Ես Մհեր Մկրտչյանն եմ... - VNews

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Մհեր Մկրտչյան

«Կյանք ու կռիվը» սիրվեց, որովհետև… որովհետև անկեղծ էր, և հուսով եմ՝ որակով:

Ես ինքս սիրում եմ «Կյանք ու կռիվը», որովհետև… որովհետև անկեղծ էր, և ասում են՝ որակով:

Ես կուզեի նկարել այնպիսի մի ֆիլմ, որը… կնկարահանվի ամռանը ծովափին:

Լավ ֆիլմ ստեղծելը կախված է… լավ սցենարից, տաղանդավոր դերասաններից և պրոֆեսիոնալ թիմից:

Եթե հոլիվուդյան աստղերի կարողանայի ֆիլմերումս նկարել, ապա կընտրեի… Մերիլ Սթրիփին, Շոն Փենին և Միշել Պֆայֆերին:

Եթե կարողանայի աշխարհի լավագույն ռեժիսորներից որևէ մեկի հետ համարգործակցել, ապա կցանկանայի…. որ իմ գրած սցենարով ֆիլմ նկարահաներ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան:

Ինձ համար լավ ֆիլմն այն է… , որը կարող ես նայել մի քանի անգամ:

Իմ ամենասիրելի ֆիլմը… «Կնքահայրն» է:

Ես ուրախանում եմ, երբ…  շրջապատված եմ լավ մարդկանցով:

Ես հուսահատվում եմ, երբ… մի մարդ, ում մասին ունեմ լավ կարծիք, ապուշ է դուրս գալիս:

Հայաստանը լավ ֆիլմարտադրություն կունենա, երբ… ներկայիս կինոարտադրությունը վերջնականապես կործանվի:

Երբ ես փոքր էի… իմ կինը դեռ չէր ծնվել:

Ամենադժվար բանը… խաշից հետո խորոված ուտելն է:

Ամենամեծ երջանկությունը… բալիկն է:

Սերը… գալիս է ու գնում, կամ գալիս ու չի գնում:

Ես Մհեր Մկրտչյանն եմ: Ես… ունեմ անձնագիր, որտեղ դա հաստատվում է:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքն այստեղ:


Ես Արմենուհի Սիսյանն եմ…

Ես Հովիկ Աֆյանն եմ․․․

«Կյանք ու կռիվն» ասում է…

«Կյանք ու կռիվ» երգը սահմանից [տեսանյութ]

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Ի՞նչ գիտես-չգիտես Մհեր Մկրտչյանի մասին. Quiz

Պատմում է Մհեր Մկրտչյանը [տեսանյութ]

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Լյուսի Քոչարյանն եմ․․․

Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին