Ես Մխիթար Հայրապետյանն եմ... - VNews

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… նույնչափ խենթ ու երազող մի հեղափոխական էի:

Նոր Հայաստանը… հպարտություն է:

Արդեն մարդիկ հավատում են, որ… ահնարին ոչինչ չկա:

Ու հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… ամեն օր սափրվելը:

Այո, ես «Անասնաֆերման» չէի կարդացել և դա… հուսամ՝ իմ ամենափոքր մեղքն է:

Իմ ամենասիրելի գիրքը… վստահաբար, «Անասնաֆերման» չէ: Թերևս ամենասիրելիներից ՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:

Իսկ մարդուն գնահատել պետք է… հաստատ պետք է:

Ամենաերիտասարդ նախարար լինելս… երանի թե ոգեշնչի մյուս երիտասարդներին:

Իսկ անելիքները իրականում բազում բազմաթիվ են… հատկապես հենց մեր ներսում:

Սփյուռքը այսօր… կա, կլինի նաև վաղը:

Ուժեղ թիկունք է սփյուռքը ու նաև… մենք պիտի լինենք իր թիկունքին:

Մարդկանց տուն բերել հնարավոր է… գուցե պարզապես նրանց՝ տուն գալու համար պայմաններ ստեղծելով:

Իսկ Սփյուռքի նախարարության ծրագրերը… լինելու են յուրօրինակ, ստեղծարար, ամբիցիոզ ու խենթ:

Անելիքներն այնքան շատ են, որ… հաճախ Աստծուն խնդրում եմ՝ օրը գոնե մի 30 ժամ դարձնել:

Ու լինում են պահեր… երբ կարոտում եմ իմ «քաղաքացիական» կյանքը:

Իսկ առջևում թեպետ բազում դժվարություններ կան, բայց… մենք ժպտալով կհաղթահարենք դրանք, մենք կհաջողենք:

Ինչևէ… եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով չհաջողենք, ժողովուրդն է այլևս երկրի տերը, նա կգտնի մեզնից լավին, որն էլ ավելի լավ կծառայի իրեն:

Հայաստանը 5 տարի անց… էլ կլինի, 50, 500 տարի անց էլ կլինի ու կժպտա:

Ես վստահ եմ, որ… մեր ֆուտբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի հաջորդ առաջնությանը:

Քաղաքականությունը նման է… առաքելության, այն այլևս հայ մարդուն ծառայելու սուրբ առաքելություն է դարձել:

Ուստի… Սփյուռքի նախարարությունը պետք է մեդալից ավելի արժեքավոր բան առաջարկի մեր հայրենակիցներին:

Իսկ ազատ ժամանակ ես սիրում եմ… երազել ազատ ժամանակ ունենալու մասին:

Թեպետ հիմա… ժամանակը չէ, բայց, ախ, եթե կարողանայի մասնակցել Սիայի համերգին…

Իսկ ինձ պետք է… հենց հիմա մեկ բաժակ սառը ֆրեշ՝ լայմով և նանայով:

Երկրի հակառակ կողմից… գիրքը կարդացել եմ՝ ի տարբերություն «Անասնաֆերմայի»:

Ու Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց… բարձրախոսն ու ինձ ասաց. «Գնա, դու էլ խոսիր 200 հազար հպարտ քաղաքացու հետ»:

Թավշյա հեղափոխությունը ապացուցեց, որ… երազանքին հասնելու համար կարևոր է ամեն մի քայլը: Եվ առհասարակ, հաճախ երազեք ու քայլ արեք:

Լավ աշխատելու ամենակարևոր գրավականը… կիրքն է:

Եվ այնուամենայնիվ… Սիրելի հայրենակիցներ, գրկում եմ բոլորիդ:

Ես Մխիթար Հայրապետյանն եմ, ես… պետական գործիչ եմ՝ հեղափոխական մտածելակերպով:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

 

Կարդացեք նաև

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Աշխարհահռչակ հայերը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Գոռ Սուջյան. Does God Listen…

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի

«Իմ 5 աստղային լուսանկարներն ու դրանց պատմությունները». Ասատուր Եսայանց