Ես Մովսիսյան Րաֆֆին եմ... - VNews

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

ռռ - Ես Մովսիսյան Րաֆֆին եմ...

Երբ ես 18 տարեկան էի… մշակում էի հնարավոր բոլոր տարբերակները ծննդավայրիցս՝ Ոսկեվազ գյուղից հնարավորնիս շուտ և հեռու փախչելու համար: Արդեն իսկ հասցրել էի ընտանիքիս, ուսուցիչներիս, բարեկամներիս հիասթափեցնել և ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ընդունվելու փոխարեն գաղտնի դիմել և ընդունվել ԵԹԿՊԻ Կինոգիտության ֆակուլտետ:  Եթե այդ հիասթափությունը պատճառելու համար մինչ օրս չեմ փոշմանել, ապա Ոսկեվազ վերադառնալու հնարավոր ոչ մի առիթը բաց չեմ թողնում:

Կինոն այսօր… ինչպես և երեկ, արվեստներից ամենակարևորը չի եղել, բայց շարունակում է մնալ ամենապահանջվածն ու շահութաբերը:

Կինոն և գրականությունը… տարօրինակ քույրեր կամ եղբայրներ են. տարիքով փոքրն այնքան արագ է մեծանում, որ սկսում է ճնշել ավագին ու փոխել նրա էությունը:

Իրականությունը կինո դարձնելը… իրականությունը կեղծիքից ազատագրելու շնորհն է, որով օժտված չեն եղել և չեն կինոռեժիսորների ճնշող մեծամասնությունը:

Իսկ կինոն իրականություն… փոխելու և նոր իրականություն ստեղծելու կամ հորինելու ամենակարող միջոցներից է, որը շատ հաճախ հենց ստեղծողի հանդեպ է կործանարար դառնում:

Ծնողներիցս սովորել եմ…  11 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Ինձ և երկու կրտսեր եղբայրներիս խնամել են մայրս ու հորաքույրս: Նրանցից սովորել եմ հավատալ գալիք լավ օրվանը և ատել պատրիարխալիզմը:

Կուզեի բոլորն իմանան, որ…  որևէ իրողություն առավել վտանգավոր և կործանարար չէ, որքան այդ իրողությունը հակադեպրեսանտներով, ալկոհոլով կամ թմրադեղերով չեզոքացնելու մտադրությունը:

Իմ սիրած կինոն… միշտ քաղաքական է, եթե նույնիսկ մելոդրամի կամ ֆենտեզիի ժանրի է:

Եթե ես կինո նկարեմ, այն կլինի… պատրիարխալիզմի հիմքերը քանդող:

Իմ ամենասիրելի ռեժիսորը… Միքելանջելո Անտոնիոնին է:

Աշխարհում այսօր այնքան ֆիլմեր են նկարվում… որ խարխլվել են կինոյի արժևորման երբեմնի օբյեկտիվ համարվող մասնագիտական մոտեցումները:

Իսկ Հայաստանում լավ կինո կունենանք… Հայաստանում ավելի շատ դիրքորոշում և տեսակ ունեցող ֆիլմեր կունենանք, երբ ունենանք  անկախ կինոարտադրողի շահերից բխող կինոյի օրենք և Ազգային կինոկենտրոնի բաց ու թափանցիկ գործելավոճն ապահովող կանոնադրություն:

Ես ամենաշատը հուսալքվում եմ, երբ… հուսալքված եմ տեսնում կրտսեր եղբորս կամ նրան տարեկից ընկերներիս:

Բայցևայնպես… դուխով:

Իմ միջի լավատեսը… երբեմն անզոր է իմ միջի վատատեսի հորինած դրամաների առաջ:

Սերիալներն այսօր… փոխում են կինոյի մասին դասական պատկերացումները:

Երևանը… զիջում է միայն Ոսկեվազին :))

Այսօրվա Հայաստանը… Էլիա Կազանի «Տրամվայ «Ցանկության»» ֆիլմում Մարլոն Բրանդոյի չափ սեքսի է, Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք»-ի՝ Աննա Մանյանիի պես խոհեմ, Գասպար Նոյեի «Անդառնալիություն» ֆիլմում Մոնիկա Բելուչիի կերպարի չափ վտանգավոր և Անտոնիոնիի «Արկածը» ֆիլմում Լեա Մասսարիի հերոսուհու ճակատագրի պես անկանխատեսելի:

Իմ միջի հայը… ատում է և չի հանդուրժում ազգայնամոլությունը:

Հայ երիտասարդությունն այսօր… իր փոխած իրադրության տերն ու միակ պատասխանատուն է:

Մեզ այսօր պակասում է…  ինքնավստահությունը:

Թեպետ… սերն է ինքավստահության գրավականը, իսկ մի քանի ամիս առաջ դա էլ չունեինք:

Իմ միջի հեղափոխականը… վտանգի  է ենթարկված, քանի որ դարձել է իշխանամետ :))

Հեղափոխությունը քանդում է ու կառուցում… այն ինչ ենթակա է քանդվելու և շարունակաբար կառուցում ապագա քանդվելիքը:

Երբ մարդու բանականությունը հաղթում է ռիսկի գնալու գայթակղությանը… ուրեմն՝ կորած ես:

Իմ միջի հավասարակշիռը… պատրաստ է անտեսել զարթուցիչի ձայնը, բայց  հալումաշ լինել դառը սուրճի բույրից:

Իսկ ճգնաժամերն անխուսափելի են ու… լավ է, որ կա դառը սուրճը, ուրբաթ երեկոն, կինոն ու բլոտը:

Իմ ամենասիրելի հեղինակն այսօր… Արմեն Հայաստանցին է:

Ամեն անգամ նյարդայնանում եմ, երբ… ինձ մեղադրում են, թե օբյեկտիվ չեմ, որովհետև Արմեն Հայաստանցին մտերիմ ընկերներիցս է և այդ պատճառով է այսօրվա իմ ամենասիրելի հեղինակը:

«Ոսկե ծիրանը»… մեր անկախության  կինոյի ամենակարևոր ձեռքբերումն է:

Կինոճաշակ զարգացնել հնարավոր է… եթե սիրել ես կամ շարունակում ես սիրել Վան Դամի, Չաք Նորիսի, Բրյուսի Լիի… ֆիլմերն ու մի օր ուժ ես գտել մինչև վերջ դիտել Տարկովսկու, Բունյուելի, Անտոնիոնիի… ֆիլմերը:

Եվ այդուհանդերձ… Բրյուս Լին հանճարեղ է:

Համայն նյարդերի գերլարման փուլերում պետք է միշտ հիշել… որ չկա առավել դժվար բան, քան ատամի մածուկն իր սրվակի մեջ հետ մտցնելը:

Ես երևի երբեք չեմ սովորի… խնայել այնպես, որ մի օր բնակարան ունենամ Երևանում:

Ես ամեն դեպքում… պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ վարձել բնակարան, միայն թե Երևանս մնա այնպիսի տրամադրության մեջ, ինչպիսին վերջին ամիսներին է:

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ, ես… ներդաշնակ եմ իմ ընտրության և երազներիս հետ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Բացառիկ հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուր Փոլ Շրեյդերի հետ

Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]