա, և՛ երբեմն որդի…
Իսկ երեխաներիցս սովորում եմ… հավատալ հրաշքներին, ամեն ինչի վրա զարմանալ և սիրել կյանքը:
Երեխաներիս համար աշխատում եմ լինել… ընկեր, հոգատար մայր, հեքիաթասաց, ռեժիսոր, բժիշկ. աշխատում եմ լինել այն ամենը, ինչ հնարավոր է ու անհնար:
Վազք, կենցաղ, հոգատար մամայություն… և շրջապատող գույներ, մուսաներ, երևույթներ, օդում լողացող թեմաներ. սա է մի ամբողջ կյանքը:
Իմ միջի մայրը… ամենաանծանոթ ու անհավանական էակն է, որին ես սիրեցի: Եվ պարզ էլ չէ, ես եմ նրա մեջ, թե նա է իմ մեջ:
Իսկ սերը, սերը… սիրուց է ծնվում, սերը Աստծուց է տրվում: Սերը անվերջ է; այն երբեք չի վերջանա, սերը երկինք կգնա:
Ամուսինս իմ մեջ բացել է այնպիսի խորքեր… որոնք ես այդպես էլ չէի բացահայտի, եթե չհանդիպեի հենց նրան:
Կանանց մեջ ես ինքս ամենաշատը գնահատում եմ… կանացիությունը՝ համեմված հերոսական, ուժեղ տղամարդուն հատուկ բնավորությամբ:
Իմ միջի կինը… կուզեր տղամարդ լինել ու աշխատել, աշխատել, աշխատել: Ոչ մի ընտանիք, միայն աշխատանք: :)))
Չկա ավելի սիրուն բան, քան… կինը՝ արտասվելուց հետո:
Եվ պետք է սիրտը միշտ բաց պահել… և փորձել լսել. գուցե ինչ-որ մեկը թակում է:
Շրջապատի մարդկանցից տարբերվելը… ո՛չ թերություն է, ո՛չ առավելություն. ապրելակերպ է:
Իմ միջի էսթետը… գնահատում է գեղեցիկը, փորձում է ստեղծել և վերարտադրել այն թատրոնում:
Թատրոնում խաղալը դերասանին սովորեցնում է… չխաղալ կյանքում:
Իսկ Հայաստանում լավ ներկայացումներ… կան, ուղղակի պետք է վեր կենալ տեղից ու գնալ թատրոն:
Ես երազում եմ մի օր… բացել իմ երազանքի թատրոնը:
Եվ վստահ եմ, որ… իմ երազանքը մի օր կիրականանա: Ես ունեմ թատրոնի՝ իմ հստակ տեսլականը, թատրոն, որի ձևաչափը Հայաստանում դեռ չկա:
Կյանքը մեզ այնքան շատ հնարավորություններ է տալիս, որ… մենք չենք օգտագործում, հետո էլ դրանում մեղադրում ենք Աստծուն՝ չհասկանալով որ հենց մենք ենք բաց թողնում այդ նվերները:
Ու մենք պետք է միշտ ձգտենք…. գոնե ինչ-որ բան այս կյանքում դարձնել ավելի լավը:
Բայցևայնպես… կյանքը հիասքանչ է, երբ սկսում ես գնահատել այն և գոհանալ ունեցածով:
Ես սիրում եմ… լուսաբացը, սիրում եմ քաղաքի աղմուկը, սիրում եմ ինձ շրջաատող ամեն բան, սիրում եմ ծնողներիս, ամուսնուս, երեխաներիս, ընկերներիս, սիրում եմ Աստծուն, և լռությունը նույնպես սիրում եմ:
Եվ կուզեի էլ ինձ ոչ քո չհարցներ երբեք… բազմապատկում և բաժանում: :))
Ես Լիլի Էլբակյանն եմ, ես… 18 տարեկան եմ, ծնվել եմ հեքիաթում և այստեղ էլ կմնամ մինչև մեծանամ: Ես հավատում եմ հրաշքներին և դրանք իմ կյանքում կատարվում են:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո