Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ես Մկրտիչ Մանուկյանն եմ…

image 3 - Ես Մկրտիչ Մանուկյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… Երազում էի մշակութային սրճարան ունենալու մասին:

Գյումրին… իմ տունն է:

Այսօր մեր քաղաքը… քայլում է զարգացման ճանապարհով:

Պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել… ինքազարգացմանը՝ ժամանակին համընթաց քայլելու համար:

Բայց այդուհանդերձ… ժամանակն արագ է ընթանում:

Ես սիրում եմ… ապրել ճիշտ արժեքային համակարգում:

Ջազն այսօր… եթե հայկականը, ապա այն արդեն 80 տարեկան է:

Ջազը և Գյումրին… իմ հեղինակային  նախագիծն է:

Հեռուստատեսությունը… նոր հնարավորությունների ու հեռանկարների հարթակ է:

Ես միշտ փորձել եմ… չդավաճանել սկզբունքներիս:

Բայց… այդպես ապրելը բարդ է:

Կան պահեր, երբ… կանգ առնել է պետք՝ իրականությունը սթափ վերագնահատելու համար:

Ես ոգևորվում եմ… ճաշակ ու որակ թելադրող նոր նախաձեռնություններից:

Պետք է միշտ հիշել… որ կյանքում պատահականություններ չկան:

Ասում են՝ գյումրեցիները գլուխգովան են… և դա միանգամայն արդարացված է:

Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը… Գյումրին է:

Երևանը… Հիշողությունների քաղաք է:

Մարդիկ երբեմն չեն ընդունում… որ ճակատագիրը կարող է որոշ բաներ որոշել մեր փոխարեն:

Իմ ամենասիրելի Գյումրեցին… որդիս է:

Այսօր Գյումրիի ամենամեծ խնդիրը… արտագաղթն է:

Պետք չէ հուսահատվել… որովհետեւ բոլոր փակված դռների փոխարեն բացվում են նորերը:

Լավ երաժշտությունը օգնում է… ծնունդ տալ նոր ու հետաքրիր գաղափարների:

Իսկ լավ գրքերը… դառնում են ուղեկից ողջ կյանքի համար:

Ես երբեք… չեմ ասում երբեք:

Գուցե չհավատաք, բայց… իմ ամենասիրելի կերակուրը ձվածեղն է:

Եվ այնուամենայնիվ… կյանքը հրաշալի է:

Ես Մկրտիչ Մանուկյանն եմ, ես… չեմ արտագաղթելու:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ: 


Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Արմեն Հայաստանցին եմ…

Ես Վախթանգ Հարությունյանն եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Կարինե Աշուղյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ