Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ... - VNews

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

giphy 4 - Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… CBS-ը իմ երրորդ բալադը թողարկեց՝ “Es war die Nacht der ersten Liebe“.

Ժամանակակից երաժշտությունը… տարիքային սահմանափակում չունի:

Այսօր մարդիկ սիրում են… Modern Talking-ի՝ դասական դարձած բոլոր երգերը:

Dieter Bohlen-ը… 2006-ին իր “Bizarre Bizarre” երգում թաքուն հաղորդագրություն էր ներառել. եթե հետընթաց միացնեք երգը, կլսեք այս տողերը. «Modern Talking-ը երբեք վերջ չի ունենա». նա նկատի ուներ, որ Modern Talking-ի երաժշտությունը կապրի հավետ:

1980-ականներին հնարավոր էր… հզոր երաժշտություն ունենալ:

Եվ հիմա էլ… կարող եք հաղթել, եթե ուզում եք:

Մենք երբեք չենք դադարել… համերգներով շրջագայել ողջ աշխարհով:

Ես սիրում եմ… բեմի վրա ելույթ ունենալը:

Այսօր ես երջանիկ եմ… իմ բենդով, ողջ աշխարհում ունեցած մեր ելույթներով ու իմ ընտանիքով:

Modern Talking-ը կարողացավ հաջողության հասնել, որովհետև… այն ճիշտ երաժշտություն էր ստեղծում ճիշտ ժամանակի մեջ, մեղեդային, պարզ և ուժեղ էներգետիկայով երաժշտություն, որը ճանաչում գտավ ողջ աշխարհում:

Կյանքում լինում են պահեր… որոնք պետք է ապրել. ես վայելել եմ իմ կյանքի բոլոր ակնթարթները:

Հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… լավ բան անելը: Բայց եթե դու հավատում ես քո նպատակներին ու երազանքներին, կարող ես քրտնաջան աշխատել, ուրեմն անպայման կհասնես հաջողության:

Մեզ համար հուզիչ է… լինել Երևանում:

Հայաստանը… չեմ համբերում՝ երբ եմ տեսնելու և համերգ տալու Համալիրում:

Ես հայերի մասին գիտեմ… որ նրանք հրաշալի մարդիկ են: Մեկ անգամ արդեն այդ երկրում լինելու շատ հաջող փորձառություն ունեմ, ունեմ նաև շատ լավ հայ կոլեգաներ:

Հուսամ, որ… բոլոր ներկաները կվայելեն շոուն:

Հայկական երաժշտությունը… լի է հոգով ու կրքով:

Մեր խումբը մինչ օրս էլ հետաքրքրում է մարդկանց, քանի որ… մարդիկ մեծացել են մեր երաժշտությամբ, այն իրենց առօրյայի մասն է եղել: Այն իրենց կյանքի կարևոր մասն է եղել: Եվ նաև որովհետև մեր շոուները միշտ կենդանի երաժշտությամբ ու ձայնով են, միշտ տպավորիչ. մենք երբեք ոչինչ չենք խնայում բարձրորակ շոու մատուցելու համար:

Մարտի 27-ին մենք ուզում ենք… Կովկաս տարածաշրջանում՝ Սովետական Միության ամենալավ բեմում՝ Համալիրում, ամենամեծ շոուն ունենալ:

Ես Թոմաս Անդերսն եմ, ես… հույս ունեմ տեսնել բոլորիդ Համալիրում Մարտի 27-ին:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Անգլերեն տարբերակը՝ այստեղ:

«Ես եմ» շարքը այստեղ: