Ես Լյուսի Քոչարյանն եմ․․․ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Լյուսի Քոչարյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․. տառապում էի արտաքինիցս։ Զզվելի տարիք էր, հիրավի։ Թշնամուս չեմ ցանկանա նման տարիք։
Իմ կարծիքով կնոջ լավագույն տարիքն․․․ այն պահն է, երբ նա հասկանում է, որ ինքը ոչ ոքի ապրանքը չէ՝ ոչ ծնողների, ոչ տղամարդու, ոչ սեփական երեխաների, և ոչ էլ հասարակության։ Սա Հայաստանում ծայրահեղ լուրջ խնդիր է։
Թեպետ․․․ դա բարդ է. Հայաստանում մեծանում են ապրանքակերպ դուստրեր և ապագայում ապրանք առնող որդիներ։
Մեծահասակների մոտ ամեն մի բարդույթ, ամեն մի խնդիր․․․ դաջվում է նրա շուրջ մեծացող երեխայի մեջ։
Այս պատճառով էլ․․․ պետք է զգույշ և ուշադիր ապրել երեխայի ներկայությամբ։ Բարդույթովդ զբաղվիր ասենք՝ զուգարանում՝ երեխայի աչքից հեռու։
Ես այդպես էլ չեմ հասկանա․․․ նյութապաշտ մարդկանց: Ձանձրալի է առավոտից երեկո տապակվել ավելի շատ փող և իրեր ունենալու թեմայով: Փողը շատ նման է սեքսին՝ կյանքում ամենակարևորը չի, քանի այն կա՝ լավ զգալու չափով:
Երբ սկսել ես մի գործ, հասել կեսին ու հոգնել․․․ պետք չէ զբաղվել ինքնաբռնաբարությամբ: Ինչու՞ հենց այսօր անել այն գործը, որը հնարավորություն կա անելու վաղը։
Իմ սոցիալական ակտիվությունն այսօր շատերին է օգնում, այդ պատճառով էլ․․․ շարունակում եմ մտքերս հրամցնել մարդկանց։
Թեպետ ինձ շատ են քննադատում․․․․ ինքնագնահատականս ու ինքնապաշտպանական մեխանիզմներս տարվա կտրվածքով մի քանի ամիս շարունակ հանձնում եմ հոգեբանիս։ Այնպես որ՝ վեջս չի: Կարճ-կոնկրետ․ վեջս չի:
Իմ նպատակը․․․ շրջապատել ինքս ինձ որքան հնարավոր է առողջ հոգեբանությամբ մարդկանցով, ովքեր իրենց հերթին առողջ հոգեբանությամբ երեխաներ կմեծացնեն: Սա միաժամանակ թե՛ առողջ էգոիստական, թե՛ ալթրուիստական ցանկություն ու նպատակ է:
Երբ թվում է, թե ամեն բան թարս է գնում․․․ հաշվում եմ, թե ցիկլիս որերորդ օրն է: Սովորաբար ամեն բան թարս է գնում ցիկլի վերջին 3 օրերին: Սա շատ խնդալու կարող է թվալ, բայց “պէ մէ էս”-ը սոսկալի բան է:
Ազատության համար պայքարում մեր ունեցած զենքը․․․ կարող են լինել գիտելիքն ու գրագիտությունը, կրոնից ու եկեղեցուց հրաժարվելը։ Այլընտրանք չեմ տեսնում։
«Մեկ-մեկ ուզածը չստանալն է հաջողությունը․..»՝ այս արտահայտությունը ես չեմ ընկալում։ Ուզածն ստանալը միշտ էլ հաջողություն է։
Երբ մենք սիրում ենք, իսկ մեզ չեն սիրում․․․ եսիմ։ Ես չեմ սիրում նրան, ով ինձ չի սիրում: Բացառություն կարող է լինել միայն չափահաս զավակը։
Իսկ երբ մեզ են սիրում, մենք չենք սիրում․․ ․պետք է հասկանալ՝ մեզ այդ ինչպե՞ս են սիրում, որ մենք չենք կարողանում սիրել։
Տոնը, որը միշտ ինձ հետ է․․․ սև ներքնազգեստներն են՝ համադրած արծաթյա զարթերի հետ։
Երջանկության մասին մեր պատկերացումները․․․ կտրատվում, ջարդրտվում, կարկատվում, հետո էլի կտրատվում, սոսնձվում, հետո էլի ձևախախտումների են ենթարկվում ու զոդվում ամեն նոր սիրո, ընկերության ու նույնիսկ ծնվող երեխայի հետ։
Ամեն մեկիս գլխում մեր սեփական որդերն են․․․ փորձում գոյատևել։ Դե որդը ո՞րն է՝ մանկուց շալակած կարծրատիպերը, բարդույթները, տաբուներն ու էյֆորիաները։ Կարողացար դրանց տակից դուրս գալ՝ կապրես, չէ՝ ստիպված կլինես ապրել։
Երբ կինն իրեն վուլգար է պահում, ուրեմն․․․ կարևոր բան ունի ասելու։
Ես երազում եմ, որ Հայաստանում․․․ վերանան պատերազմապաշտությունն ու միլիտարիզացիայի խեղդող մասշտաբները։
Երևանն անվերջ․․․ փոքր է։ Այստեղ բոլորը բոլորի ինչ-որ բանն են եղել, ինչ-որ բանն են կամ լինելու են։ Սա անխուսափելի է ու շատ հետաքրքիր։
Անցեք իմ կողքով․․․ եթե երեխատյաց եք։
Ներքին ձայները լսելու համար․․.. բավական է դադարեցնել ինքնախաբեությունը։
Գենդերային անհավասարությունն ու սեռով պայմանավորված խտրականությունները․․․ մեծագույն չարիք են ոչ միայն իգականների, այլև անխտիր բոլոր արականների համար։
Այսօր աշխարհում տիրում է․․․ շշնջացող երեխայի պաշտամունքը։ Բիլի Այլիշի մասին եմ էլի խոսում։
Մուրակամին ասում է՝ տառապանքը մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն է, իսկ ես ասում եմ․․․ Pink Floyd կամ Joy Division լսեք. գոնե ճաշակով կտառապեք։
Հավատացեք, եթե ամեն մեկս․․․ զբաղվենք մեր օրգազմների կատարելագործմամբ, բոլորիս կյանքի ընդհանուր որակն ահագին կբարձրանա։
Լավ մայրը․․․ «ծույլ» մայրն է, ով ստաբիլ ինքնուրույնության է «դրդում» իր երեխային։
Լավ հայրը․․․ սիրում է երեխային անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է այդ երեխայի մոր հետ։
Երջանիկ մանկությունը․․․ չտեսնված ու չլսված բան է ինձ համար։
Մինչդեռ երջանկության բանալիներ ու դռներ ենք փնտրում․․․ մանկությունից հետո մեզ հանդիպող յուրաքանչյուր հատիկ մեծահասակի մեջ։
Իսկ սերը, սերը․․․ ամենահամեղ, ամենահյութեղ, ամենահագեցնող դեպքերն են, որ կարող են պատահել մարդու հետ։
Ասում են, կապրենք, կտեսնենք, իսկ ես ասում եմ․․․ տեսնենք, որ կարողանանք ապրել։ Հակառակ դեպքում՝ չափազանց ձանձրալի է։ Ընդհանրապես, ձանձրույթը՝ որպես խնդիր, շատ թերագնահատված է։ Ձանձրույթից է ձևավորվում ամենատխմար կենսակերպը։
Ընտանիքի ինստիտուտը Հայաստանում․․․ վաղուց հնացել, խունացել ու կորցրել է իր ակտուալությունը։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հաճախ հարց տա․․․ իսկ ես անու՞մ եմ այն, ինչ իրոք ուզում եմ, և ունե՞մ հնարավորություն չանելու այն, ինչ չեմ ուզում։
Իսկ ես եղել եմ, կամ ու կմնամ․․․․մարդու ազատություններն ու իրավունքները երկրպագող մարդ։
Ու եթե ես մի օր դադարեմ պայքարել․․․ իմ շուրջ մոլախոտի պես կբազմանան սեքսիստները, հոմոֆոբները, երեխատյացները, կնատյացները, կուսաֆիլներն ու քյառթերը։ Թութութու։
Ես մայր եմ, որը․․․ ամեն օր տքնում է՝ յուրացնելով ու զարգացնելով «մայր» դերը, և երազում հաջորդ կյանքում արական չայլդֆրի ծնվել։
Ես կին եմ, որը… ամեն օր փորձում է բալանս պահել սեփական պահանջմունքների ու հասարակական նորմերի միջև։
Ես մարդ եմ, որը․․․ չի սիրում պոեզիա։
Ես Լյուսի Քոչարյանն եմ, ես․․.  սիրում եմ խոսել։

կարդացեք նաև՝

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 

 



Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Ես Մարկ Արենն եմ․․․

Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը]

Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․

Սերը եկավ․․․ [Նառա Վարդանյան]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

 10 միտք, խորհուրդ ու հերքում գեղեցկության մասին. Լյուսի Քոչարյան

Ես Արփի Կարապետյանն եմ․․․

Զրույց Անուշ Սարգսյանի հետ