fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… արդեն հասցրել էի իրականացնել իմ գլխավոր երազանքները – ընդունվել ԵՊՀ, աշխատել իմ երազած ռադիոկայանում (Հայ ՖՄ 105,5) և մուտք գործել հեռուստատեսություն։

Իսկ հիմա… 20 տարի անց, ես արդեն ունեմ նոր երազանքներ:

Վերջերս բոլորին թվում է… թե իրենք հավերժ են ապրելու և, իմ կարծիքով, վատնում են իրենց ժամանակը, կենտրոնանում են անկարևոր բաների վրա, բաց են թողնում իսկապես, լիաթոք ապրելու հնարավորությունը։ Ես էլ բացառություն չեմ։

Սակայն այդուհանդերձ… կյանքը շարունակվում է և երբեմն մեզ պարտադրում է զգալ իրեն, գնահատել, պայքարել, և դա հրաշալի է։

Ու բոլորս պետք է պայքարենք ու մեր կարողացածն անենք… որ կերտենք մեր երազած ապագան։ Մեր այսօրվա պայքարը մեր վաղվա օրն է, այսօրվա ցանածը վաղն ենք հնձելու, իսկ հնձելու ենք միայն այն, ինչ ցանել ենք, այլ բան պետք չէ սպասել։

Իմ երազած Հայաստանը նման է… Թումանյանի Ոսկի Քաղաքին. ես դրա մասին մանկուց եմ երազում։

Իմ միջի հեղափոխականը… ինձ հետ ծնվել է, երբեք չի քնել, չի հոգնել, չի հիասթափվել, տարիքի հետ ավելի հասունացել է, դարձել ավելի դժվար խոցելի։

Կանացիությունը հոգեվիճակ է, ապրելակերպ… որը ձևավորվում է տարիքի, ապրելակերպի և ինտելեկտի շնորհիվ։ Կանացիությունը նաև ընտրություն է. այն կա քո մեջ ծնված օրվանից, բայց դու ես որոշում՝ սնել նրան, թե սպանել։

Կնոջ գեղեցկությունը… փխրուն երևույթ է. այն փթթում է սիրված լինելուց և խամրում անտարբերությունից։ Բայց կնոջ ամենամեծ զենքն իր հայացքի խորությունն ու քնքշությունն է, որն անհնար է թաքցնել, ինչպես նաև հնարավոր չէ արհեստականորեն ստեղծել։ Հայացքը մարդու ապրածի և զգացածի արտացոլումն է։

Իսկ կինը քաղաքական դաշտում… անհրաժեշտություն է։ Լավ կին քաղաքական գործիչը կարող է անսպասելի հաջողություններ բերել։ Կինն ու տղամարդը լրացնում են իրար, քաղաքականության մեջ այդ հաջողված տանդեմը կարող է անել անհնարինը։

Ուստի… պետք չէ թերագնահատել կանանց։ Երբե’ք:

Մայր լինելն ինձ դարձրել է… փխրուն, փափուկ, համբերատար և ավելի մեծահոգի, ես սկսել եմ բոլորին մայրաբար վերաբերվել։ Որևէ մեկին նեղացնելուց կամ նեղություն պատճառելուց առաջ՝ հիշում եմ, որ նա էլ մայր ունի, որն անընդհատ աղոթում է, որ իր զավակը զերծ մնա տարբեր մանր ու մեծ հարվածներից։

Ու ես երեխաներիցս սովորում եմ… ժամանակին համընթաց քայլել, հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին, նոր մտածելակերպին։

Իսկ նրանք ինձանից, թերևս… սովորում են ունենալ սեփական մտածելակերպ, փիլիսոփայորեն մոտենալ հարցերին, փնտրել խորքային պատասխաններ և սիրել։

Իմ միջի մայրը… շատ անհանգիստ է, երբեմն՝ նույնիսկ տագնապային։ Պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ հանուն իր երեխաների ժպիտի և գոհունակության։

Հեռուստատեսությունն ու ռադիոն և’ նման են, և’ տարբեր… բայց դրանք երկուսն էլ իմ կյանքի անբաժանելի մասն են, իմ էներգիայի աղբյուրը։

Ես ինձ ավելի լավ եմ զգում այնտեղ, որտեղ… չկա աղմուկ և կա երաժշտություն։

Ճանաչված լինելն իրականում մեկ֊մեկ կարող է խանգարել… քեզ մանր ու մեծ որոշումներ ընդունելիս, քայլեր անելիս, որովհետև դու պատասխանատու ես նաև հասարակության առջև, քեզանից պահանջում են օրինակելի լինել, իսկ հասարակությունը բաղկացած է շատ տարբեր անհատներից, որոնք շատ տարբեր են մտածում։

Բայց դե ես սիրում եմ, երբ… փողոցում օտար մարդիկ ինձ իրենց հարազատի պես են վերաբերվում, գրկում են, երբեմն նույնիսկ կիսվում են հոգսերով, ասում են «մեր աղջիկը», «մեր Լուսինեն» , այդ «մեր»֊ը շատ է ոգևորում ու պարտավորեցնում։

Իմ միջի հաղորդավարը… հավակնոտ է, անդադար ձգտում է կատարելագործվել, բայց հանկարծ շատ չհեռանալ ու չտարբերվել իմ իրական տեսակից։

Իսկ եթե ազատ ժամանակ եմ ունենում… սիրում եմ մնալ մենակ ու լուռ, մտածել կամ երազել։

Իմ սիրած կինոն պատմում է… միջանձնային հարաբերությունների այնպիսի խորքերի մասին, որոնց վրա ուշադրություն չես դարձնում իրական կյանքում։ Բայց դա անում է բարձր գեղագիտությամբ։

Իմ սիրած գրականությունը… իմ ներաշխարհը նոր գույներով լցնող ու հարստացնող գրականությունն է։ Սիրում եմ գիրքը փակել արցունքախառը ժպիով, հետո երկար մտածել դրա մասին, ժամանակ առ ժամանակ բացել ու հատվածներ վերհիշել, դժվարանալ նոր գիրք վերցնել։

Երևանում մշակութային կյանքը… իմ խորին համոզմամբ այնքան էլ հարուստ չէ, եղածն էլ բավարար չէ, հիմնականում՝ անփույթ վիճակում է։

Իմ միջի արվեստասերը… ամեն ինչի մեջ փնտրում է և ձգտում է ստեղծել գեղագիտություն (էսթետիկա). շուրջս, հարաբերություններում, ներսում, դրսում։ Այն անընդհատ գույներ է տենչում։

Ինձ այսօր ամենաշատը խանգարում է… ժամանակի սղությունը… իսկ իրականում ես հիմա ստում եմ. դա ալարկոտությունն է, որ խանգարում է ճիշտ կառավարել ժամանակը։ Տիեզերքն իդեալական է հաշվարկել ժամանակը, իսկ մենք դեռ շատ հեռու ենք կատարելությունից։

Բայցևայնպես… ես ամեն ինչ հասցնում եմ։

Ես ամեն օր փորձում եմ լինել ավելի… զուսպ և պրագմատիկ. չէի ասի, որ դա ինձ հաջողվում է… անհաջող փորձեր են:

Իսկ ամուսնական կյանքը… ամեն մարդու բան չէ։ Դա պահանջում է անսահման սեր և նվիրում:

Ուստի պետք է լինել ուժեղ ու… անկեղծ, առաջին հերթին ինքդ քեզ հետ, հետո՝ դիմացինիդ։ Որպեսզի չխճճվես ինքնախաբեության լաբիրինթոսում:

Եթե գալիս է այնպիսի մի պահ, որ քեզ թվում է՝ աշխարհի վերջն է… կա՛մ քնիր, կա՛մ պարիր։

Քավ լիցի… աշխարհը վերջ չունի… վաղը նոր օր է գալու, նոր սկիզբ է դրվելու, գրկաբաց ընդունիր նորը։

Իսկ երջանկությունն անդադար ընթացք է, ճանապարհ… որը պիտի ինքդ կերտես, չվախենաս, չսահմանափակես քեզ այլ մարդկանց երջանկության չափանիշներով, քեզ պարտադրված կանոններով։ Երջանկություն սերն է, մնացած բաներն այլ անուն ունեն. հաճույք , ուրախություն, գոհունակություն, ինքնաբավություն։

Իմ միջի երջանիկը… խենթ է, ուրախ և լացկան, մանկան պես ոգևորվող և հրաշքների հավատացող։

Բայց ես ամեն անգամ հուզվում եմ… երբ բարության եմ հանդիպում։ Մենք սովոր ենք անընդհատ տեսնել և զգալ խաբեություն, սուտ, դաժանություն, դավաճանություն, սովորում ես դրանց պատճառած ցավին, դառնում ես ուժեղ և սառը։ Ու երբ լսում եմ բարի մի խոսք, տեսնում եմ բարի մի գործ, հուզվում եմ…

Ասում են՝ ոչինչ էլ հարատև չէ… ճիշտ են ասում… այդ թվում և մենք:

Եվ կորուստներ կան, որ մեզ դարձնում են… թույլ , անպաշտպան, ընկճված ու կոտրված։ Այդուհանդերձ, պետք է ուղղել մեջքը, չհանձնվել ։

Ու եթե այս իրականությունից բացի, չլիներ մեր ստեղծած ներանձնական իրականությունը… մենք կխենթանայինք ձանձրույթից։

Իմ միջի երազկոտը… իրական ես եմ։

Իմ միջի Լուսինեն… փոքրիկ աղջնակ է, որ հավատում է հեքիաթի:

Լուլուն ու Լուսինեն… և՛ նույնն են, և՛ տարբեր ։ Լուլուն այն է, ինչ տեսնում են մարդիկ միայն էկրանից։ Լուսինեն իր կենցաղով, առօրյայով և ապրելակերպով բնավ չի տարբերվում միջին ստատիստիկ հայ կնոջ կենսակերպից։

Այսպես հնարավոր է խոսել անվերջ… բայցևայնպես պետք է սովորել կանգ առնել ժամանակին։

Ես փորձում եմ լինել… չէ, ես ոչինչ էլ չեմ փորձում.ես այն եմ, ինչ կամ, ինչպես որ ստացվում է:

Ես Լուսինե Բադալյանն եմ, ես… խենթի պես սիրում եմ այս կյանքը… և սիրում եմ ձեզ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Տյոմը՝ իր և «Նոր ալիք 2019»-ի մասին

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

ՄյուզիքԼիսթ. Սերգեյ Սարգսյան

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ճանաչենք նրանց. Արձանները սպորտով են զբաղվում Հարություն Այնտապյանի ֆոտոշարքում